Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 
  • Աստվածաշունչ մատյանից

    Աստվածաշունչ մատյանից

    03.05.2016| 00:02
    Լսեցե՛ք ինձ՝ ձեր հորը, որդինե՛ր, և արե՛ք այդպես, որպեսզի փրկվեք, քանզի Տերը փառավորում է հորն իր զավակների նկատմամբ և հաստատում մոր իրավունքները որդիների վրա։
  • Աստվածաշունչ մատյանից

    Աստվածաշունչ մատյանից

    29.04.2016| 00:02
    Որդյա՛կ, եթե նվիրվում ես Տիրոջը ծառայելուն, քո անձը փորձությունների պատրաստիր։ ՈՒղղի՛ր քո սիրտը, համբերի՛ր և շփոթության մի՛ մատնվիր աղետների ժամանակ։ Փարվի՛ր Տիրոջը և մի՛ հեռացիր, որպեսզի հետագայում բարձրանաս։
  • Աստվածաշունչ մատյանից

    Աստվածաշունչ մատյանից

    22.04.2016| 00:03
    Որդյա՛կ, եթե նվիրվում ես Տիրոջը ծառայելու, քո անձը փորձությունների պատրաստիր։ ՈՒղղի՛ր քո սիրտը, համբերի՛ր և շփոթության մի՛ մատնվիր աղետների ժամանակ։ Փարվի՛ր Տիրոջը և մի՛ հեռացիր, որպեսզի հետագայում բարձրանաս։ Ինչ էլ որ գա քո գլխին, ընդունի՛ր հոժարությամբ և հաճախադեպ տառապանքների ժամանակ համբերատա՛ր եղիր։ Ոսկին փորձվում է կրակի մեջ, իսկ մարդը՝ տառապանքների բովում։ Սիրաքի իմաստություն 2. 1-5
  • Աստվածաշունչ մատյանից

    Աստվածաշունչ մատյանից

    19.04.2016| 00:01
    Իմաստության գանձերի մեջ խրատի առակներ կան։ Մեղավորի համար աստվածապաշտությունը գարշելի է։
  • Աստվածաշունչ մատյանից

    Աստվածաշունչ մատյանից

    15.04.2016| 00:03
    Իմաստության պսակը Տիրոջ հանդեպ երկյուղն է։ Նա է, որ ծլեցնում է խաղաղություն և կատարյալ առողջություն, տեսնում և քննում է ամեն բան։
  • Աստվածաշունչ մատյանից

    Աստվածաշունչ մատյանից

    08.04.2016| 00:01
    Իսկապես բնությամբ հիմար էին բոլոր այն մարդիկ, որ աստվածգիտություն չունեին և անկարող էին տեսանելի բարի բաներից գիտենալ, թե որն է Գոյը, և ոչ էլ նայելով գործերին՝ ճանաչեցին նրանց Ճարտարապետին։
  • Աստվածաշունչ մատյանից

    Աստվածաշունչ մատյանից

    05.04.2016| 00:01
    Բովանդակ իմաստությունը Տիրոջից է, և այն հավիտյան կմնա նրա հետ։ Ո՞վ կարող է հաշվել երբևէ ծովի ավազը, անձրևների շիթերը և հավիտենության օրերը։
  • Աստվածաշունչ մատյանից

    Աստվածաշունչ մատյանից

    01.04.2016| 00:02
    Այսպիսի գործերով էլ դու սովորեցրիր քո ժողովրդին, թե արդարը պարտավոր է մարդասեր լինել, և բարի հույս ներշնչեցիր քո որդիներին, թե նրանց մեղքերին ապաշխարություն կտաս։
  • Աստվածաշունչ մատյանից

    Աստվածաշունչ մատյանից

    25.03.2016| 00:01
    Բայց դու կամաց-կամաց դատաստան տեսնելով՝ ապաշխարության տեղ էիր թողնում՝ չմոռանալով սակայն, որ չար է նրանց արարքը, բնածին է նրանց չարությունը, և հավիտյան չեն փոխվելու նրանց մտածումները, քանզի սկզբից ևեթ անիծված էր նրանց ծնունդը։
  • Աստվածաշունչ մատյանից

    Աստվածաշունչ մատյանից

    22.03.2016| 00:02
    Դեռ երեկ և վաղուց ի վեր ում նրանք ուրացել և ծաղրում էին, դեպքերի վերջին ելքից դրդված՝ զարմացան, թե իրենք արդարների նման չէին և պիտի ծարավեին։