Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Ճիշտը գնալն էր, խելամիտը` չգնալը

Ճիշտը գնալն էր, խելամիտը` չգնալը
21.05.2012 | 11:13

Շախմատային այս օրերի տախտակը կառուցված էր Չիկագոյի «վրա»: Բոլորը «հաշվում» էին` կմասնակցի՞ Սերժ Սարգսյանը ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին, թե՞ ոչ: Մանավանդ որ ՀՀԿ-ի ԳՄ նիստում արդեն իսկ ասել էր` ԱՄՆ կգնամ-կգամ, կոալիցիայի հարցը վերջնական կլուծենք: Նաև` Չիկագո մեկնողներին նախագահականի «պրոտոկոլը» նախօրեին արդեն իսկ զգուշացրել էր` ժամը երեքին լինել օդանավակայանում, չուշանալ: Սակայն նույն օրը երեկոյան, երբ Էջմիածնում ՀՀԿ «գեներալիտետը» հերթական միջոցառումն էր կազմակերպել, որին ներկա էր նաև Սերժ Սարգսյանը, արդեն իսկ պարզ էր` չի գնալու:
Հիմա էլ «բոլորը» սկսեցին հաշվել` ինչո՞ւ: Շատ պարզ.
ա) ճիշտը գնալն էր, խելամիտը` չգնալը: Միշտ պատճառ կգտնվի: Ինքն էլ Պուտինի նման կառավարություն է կազմում: Նույնիսկ ԱԺ է կազմում` կոալիցիոն պատկերով: Այո, կար ներքաղաքական պատճառ:
Գիտենք` կոալիցիայի հարցում ԱՄՆ-Ռուսաստան մոտեցումները տարբեր են: Ռուսաստանը շատ էր ցանկանում, իր խողովակներով նաև աշխատում, որ ԲՀԿ-ն և ՀՀԿ-ն ընտրություններում հավասար տոկոսադրույքներ ունենան. ՀՀԿ-ն իշխանությունը կիսի ԲՀԿ-ի հետ` վարչապետի տեսքով: Ինչ եղավ` բոլորս գիտենք: Պուտինն էլ յուր նեղսրտությունից չընդունեց Ս. Սարգսյանին` բավականին ինքնուրույնացնելով նրան:
Չիկագո չգնալով Ս. Սարգսյանը մի քիչ էլ ինքնուրույնացավ արդեն ամերիկյան «գետնին» վրա: Բանն այն է, որ սույն Ամերիկան, ի տարբերություն Ռուսաստանի, ցանկանում է, որ ԲՀԿ-ն գնա ընդդիմադիր դաշտ, և մեզանում ձևավորվի երկկուսակցական համակարգ, ինչպես իրենցում է, և արտահանելով իր դեմոկրատիան, այդ համակարգը մեզանում դարձնի խիստ վերահսկելի (Սերժը երես չտվեց Արևմուտքին, չնայած, ինչպե՜ս օգնեց «Ժառանգությանը»` խորհրդարան մտնելու, ինչն ամենևին էլ չի նշանակում, թե ցանկանում է, որ Րաֆֆին նաև նախագահական «ուժեղ» թեկնածու լինի):
Մի խոսքով, Մոսկվա-Չիկագո տրանզիտում Սերժ Սարգսյանն անչափ նրբագեղ մանևր իրականացրեց:
բ) Կար նաև Ղարաբաղի հարց: Իհարկե, բոլորս սպասում էինք, որ Սերժ Սարգսյանը կգնա Չիկագո, ՆԱՏՕ-ի բարձր ամբիոնից պատասխան կտա չմիավորած 120 երկրի և «յոլդաշ» Ալիևի հայտարարությանը, այնուհանդերձ, որոշվեց այսպես, չնայած որոշ մեղմացում լիսաբոնյան բանաձևի համեմատ, Չիկագոյում կար:
գ) Խելամիտն էլ այս «չայցում» այն էր, որ պարոն «գայլին» (Պուտինն էր, չէ՞, հարցնում` «ուր են գնում պարոն գայլերը») պետք չէ շատ ջղայացնել: Կոնկրետ դեպքում «պարոնը» Ռուսաստանն է. նա, ասում են, ուզում է հա՛մ գազը թանկացնել, հա՛մ էներգիան (մեխանիկորեն), հա՛մ բեռնափոխադրումները, էդքանից հետո էլ մեզ «մտցնել» Եվրասիական միություն:
Այս բոլորին դեմ հանդիման ճիշտը «պաուզա վերցնելն» էր` Իրան-Սիրիա, Արևմուտք-Ռուսաստան մեծ վեճին ընդառաջ:
Իսկ Սերժ Սարգսյանը ոչ միայն պաուզա վերցնելու, այլև ձգելու մեծ վարպետ է:


Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 6547

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ