• Աստվածաշունչ մատյանից

    Աստվածաշունչ մատյանից

    26.03.2013| 00:23
    Սակայն դու աղքատի նկատմամբ բարեհա՛ճ եղիր և նրան մի՛ ուշացրու ողորմությունդ։ Ի սեր պատվիրանի` ձե՛ռք մեկնիր աղքատին ըստ նրա կարոտության և ձեռնունայն մի՛ վերադարձրու նրան։ Արծաթը ծախսի՛ր եղբոր և բարեկամի վրա և մի՛ թող, որ ժանգոտվի քարի տակ ի կորուստ։
  • Աստվածաշունչ մատյանից

    Աստվածաշունչ մատյանից

    22.03.2013| 00:05
    Ների՛ր քո եղբոր անիրավությունը, և միայն այն ժամանակ աղոթելիս քո մեղքերը կներվեն։ Մարդը մարդու հանդեպ բարկություն է կուտակում, իսկ Տիրոջից բժշկություն է խնդրում։ Իր նման մարդու հանդեպ նա չունի ողորմածություն, բայց աղերսում է իր մեղքերի թողության համար։ Ինքը ևս մարմին է, բայց ոխ է պահում։
  • Աստվածաշունչ մատյանից

    Աստվածաշունչ մատյանից

    19.03.2013| 00:23
    Ով ողորմություն է անում, նախ փոխ է տալիս մերձավորին։ Ով իր ձեռքով նրան սատար է լինում, պահում է պատվիրանները։ Մերձավորիդ փո՛խ տուր ժամանակին, հաստա՛տ պահիր խոսքդ, հավատարի՛մ եղիր նրան և միշտ կգտնես քեզ համար անհրաժեշտը։ Շատերը փոխ վերցրածը գտած բան համարեցին և դառնություն պատճառեցին իրենց օգնողներին։ Մինչև վերցնելը մարդ համբուրում է մերձավորի ձեռքը և խոնարհ ձայնով է խոսում նրա ունեցվածքի մասին։ Վերադարձնելու ժամանակ նա կհետաձգի ժամկետը, ցավալի խոսքեր կասի և կգանգատվի ժամանակից։
  • Աստվածաշունչ մատյանից

    Աստվածաշունչ մատյանից

    15.03.2013| 00:01
    Մեղավորների հավաքույթներին կրակ կբորբոքվի, և Տիրոջ բարկությունը կթափվի անհնազանդ ազգի վրա։ Տերը քավություն չտվեց հին հսկաներին, ովքեր, իրենց զորության վրա վստահ, ապստամբեցին։ Չխնայեց նաև Ղովտի համաքաղաքացիներին, որոնցից զզվեց նրանց ամբաստանության պատճառով։ Չգթաց իրենց մեղքերի համար կորստյան դատապարտված ազգին։ Այսպես վարվեց նաև վեց հարյուր հազար հետևակների հետ, ովքեր հպարտացել էին իրենց խստասրտությամբ։ Թեկուզ և նրանցից մեկն իսկ խստապարանոց լիներ, զարմանալի կլիներ, եթե չդատապարտվեր։
  • Աստվածաշունչ մատյանից

    Աստվածաշունչ մատյանից

    12.03.2013| 00:34
    Նախընտրեցի բնակվել առյուծի և վիշապի հետ, քան ապրել չար կնոջ հետ։ Կնոջ չարությունը այլափոխում է նրա տեսքը և քուրձի նման սևացնում նրա երեսը։ Նրա ամուսինը կնստի իր ընկերների հետ և, լսելով, հոգոց կհանի։ Ամեն տեսակ չարություն փոքր է կնոջ չարության մոտ. թող նրան ընկնի մեղավորի վիճակը։ Ավազուտ զառիվերը ծերունու ոտքերի տակ նույնն է, ինչ հեզ ամուսնու համար լեզվանի կինը։
  • Աստվածաշունչ մատյանից

    Աստվածաշունչ մատյանից

    05.03.2013| 00:02
    Անդաստիարակ որդու ծնունդը հոր ամոթն է, իսկ դստեր ծնունդը` նրա նվաստացումը։ Ողջախոհ դուստրն իր ամուսինը կունենա, իսկ անամոթը տրտմություն է ծնողների համար։ Անառակը ամոթով կթողնի իր հորն ու մորը և երկուսից էլ կանարգվի։ Տարադեպ պատմությունը նույնն է, ինչ որ երաժշտությունը սգի ժամանակ, իսկ ծեծն ու խրատը իմաստություն են ամեն ժամանակ։ Հիմարին սովորեցնողը նման է կոտրած խեցի կպցնողի և քնածին խոր քնից արթնացնողի։
  • Աստվածաշունչ մատյանից

    Աստվածաշունչ մատյանից

    01.03.2013| 00:20
    Նա ի սկզբանե մարդուն ստեղծեց և նրան թողեց իր իսկ կամքի ձեռքին։ Եթե կամենաս, կպահես պատվիրանները և հաճությամբ կպահպանես քո հավատը։ Քո առջև տերը կրակ և ջուր է դրել. որին կամենաս, կմեկնես քո ձեռքը։
  • Աստվածաշունչ մատյանից

    Աստվածաշունչ մատյանից

    26.02.2013| 00:01
    Մինչև վախճանվելդ բարի՛ք արա քո բարեկամին, ձե՛ռք մեկնիր ըստ քո կարողության և տո՛ւր նրան։ Քեզ մի՛ զրկիր լավ օրից, և բարի ցանկության մասնիկն իսկ թող չվրիպի քեզնից։
  • Աստվածաշունչ մատյանից

    Աստվածաշունչ մատյանից

    22.02.2013| 00:00
    Քո ձեռքը մեկնի՛ր տնանկին, որպեսզի կատարյալ լինի քեզ տրվող օրհնությունը։ Ողորմության շնորհը թող բաշխվի բոլոր ողջերին, բայց և մեռածի համար մի՛ խնայիր շնորհներդ։ Մի՛ խուսափիր լացողներից և սգա՛ սգացողների հետ։
  • Աստվածաշունչ մատյանից

    Աստվածաշունչ մատյանից

    19.02.2013| 00:12
    Ով հարստանում է ժլատությամբ և կուտակելով, նրա վարձի բաժինը այս է լինում. երբ նա ասում է, թե «Հանգիստ գտա և այժմ պիտի վայելեմ իմ հարստությունը», սակայն չգիտի, որ երբ գա օրհասը, նա այլոց կթողնի այն ու կմեռնի։ Հավատարի՛մ մնա քո ուխտին, նվիրվի՛ր նույն ուխտին և ծերացի՛ր քո գործի մեջ։