«Իրատես» թերթն ու irates.am կայքը մեկնում են արձակուրդ: Թերթի հաջորդ համարը լույս կտեսնի սեպտեմբերի 6-ին, իսկ կայքը կթարմացվի սեպտեմբերի 2-ից:               
 
  • Աստվածաշունչ մատյանից

    Աստվածաշունչ մատյանից

    14.05.2019| 00:07
    Երկու բան եմ խնդրում քեզանից. մինչև մեռնելս ինձ չզրկես քո շնորհներից։ Զուր և սուտ խոսքը հեռու՛ վանիր ինձանից։ Հարստություն և աղքատություն մի՛ տուր ինձ, այլ ինձ համար կշռիր արժանին, որ բավական է։
  • Աստվածաշունչ մատյանից

    Աստվածաշունչ մատյանից

    07.05.2019| 00:05
    Չար ծնունդն անիծում է իր հորը և իր մորը չի օրհնում։ Չար ծնունդն իր աչքին արդար է երևում, բայց նա չի լվացել իր հոգու կեղտը։ Չար ծնունդն ամբարտավան աչքեր ունի, և գոռոզ են նրա թարթիչները։
  • Աստվածաշունչ մատյանից

    Աստվածաշունչ մատյանից

    03.05.2019| 00:01
    Խելամտորեն հոգատա՛ր եղիր քո հոտերի անասունների նկատմամբ, սրտացա՛վ եղիր քո երամակների համար, որովհետև մարդու ուժը, զորությունն ու իշխանությունը հավիտենական չեն, և դրանք չեն տրվում սերնդից սերունդ։ Խնամքո՛վ վարվիր դաշտի կանաչի հետ, որ խոտ հնձես, դալար խո՛տ հավաքիր, որ ոչխարներդ գեղմնաբեր լինեն, և դաշտերը լա՛վ պահիր, որ գառներ ունենաս։
  • Աստվածաշունչ մատյանից

    Աստվածաշունչ մատյանից

    30.04.2019| 00:13
    Ինչպես մարդկանց դեմքերը նման չեն իրար, այնպես էլ նման չեն նրանց սրտերը։ Ինչպես անհագ են դժոխքն ու կորուստը, այնպես էլ անհագ են ագահ մարդու աչքերը։
  • Աստվածաշունչ մատյանից

    Աստվածաշունչ մատյանից

    26.04.2019| 00:08
    Ով պատիվ է տալիս անզգամին, նման է այն մարդուն, որ թանկարժեք քար է դնում պարսատիկի մեջ։ Հարբեցողի ձեռքերը փշերն են ծակծկում, անմիտ մարդու ձեռքերը ծառայում են անզգամին։
  • Աստվածաշունչ մատյանից

    Աստվածաշունչ մատյանից

    23.04.2019| 01:20
    Երբ ծույլին ուզում ես մի տեղ ուղարկել, ասում է. «Ճանապարհին առյուծ կա, հրապարակում` մարդասպաններ»։ Ինչպես դուռը շուռ է գալիս իր ծխնիի վրա, այնպես էլ ծույլն է թավալվում իր մահճում։
  • Աստվածաշունչ մատյանից

    Աստվածաշունչ մատյանից

    19.04.2019| 00:03
    Բացահայտ հանդիմանությունը լավ է սքողված բարեկամությունից։ Լավ է բարեկամի ապտակը, քան թշնամու նենգ համբույրը։
  • Աստվածաշունչ մատյանից

    Աստվածաշունչ մատյանից

    16.04.2019| 00:03
    Ինչպես ցողը` ամռանը, և անձրևը` հնձի ժամանակ, այնպես էլ պատիվը անտեղի է անզգամին։ ... Ինչպես մտրակը ձիու համար է, խթանը` էշի, այնպես էլ գավազանն է անմիտների համար։ Անզգամին մի՛ պատասխանիր ըստ նրա անզգամության, որ չլինի թե նմանվես նրան։ Բայց անզգամին նրա անզգամությանն արժանի պատասխա՛ն տուր, որպեսզի ինքն իրեն ավելի իմաստուն չկարծի։
  • Աստվածաշունչ մատյանից

    Աստվածաշունչ մատյանից

    12.04.2019| 00:03
    Համբերատարությամբ թագավորը հաջողություն է գտնում, մեղմ լեզուն փշրում է ոսկորները։ Երբ մեղր գտնես, որդյա՛կ, կե՛ր չափով. չլինի թե հագենաս և փսխես։ Քո ոտքով շատ մի՛ հաճախիր բարեկամիդ մոտ, գուցե թե քեզնից կշտանա և քեզ ատի։
  • Աստվածաշունչ մատյանից

    Աստվածաշունչ մատյանից

    09.04.2019| 00:02
    Սուտ վկա մի՛ լինիր քո ընկերոջ հանդեպ, և քո շուրթերով մի՛ խաբիր նրան։ Մի՛ ասա, թե` «Ինչպես նա վարվեց ինձ հետ, այնպես էլ ես եմ վարվելու նրա հետ», և թե` «Այնպես պիտի հատուցեմ նրան, ինչպես ինքն ինձ զրկեց»։