• Աստվածաշունչ մատյանից

    Աստվածաշունչ մատյանից

    30.09.2013| 22:00
    Գթասիրտ, ողորմած է Տերը, համբերատար ու ողորմաշատ։ Տերն իսպառ չի բարկանում և հավիտյան ոխ չի պահում։ Մեր մեղքերի համեմատ չվարվեց մեզ հետ, ոչ էլ մեր անօրենության համեմատ հատուցեց մեզ։
  • Աստվածաշունչ մատյանից

    Աստվածաշունչ մատյանից

    27.09.2013| 00:00
    Աչքերիս առջև անիրավ բան չդրի և ուրացություն անողներին ատեցի։ Ծուռ սիրտ ունեցողն ինձ չմոտեցավ, անզգամն ինձնից խոտորվեց, բայց ես հոգ չարեցի։ Ով ծածուկ խոսեց իր ընկերոջ դեմ, նրան բացեիբաց հալածեցի, ով ամբարտավան էր աչքով և ագահ՝ սրտով, նրա հետ հաց իսկ չկերա։
  • Աստվածաշունչ մատյանից

    Աստվածաշունչ մատյանից

    24.09.2013| 00:03
    Աղաղակեցե՛ք Տիրոջ առջև, երկրի բոլո՛ր բնակիչներ, ծառայեցե՛ք Տիրոջն ուրախությամբ։ Նրա առջև ելե՛ք ցնծությամբ. իմացե՛ք, որ Նա է Տեր Աստվածը մեր. նա ստեղծեց մեզ, և ոչ թե մենք եղանք. նրա ժողովուրդն ենք մենք ու ոչխարները նրա արոտի։
  • Աստվածաշունչ մատյանից

    Աստվածաշունչ մատյանից

    20.09.2013| 00:01
    Տերը թագավորեց, ժողովուրդները բարկացան։ Ո՛վ քերովբեների վրա նստողդ, երկիրը սասանվեց։ Տերը մեծ է Սիոնում ու բարձր, քան ժողովուրդները բոլոր։
  • Աստվածաշունչ մատյանից

    Աստվածաշունչ մատյանից

    12.09.2013| 23:30
    Մինչև հիմա պատմում էի առաջին եղելությունների մասին. դրանք իմ բերանից ելան և լսելի դարձան. ես հանկարծակի կատարեցի, և դրանք վրա հասան։ Գիտեի, որ դու խիստ ես, քո պարանոցը երկաթե ջղերից է, ու քո ճակատը` պղնձից։
  • Աստվածաշունչ մատյանից

    Աստվածաշունչ մատյանից

    10.09.2013| 00:24
    Տե՜ր, մեր Հայրն ես դու. մենք կավ ենք, իսկ դու` մեր ստեղծիչը, մենք ամենքս քո ձեռքի գործն ենք։ Տե՜ր, սաստիկ մի՛ բարկացիր մեզ վրա և մեր մեղքերը հավիտյան մի՛ հիշիր։
  • Աստվածաշունչ մատյանից

    Աստվածաշունչ մատյանից

    06.09.2013| 00:02
    Ո՛վ իմ հայրերի Աստված և Տերդ ողորմության, դու ես, որ քո խոսքով ստեղծեցիր բոլորին և քո իմաստությամբ ձևավորեցիր մարդուն, որ տիրի քո ստեղծած արարածներին, սրբությամբ ու արդարությամբ կառավարի աշխարհը և ուղիղ հոգով դատ ու դատաստան անի։
  • Աստվածաշունչ մատյանից

    Աստվածաշունչ մատյանից

    29.07.2013| 23:27
    Մի՞թե Տիրոջ ձեռքն անկարող է փրկել, կամ նա ծանրացրել է իր ականջը, որ չլսի. ո՛չ, ձեր մեղքերն են պատնեշ դարձել ձեր և Աստծու միջև, ձեր անօրենությունների պատճառով է նա իր երեսը շրջել ձեզնից, որ չգթա։
  • Աստվածաշունչ մատյանից

    Աստվածաշունչ մատյանից

    26.07.2013| 00:04
    Բայց արդարները պիտի ապրեն հավիտյան. նրանց վարձը Տիրոջից է, և նրանց խնամքը Բարձրյալից։ Դրա համար էլ նրանք Տիրոջ ձեռքից պիտի ընդունեն արքայության վայելչությունն ու գեղեցիկ թագը, քանի որ Տերն իր աջով նրանց հովանի և իր բազկով նրանց պաշտպան է լինելու։
  • Աստվածաշունչ մատյանից

    Աստվածաշունչ մատյանից

    23.07.2013| 00:02
    Ո՞Ւմ կնմանեցնեիք ինձ, հապա մտածեցե՛ք, ո՛վ դուք մոլորյալներ, որ ոսկու մեծ բաժին եք գցում քսակից, արծաթ եք կշռում կշեռքով և ոսկերիչներ վարձում, որպեսզի ձեռակերտ կուռքեր պատրաստեն, և խոնարհվելով երկրպագում եք դրանց։