Անկախության օրվա կա­պակցությամբ «Ի­րա­տես» թեր­­թի հա­ջորդ հա­մա­րը լույս կտես­նի սեպտեմբերի 25-ին:               
 
  • Աստվածաշունչ մատյանից

    Աստվածաշունչ մատյանից

    14.02.2014| 00:23
    Լսեցե՛ք ինձ, ո՛վ սրբեր, ծաղկեցե՛ք վարդենու նման, որ աճում է հոսող ջրերի մոտ։ Անուշահոտ կնդրուկի նման հո՛տ բուրեցեք։ Ծաղկեցե՛ք շուշանի նման, հո՛տ տարածեցեք, օրհնության ե՛րգ երգեցեք, Տիրո՛ջն օրհնեցեք իր բոլոր գործերի մեջ։
  • Աստվածաշունչ մատյանից

    Աստվածաշունչ մատյանից

    11.02.2014| 00:57
    Երանելի է այն հարուստը, որ անարատ գտնվեց և չգնաց ոսկու հետևից։ Ո՞վ է նա, երանի տանք նրան, քանզի զարմանալի բաներ արեց իր ժողովրդի մեջ։
  • Աստվածաշունչ մատյանից

    Աստվածաշունչ մատյանից

    07.02.2014| 00:50
    Հարստության համար տքնությունը մաշում է մարմինը, և ծանր հիվանդությունը վանում է քունը։ Մտահոգ տքնությունը փախցնում է քունը։ Հարուստը տանջվում է ունեցվածք կուտակելու համար և հանգստանալիս հագենում է շվայտորեն վատնելով այն։
  • Աստվածաշունչ մատյանից

    Աստվածաշունչ մատյանից

    03.02.2014| 23:26
    Ով անարդար զոհ է մատուցում, նրա զոհաբերումն արհամարհված է. հաճելի չէ անօրենների մատուցած զոհը։ Բարձրյալը չի ընդունում ամբարիշտների զոհաբերությունները և ոչ էլ դրանց շատությամբ է քավություն տալիս մեղքերին։
  • Աստվածաշունչ մատյանից

    Աստվածաշունչ մատյանից

    31.01.2014| 00:43
    Ճանապարհորդող մարդը շատ բան իմացավ, և բազմափորձ մարդը խելամտորեն է պատմում։ Ով փորձառու չէ, քիչ բան գիտի, իսկ ճանապարհորդողը կմեծացնի իր գիտելիքը։ Շատ բան տեսա իմ պանդխտության ժամանակ, և իմ իմաստությունն ավելին է, քան իմ խոսքը։ Շատ անգամ մահու չափ վտանգվեցի և փրկվեցի իմ փորձառությամբ։
  • Աստվածաշունչ մատյանից
  • Աստվածաշունչ մատյանից

    Աստվածաշունչ մատյանից

    21.01.2014| 00:30
    Արդարև, հենց սկզբից, երբ կործանվում էին ամբարտավան հսկաները, աշխարհի հույսը, ապավինելով լաստանավին և ղեկավարվելով քո ձեռքով, փրկվեց, որ աշխարհի վրա սերունդ լինի, քանզի օրհնյալ է այն փայտը, որով արդարություն է լինում, և անիծյալ է ձեռակերտ կուռքը, ինչպես նաև այն շինողը, որովհետև նա կերտեց, իսկ այս եղծանելին աստված անվանվեց։
  • Աստվածաշունչ մատյանից

    Աստվածաշունչ մատյանից

    17.01.2014| 00:02
    Զորությունների Տերն այնպես պիտի անի, որ բոլոր հեթանոսներն այս լեռներում ուրախություն վայելեն, գինի խմեն, օծվեն մրուրից մաքրված յուղով և հանգչեն այս լեռների վրա։
  • Աստվածաշունչ մատյանից

    Աստվածաշունչ մատյանից

    24.12.2013| 00:28
    Տե՛ր Աստված իմ, ես պիտի փառաբանեմ քեզ, պիտի օրհնեմ քո անունը, քանզի սքանչելի գործեր կատարեցիր՝ առաջին խորհուրդը ճշմարիտ։ Այո՛, Տե՛ր, քաղաքները վերածեցիր հողաբլուրների, բերդաքաղաքներն իրենց հիմքերից կործանեցիր. թող ամբարիշտների քաղաքը հավիտենապես չվերաշինվի։
  • Աստվածաշունչ մատյանից

    Աստվածաշունչ մատյանից

    20.12.2013| 00:00
    Նզովքը պիտի ճարակի երկիրը, որովհետև նրա բնակիչները մեղք գործեցին։ Դրա համար էլ նրա բնակիչները տնանկ պիտի դառնան, և սակավաթիվ մարդիկ են կենդանի մնալու։