Անկախության օրվա կա­պակցությամբ «Ի­րա­տես» թեր­­թի հա­ջորդ հա­մա­րը լույս կտես­նի սեպտեմբերի 25-ին:               
 
  • Աստվածաշունչ մատյանից

    Աստվածաշունչ մատյանից

    11.06.2013| 00:24
    Իրենց շահը մտածեցին, չարիք են խորհում իրենց անկողիններում և առավոտ կանուխ կատարում են այն, քանի որ իրենց ձեռքը չբարձրացրին դեպի Աստված։
  • Աստվածաշունչ մատյանից

    Աստվածաշունչ մատյանից

    07.06.2013| 00:05
    Իմաստությունը հաստատուն պահեց աշխարհի նախաստեղծ հորը` միայնակ ստեղծյալին։ Նա փրկեց նրան իր հանցանքներից և զորություն տվեց նրան բոլորի վրա իշխելու։ Իսկ անիրավը բարկությամբ հեռացավ դրանից և կործանվեց իր եղբայրասպան զայրույթի մեջ։
  • Աստվածաշունչ մատյանից

    Աստվածաշունչ մատյանից

    04.06.2013| 00:05
    Այսպիսի գործերով էլ դու սովորեցրիր քո ժողովրդին, թե արդարը պարտավոր է մարդասեր լինել, և բարի հույս ներշնչեցիր քո որդիներին, թե նրանց մեղքերին ապաշխարություն կտաս։
  • Աստվածաշունչ մատյանից

    Աստվածաշունչ մատյանից

    30.05.2013| 23:08
    Ո՞ր մարդը կարող է իմանալ Աստծու խորհուրդները, և կամ ո՞վ կարող է խելամուտ լինել, թե ինչ է կամենում Տերը, քանզի մահկանացուների մտածումները անստույգ են, իսկ մեր գիտելիքները` անհաստատ։ Եղծանելի մարմինը ծանրացնում է հոգին, և հողեղեն այս հարկը բազմահոգ է դարձնում միտքը։ ՈՒստի մենք հազիվ ենք նկատում երկրային բաները և չարչարանքով ենք գտնում այն, ինչ ընկած է մեր ոտքերի մոտ։
  • Աստվածաշունչ մատյանից

    Աստվածաշունչ մատյանից

    24.05.2013| 00:46
    Ո՞ր մարդը կարող է իմանալ Աստծու խորհուրդները, և կամ ո՞վ կարող է խելամուտ լինել, թե ինչ է կամենում Տերը, քանզի մահկանացուների մտածումներն անստույգ են, իսկ մեր գիտելիքները` անհաստատ։
  • Աստվածաշունչ մատյանից

    Աստվածաշունչ մատյանից

    21.05.2013| 00:01
    Արդարև, ո՞վ կարող է ասել քեզ, թե ինչ ես անում, և ո՞վ կարող է դեմ կանգնել քո դատաստանին, կամ ո՞վ կարող է քեզ կշտամբել ազգեր կործանելու համար, որ դու արել ես, և կամ ո՞վ կարող է քեզ հակառակվել` անիրավ մարդկանցից վրեժխնդիր լինելու համար։
  • Աստվածաշունչ մատյանից

    Աստվածաշունչ մատյանից

    17.05.2013| 01:04
    Աստված պիտի փշրի նրանց ատամներն իրենց բերանում. Տերը կոտրատեց ժանիքներն առյուծների։ Թող նրանք թափվող ջրի պես անպիտան լինեն։ Երբ նրանք իրենց աղեղները լարեն, թող հալվեն մոմի նման ու սպառվեն։ Հուր թափվեց, և նրանք արև չտեսան։
  • Աստվածաշունչ մատյանից

    Աստվածաշունչ մատյանից

    14.05.2013| 00:58
    Ո՛վ իմ հայրերի Աստված և Տերդ ողորմության, Դու ես, որ Քո խոսքով ստեղծեցիր բոլորին և Քո իմաստությամբ ձևավորեցիր մարդուն, որ տիրի Քո ստեղծած արարածներին, սրբությամբ ու արդարությամբ կառավարի աշխարհը և ուղիղ հոգով դատ ու դատաստան անի։
  • Աստվածաշունչ մատյանից

    Աստվածաշունչ մատյանից

    07.05.2013| 00:20
    Եթե դուք արդարությամբ խոսեիք, ուղիղ կլինեին ձեր դատաստանները, մարդկա՛նց որդիներ։ Չէ՞ որ այժմ իսկ ձեր սրտում անօրենություն եք գործում երկրի երեսին, և ձեր ձեռքերն անիրավություն են նյութում։ Մեղավորներն իրենց ծննդյան օրից իսկ խոտորվեցին, արգանդից մոլորվեցին և սուտ խոսեցին։
  • Աստվածաշունչ մատյանից

    Աստվածաշունչ մատյանից

    03.05.2013| 00:01
    Ինչո՞ւ է հզորը պարծենում չարությամբ ու անօրենությամբ։ Գիշեր-ցերեկ նա անիրավություն նյութեց իր լեզվով, սուր ածելու նման նենգություն գործեց։ Բարությունից ավելի չարություն սիրեց և արդար խոսքից ավելի` անօրենություն։ Սիրեց նա ամեն տեսակի կործանարար խոսքեր և նենգ լեզուներ։