Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Տղա ես` դիմացիր

Տղա ես` դիմացիր
18.05.2012 | 05:30

Իրեն լիովին «պոլիտիկային» տված Սամվել Ալեքսանյանը նոր խորհրդարանում նոր իմիջով է ներկայանալու: Օլիգարխի, չէ, կներեք, ԱԺ պատգամավորի երեկվա նամակ-հրավերը Նիկոլին ոչ թե թամադայի փնտրտուք է, այլ քաղաքագիտության մեջ «խորացած», «մրցակցային ընտրությունների» բովով անցած, ընդդիմադիրների հետ «պառլամենտական գործընկեր» դարձած «ազգընտիրի» յուրահատուկ հրավեր:«Հարգելի պարոն Փաշինյան։ Պատիվ ունեմ շնորհավորելու Ձեզ` համամասնական ընտրակարգով պատգամավոր ընտրվելու կապակցությամբ, և, որպես պառլամենտական գործընկեր, հրավիրում եմ Ձեզ ներկա լինելու թիվ 7 ընտրատարածքում կայացած ազատ, արդար, թափանցիկ և, միջազգային դիտորդների գնահատմամբ, մրցակցային ընտրությունների ավարտին նվիրված միջոցառմանը: Համոզված եմ, որ ընտրությունների նման ընթացքը հնարավոր եղավ ապահովել նաև ընդդիմադիր ուժերի ակտիվ գործունեության և ազնիվ մրցակցության շնորհիվ: Այս առումով անգնահատելի է նաև Ձեր գործունեությունը, որպես ԱԺ պատգամավորի թեկնածու թիվ 7 ընտրատարածքում: Կարծում եմ, որ Ձեր մասնակցությունը վերոհիշյալ միջոցառմանը, մի կողմից, կնպաստի Ձեր և թիվ 7 ընտրատարածքի ընտրողների միջև հետագա մերձեցմանը, մյուս կողմից` լավ հիմք կհանդիսանա հայոց խորհրդարանում մեր հետագա արդյունավետ համագործակցության համար: Միջոցառումը տեղի կունենա ս.թ. մայիսի 21-ին` ժամը 19:00, «Փարվանա» ռեստորանային համալիրում»:

Ալեքսանյան Սամվելը էսպես որ սկսեց, պատկերացնո՞ւմ եք, ինչ է անելու նոր ԱԺ-ում: «Սիթիներ» չէ, սարեր էլ կշարժի։ Բա ի՞նչ կենացներ... ներողություն, խառնեցի` ելույթնե՜ր կունենա։ Տղա ես` դիմացիր։

Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2171

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ