USD481.93
EUR569.16
RUB8.37
  •  Երևան 
    ... °C
  •  Գյումրի 
    ... °C
  •  Աբովյան 
    ... °C
 
  • Աստվածաշունչ մատյանից

    Աստվածաշունչ մատյանից

    20.10.2017| 00:28
    Իմաստության սկիզբը իմաստություն սովորելու ճշմարիտ ցանկությունն է. իսկ սովորելու ցանկությունը նրա նկատմամբ տածած սերն է, նրա օրենքների պահպանությունը գութն է, նրա օրենքների յուրացումը` անկեղծության հաստատունությունը։
  • Աստվածաշունչ մատյանից

    Աստվածաշունչ մատյանից

    17.10.2017| 00:03
    Հզորներն ավելի խիստ են դատվելու, որովհետև Տերը ոչ ոքի հատկապես իր աչքի տակ չի ունենում, չի խորշում ոչ մի մեծությունից, քանզի ինքն է ստեղծել թե՛ մեծին և թե՛ փոքրին և հավասարապես խնամք է տածում բոլորի նկատմամբ։
  • Աստվածաշունչ մատյանից

    Աստվածաշունչ մատյանից

    13.10.2017| 00:12
    Լսեցե՛ք, ո՛վ թագավորներ, և հասկացե՛ք. սովորեցե՛ք, երկրի բոլո՛ր ծագերի թագավորներ։ Ակա՛նջ դրեք դուք, որ բազմություններ ունեք ձեր ձեռքի տակ և հպարտանում եք, որ տիրում եք բազում ազգերի վրա, ձեզ այդ իշխանությունը Տիրոջ կողմից է տրված, տերությունը` Բարձրյալից. նա էլ հաշիվ է պահանջելու ձեր գործերի համար և քննելու է ձեր մտածումները։
  • Աստվածաշունչ մատյանից

    Աստվածաշունչ մատյանից

    10.10.2017| 00:02
    Չարիք մի՛ գործիր, և քո վրա չարիք չի գա։ Հեռու՛ մնա անիրավությունից, և այն հեռու կմնա քեզնից։ Որդյա՛կ, մի՛ սերմանիր անիրավության ակոսի մեջ, որպեսզի այն յոթնապատիկ չհնձես։ Տիրոջից իշխանություն մի՛ խնդրիր և թագավորից` փառքի աթոռ։
  • Աստվածաշունչ մատյանից

    Աստվածաշունչ մատյանից

    06.10.2017| 00:08
    Արդ, ձգտեցե՛ք հետևել իմ խոսքերին, փափագեցե՛ք և պիտի խրատվե՛ք։ Լուսավոր և անթառամ է իմաստությունը, դյուրին է հայտնվում իրեն սիրողներին և հեշտ է գտնվում փնտրողներից։
  • Աստվածաշունչ մատյանից

    Աստվածաշունչ մատյանից

    03.10.2017| 00:02
    Տերը պիտի սպառազինվի իր նախանձախնդրությամբ և պիտի զինավառի իր արարածներին` թշնամիներից վրեժ լուծելու համար, իբրև զրահ նա պիտի հագնի արդարությունը և անաչառ դատաստանը իբրև սաղավարտ պիտի դնի գլխին, որպես վահան պիտի վերցնի իր անպարտելի սրբությունը և որպես հատու սուսեր պիտի սրի բարկությունը։
  • Աստվածաշունչ մատյանից

    Աստվածաշունչ մատյանից

    29.09.2017| 00:02
    Այդպես էլ մենք. ծնվեցինք ու դադարեցինք գոյություն ունենալուց և չկարողացանք առաքինության ոչ մի նշան ցույց տալ, այլ մաշվեցինք մեր իսկ չարիքների մեջ։
  • Աստվածաշունչ մատյանից

    Աստվածաշունչ մատյանից

    26.09.2017| 00:02
    Նրանք պիտի զղջան իրենց մտքում և հոգու նեղությունից ճնշված` պիտի հառաչեն ու ասեն. «Սա այն մարդն է, որին մենք ծաղրում էինք մի ժամանակ և նախատինք էին տալիս։
  • Աստվածաշունչ մատյանից

    Աստվածաշունչ մատյանից

    22.09.2017| 00:03
    -ՈՒնայնություն ունայնությանց,- ասաց Ժողովողը,- ամեն ինչ ունայն է։ Եվ այսպիսով Ժողովողը ոչ միայն դարձավ ավելի իմաստուն, այլև նա գիտություն սովորեցրեց ժողովրդին, քանի որ ականջի համար հաճելի է խրատի գեղեցկությունը։
  • Աստվածաշունչ մատյանից

    Աստվածաշունչ մատյանից

    15.09.2017| 00:01
    ՈՒրախացի՛ր, երիտասա՛րդ, քո երիտասարդությամբ, թող սիրտդ քեզ զվարճացնի քո երիտասարդ օրերին։ Գնա՛ քո սրտի անբիծ ճանապարհով և քո աչքերի տենչանքով, բայց և իմացի՛ր, որ այս բոլորի համար Աստված պիտի քեզ դատաստանի ենթարկի։
Marketers CommunityԱռողջ սիրտ