• Աստվածաշունչ մատյանից

    Աստվածաշունչ մատյանից

    15.11.2013| 00:00
    Արդ, մի խորհուրդ եմ հայտնում ձեզ. բոլորս էլ պիտի ննջենք, բայց ոչ թե իսկապես բոլորս. պիտի նորոգվենք հանկարծակի, մի ակնթարթում, վերջին փողի ժամանակ, քանզի փողը պիտի հնչի, և մեռելները հարություն պիտի առնեն առանց ապականության, և մենք պիտի նորոգվենք, որովհետև պետք է, որ այս ապականացու մարմինը անապականություն կրի, և այս մահկանացու գոյությունը հագնի անմահություն։
  • Աստվածաշունչ մատյանից

    Աստվածաշունչ մատյանից

    12.11.2013| 00:01
    Եվ ի՞նչ է մարդը, որ դու այդքան մեծարել ես նրան, կամ էլ՝ որ միտքդ ես սևեռում իր վրա, կամ էլ՝ որ քննում ես նրան մինչ առավոտ, հանգստի ժամերին, փորձում միշտ։ Մինչև ե՞րբ դու ինձ չես թողնելու, արձակելու չես ինձ, մինչև որ ցավերով կուլ տամ ես լորձունքս։ Թե ես մեղք գործեցի, ի՞նչ կարող եմ անել քեզ, որ միտքն ես մարդկանց քննում միշտ։
  • Աստվածաշունչ մատյանից

    Աստվածաշունչ մատյանից

    08.11.2013| 00:01
    Եղբայրնե՛ր, մտքով երեխա մի՛ եղեք, այլ եղե՛ք երեխա չարություն գործելու մեջ, բայց մտքով եղե՛ք չափահաս, քանզի օրենքի մեջ էլ գրված է. «Օտար լեզուներով և օտարոտի շրթունքներով պիտի խոսեմ այդ ժողովրդի հետ, սակայն և այնպես չպիտի լսեն ինձ»։
  • Աստվածաշունչ մատյանից

    Աստվածաշունչ մատյանից

    05.11.2013| 00:01
    Նրանք բոլորը մանուկներից անգամ անմիտ և խելապակաս են։ Քո ժողովրդի թշնամիները բռնադատեցին նրան, որովհետև աստվածներ համարեցին հեթանոսների բոլոր կուռքերը, որոնց ո՛չ աչքերն են պիտանի տեսնելու համար, ո՛չ ռունգերը՝ օդ շնչելու համար, ո՛չ ականջները՝ լսելու համար, ո՛չ էլ ձեռքերի մատները՝ շոշափելու համար. ոտքերն էլ ընդունակ չեն քայլելու։
  • Աստվածաշունչ մատյանից

    Աստվածաշունչ մատյանից

    01.11.2013| 00:01
    Բայց մեկը կասի՝ ինչպե՞ս են հարություն առնում մեռելները, կամ՝ ի՞նչ մարմնով պիտի գան։ Անմի՛տ, ինչ որ դու սերմանում ես, չի կենդանանա, եթե չմեռնի։
  • Աստվածաշունչ մատյանից

    Աստվածաշունչ մատյանից

    29.10.2013| 00:01
    Եղբայրնե՛ր, մտքով երեխա մի՛ եղեք, այլ եղե՛ք երեխա չարություն գործելու մեջ, բայց մտքով եղե՛ք չափահաս, քանզի օրենքի մեջ էլ գրված է. «Օտար լեզուներով և օտարոտի շրթունքներով պիտի խոսեմ այդ ժողովրդի հետ, սակայն և այնպես չպիտի լսեն ինձ»։
  • Աստվածաշունչ մատյանից
  • Աստվածաշունչ մատյանից
  • Աստվածաշունչ մատյանից

    Աստվածաշունչ մատյանից

    18.10.2013| 00:03
    Աղաչում եմ ձեզ, եղբայրնե՛ր, մեր Տեր Հիսուս Քրիստոսի անունով, որ բոլորդ էլ նույն խոսքը ունենաք, և ձեր մեջ բաժանումներ չլինեն, քանզի հաստատ էիք նույն մտքի և նույն մտածման մեջ։ Եղբայրնե՛ր, ձեր մասին Քղուէի տնեցիներից ինձ տեղեկացվեց, թե հակառակություններ կան ձեր մեջ։
  • Աստվածաշունչ մատյանից