Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Սերժ Սարգսյանը կգնա Չիկագո

Սերժ Սարգսյանը կգնա Չիկագո
18.05.2012 | 04:55

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար պարոն Ռասմուսենը Չիկագոյում մայիսի 20-ին տեղի ունենալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին մասնակցելու հրավեր է ուղարկել նաև Սերժ Սարգսյանին: Գագաթնաժողովն առանձնանում է նրանով, որ Վրաստանի անդամակցության հարց օրակարգում չի լինելու, քննարկվելու են Աֆղանստանին վերաբերող և «հարակից» հարցեր: Կմասնակցի՞ Սերժ Սարգսյանը ՆԱՏՕ-ի հերթական գագաթնաժողովին, այս պահին դեռ պարզ չէ, տեղեկացնում են նախագահական մեր աղբյուրները: Ըստ մեր ունեցած տեղեկությունների, Սերժ Սարգսյանը շաբաթ օրը կմեկնի ԱՄՆ:

Ի դեպ, գագաթնաժողովին չի մասնակցելու Վլադիմիր Պուտինը (նա ոչ միայն հրաժարվեց մասնակցելուց այս գագաթնաժողովին, այլև G8-ին, ինչն էլ միջազգային փորձագետներին հնարավորություն տվեց ևս մեկ անգամ հիշելու և «բնորոշելու» Պուտինին որպես ոչ ժողովրդավար առաջնորդի, արձանագրելով, որ G8-ը Ռուսաստանի տեղը չէ): Նկատենք, որ Կենտրոնական Ասիայի լիդերները (հատկապես նրանք, ովքեր ԱՊՀ-ի շրջանակներում հանդիպել էին Պուտինի հետ), ինչպես Պուտինը, չեն մասնակցելու գագաթնաժողովին:

Եվ վերջապես հիշենք, որ նախորդ տարի Հայաստանը ևս, ղարաբաղյան խնդրի որոշ նկատառումներից ելնելով (ընդունվելիք բանաձևում, այսպես ասած, ոչ բարենպաստ արձանագրում կար), հարկ չհամարեց մասնակցել ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին, ինչն էլ (որքան էլ պարադոքսալ է) ահավոր հասկացավ, «գնահատեց» նույն համաշխարհային-ՆԱՏՕ-ական հանրությունը:

Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 2310

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ