USD485.72
EUR550.71
RUB7.35
  •  Երևան 
    ... °C
  •  Գյումրի 
    ... °C
  •  Աբովյան 
    ... °C
Mariam Merabova in Armenia
 
  • Աստվածաշունչ մատյանից

    Աստվածաշունչ մատյանից

    06.04.2018| 00:02
    Երանելի է բարի կնոջ ամուսինը, և բազում է նրա օրերի թիվը։ Բարեգործ կինն ուրախացնում է իր ամուսնուն և նրա տարիները լցնում խաղաղությամբ։
  • Աստվածաշունչ մատյանից

    Աստվածաշունչ մատյանից

    30.03.2018| 00:01
    Ինը խորհրդի եմ երանի տալիս իմ մտքում, իսկ տասներորդը կասեմ լեզվով։ Դա այն մարդն է, որ ուրախ է որդիներով և իր կենդանության ժամանակ տեսնում է թշնամիների կործանումը։
  • Աստվածաշունչ մատյանից

    Աստվածաշունչ մատյանից

    27.03.2018| 00:01
    Նախընտրեցի բնակվել առյուծի և վիշապի հետ, քան ապրել չար կնոջ հետ։ Կնոջ չարությունը այլափոխում է նրա տեսքը և քուրձի նման սևացնում նրա երեսը...
  • Աստվածաշունչ մատյանից

    Աստվածաշունչ մատյանից

    23.03.2018| 00:01
    Կարելի է տանել ամեն տեսակ վերք, բայց ոչ սրտի վերքը, ամեն տեսակ չարություն, բայց ոչ կնոջ չարությունը, ամեն տեսակ հարված, բայց ոչ ատելիների հարվածը, ամեն տեսակ վրեժ, բայց ոչ թշնամիների վրեժը։ Օձի գլխից չար գլուխ չկա և ոչ էլ թշնամու ցասումից ավելի մեծ ցասում։
  • Աստվածաշունչ մատյանից

    Աստվածաշունչ մատյանից

    20.03.2018| 00:09
    Երեք բանով գեղեցկացա և վայելուչ երևացի Տիրոջ և մարդկանց առջև։ Դրանք են` եղբայրների միաբանությունը, մերձավորների սերը և` երբ կինն ու տղամարդը համերաշխ են իրար հետ։ Իմ հոգին ատեց երեք տեսակ մարդկանց և խիստ գարշեց նրանց կյանքից։
  • Աստվածաշունչ մատյանից

    Աստվածաշունչ մատյանից

    16.03.2018| 00:04
    Այս ամենը բարձրյալ Աստծու ուխտի Գիրքն է և Օրենքը, որ մեզ պատվիրեց Մովսեսը իբրև Հակոբի ժողովուրդների ժառանգություն։ Նա իմաստությունը հեղում է Փիսոն գետի նման և ինչպես Տիգրիսը` նորահաս բերքի օրերին։
  • Աստվածաշունչ մատյանից

    Աստվածաշունչ մատյանից

    13.03.2018| 00:36
    Ով բռնությամբ է դատ անում, նման է այն ներքինուն, որ բռնանում է կույսի կուսությանը։ Մարդ կա, որ շատախոսության պատճառով ատելի է դառնում բոլորին, մարդիկ էլ կան, որոնց բերանում խոսք չկա։ Կան, որ լուռ են, քանզի չգիտեն խոսելու ժամանակը։
  • Աստվածաշունչ մատյանից

    Աստվածաշունչ մատյանից

    06.03.2018| 00:03
    Մարդ կա, որ կորցնում է իր շնորհները, որպեսզի երևան հանի արդարությունը, խորամանկ էլ կա, որ քայլում է խոնարհ ու գլխահակ, սակայն նրա փորը լիքն է նենգությամբ։ Նա դեմքով խոնարհ է և խուլ է ձևանում, բայց քեզ կսպասի այնտեղ, ուր չես էլ կարծում։ Եվ եթե ուժի պակասությունը նրան արգելք հանդիսանա վնասելու քեզ, ապա նա քեզ չարիք կպատճառի, երբ պահը գտնի։
  • Աստվածաշունչ մատյանից

    Աստվածաշունչ մատյանից

    02.03.2018| 00:16
    Կա հաջողություն, որ չարիք է մարդուն, գյուտ էլ կա, որ կորուստ է։ Կա ողորմություն, որ չի օգնում, բայց ողորմություն էլ կա, որ կրկնակի հատուցում ունի։
  • Աստվածաշունչ մատյանից

    Աստվածաշունչ մատյանից

    27.02.2018| 00:22
    Մի՛ հոժարիր խոսքդ կրկնել ո՛չ բարեկամին և ո՛չ թշնամուն։ Եթե ներսդ մեղքեր չունես, բնավ մի՛ ասա ուրիշին, քանզի նա կլսի և կզգուշանա քեզնից։