Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես Հայաստանից գնացողը չեմ, ես հենց այստեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք։ Միգուցե` որովհետև լուսաբանել եմ Ոսկեպարի դեպքերը, եղել եմ Ոսկեպարում»,- իր տեսաուղերձում նշել է Նիկոլյանը:                
 
  • Աստվածաշունչ մատյանից

    Աստվածաշունչ մատյանից

    08.12.2015| 00:02
    Իսկապես բնությամբ հիմար էին բոլոր այն մարդիկ, որ աստվածգիտություն չունեին և անկարող էին տեսանելի բարի բաներից գիտենալ, թե որն է Գոյը, և ոչ էլ նայելով գործերին՝ ճանաչեցին նրանց Ճարտարապետին։
  • Աստվածաշունչ մատյանից

    Աստվածաշունչ մատյանից

    04.12.2015| 00:01
    Իմաստությունն էր նույնպես, որ միաբանությամբ չարության մեջ խռնված ազգերի միջից ճանաչեց արդարին, նրան անարատ պահեց Աստծու առջև և հզորին պահպանեց որդու նկատմամբ տածած գթությամբ։
  • Աստվածաշունչ մատյանից

    Աստվածաշունչ մատյանից

    01.12.2015| 00:03
    Ո՞ր մարդը կարող է իմանալ Աստծու խորհուրդները, կամ ո՞վ կարող է խելամուտ լինել, թե ինչ է կամենում Տերը, քանզի մահկանացուների մտածումները անստույգ են, իսկ մեր գիտելիքները՝ անհաստատ։
  • Աստվածաշունչ մատյանից

    Աստվածաշունչ մատյանից

    27.11.2015| 00:02
    Ո՛վ իմ հայրերի Աստված և Տերդ ողորմության, դու ես, որ քո խոսքով ստեղծեցիր բոլորին. և քո իմաստությամբ ձևավորեցիր մարդուն, որ տիրի քո ստեղծած արարածներին, սրբությամբ ու արդարությամբ կառավարի աշխարհը և ուղիղ հոգով դատ ու դատաստան անի։
  • Աստվածաշունչ մատյանից

    Աստվածաշունչ մատյանից

    24.11.2015| 00:01
    Իսկ ով ցանկանում է բազմահմուտ լինել, թող նա տենչա իմաստություն, որ գիտի անցյալը և կռահում է գալիքը, հասկանում է թե՛ խոսքի իմաստները, թե՛ առակների մեկնությունը, կանխապես ճանաչում է թե՛ նախանշանները, թե՛ զարմանահրաշ բաները և թե՛ ժամ ու ժամանակների ելքերը։
  • Աստվածաշունչ մատյանից

    Աստվածաշունչ մատյանից

    20.11.2015| 00:01
    Օգտակար առողջությամբ տարածվելով ծագից ծագ՝ իմաստությունը քաղցրությամբ բուժում է բոլորին։ Սիրեցի այն, հետամուտ եղա նրան իմ պատանեկության օրերից, խնդրեցի նրան, որ ինձ հարսնանար, և ցանկացա նրա գեղեցկությունը։
  • Աստվածաշունչ մատյանից

    Աստվածաշունչ մատյանից

    17.11.2015| 00:17
    Նա մի է, բայց ամենակարող, նա ինքնակա է, բայց նորոգում է ամեն բան, սերնդից սերունդ անցնում է մաքուր հոգիների մեջ և պատրաստում Աստծու բարեկամներ և մարգարեներ։
  • Աստվածաշունչ մատյանից

    Աստվածաշունչ մատյանից

    13.11.2015| 00:03
    Նրա մեջ կա բանական հոգի, որ սուրբ է, միածին, բազմաբաշխ, նուրբ, դյուրաշարժ, պարզ, անարատ, հայտնի, անվրեպ, բարեսեր, արագ, անարգել, բարերար, մարդասեր, հաստատուն, զգուշավոր, անհոգ, ամենազոր, ամենահայաց և կարող՝ թափանցելու մտավոր, մաքուր և նրբին բոլոր բաների մեջ։
  • Աստվածաշունչ մատյանից

    Աստվածաշունչ մատյանից

    10.11.2015| 00:02
    Տա Աստված, որ ես խոսեմ իրավախոհությամբ և ունենամ նրա տված շնորհներին արժանի մտածումներ, որովհետև նա ինքն է իմաստության առաջնորդը և իմաստուններին ուղղություն տվողը, որովհետև նրա ձեռքում ենք թե՛ մենք, թե՛ մեր խոսքերը և թե՛ ամեն մի իմաստություն և խելամիտ գործ։
  • Աստվածաշունչ մատյանից

    Աստվածաշունչ մատյանից

    06.11.2015| 00:02
    Դրա համար էլ աղոթելով խնդրեցի, և ինձ իմաստություն տրվեց, կանչեցի առ Աստված, և իմաստության հոգի եկավ իմ մեջ։