Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 
  • Աստվածաշունչ մատյանից

    Աստվածաշունչ մատյանից

    12.03.2013| 00:34
    Նախընտրեցի բնակվել առյուծի և վիշապի հետ, քան ապրել չար կնոջ հետ։ Կնոջ չարությունը այլափոխում է նրա տեսքը և քուրձի նման սևացնում նրա երեսը։ Նրա ամուսինը կնստի իր ընկերների հետ և, լսելով, հոգոց կհանի։ Ամեն տեսակ չարություն փոքր է կնոջ չարության մոտ. թող նրան ընկնի մեղավորի վիճակը։ Ավազուտ զառիվերը ծերունու ոտքերի տակ նույնն է, ինչ հեզ ամուսնու համար լեզվանի կինը։
  • Աստվածաշունչ մատյանից

    Աստվածաշունչ մատյանից

    05.03.2013| 00:02
    Անդաստիարակ որդու ծնունդը հոր ամոթն է, իսկ դստեր ծնունդը` նրա նվաստացումը։ Ողջախոհ դուստրն իր ամուսինը կունենա, իսկ անամոթը տրտմություն է ծնողների համար։ Անառակը ամոթով կթողնի իր հորն ու մորը և երկուսից էլ կանարգվի։ Տարադեպ պատմությունը նույնն է, ինչ որ երաժշտությունը սգի ժամանակ, իսկ ծեծն ու խրատը իմաստություն են ամեն ժամանակ։ Հիմարին սովորեցնողը նման է կոտրած խեցի կպցնողի և քնածին խոր քնից արթնացնողի։
  • Աստվածաշունչ մատյանից

    Աստվածաշունչ մատյանից

    01.03.2013| 00:20
    Նա ի սկզբանե մարդուն ստեղծեց և նրան թողեց իր իսկ կամքի ձեռքին։ Եթե կամենաս, կպահես պատվիրանները և հաճությամբ կպահպանես քո հավատը։ Քո առջև տերը կրակ և ջուր է դրել. որին կամենաս, կմեկնես քո ձեռքը։
  • Աստվածաշունչ մատյանից

    Աստվածաշունչ մատյանից

    26.02.2013| 00:01
    Մինչև վախճանվելդ բարի՛ք արա քո բարեկամին, ձե՛ռք մեկնիր ըստ քո կարողության և տո՛ւր նրան։ Քեզ մի՛ զրկիր լավ օրից, և բարի ցանկության մասնիկն իսկ թող չվրիպի քեզնից։
  • Աստվածաշունչ մատյանից

    Աստվածաշունչ մատյանից

    22.02.2013| 00:00
    Քո ձեռքը մեկնի՛ր տնանկին, որպեսզի կատարյալ լինի քեզ տրվող օրհնությունը։ Ողորմության շնորհը թող բաշխվի բոլոր ողջերին, բայց և մեռածի համար մի՛ խնայիր շնորհներդ։ Մի՛ խուսափիր լացողներից և սգա՛ սգացողների հետ։
  • Աստվածաշունչ մատյանից

    Աստվածաշունչ մատյանից

    19.02.2013| 00:12
    Ով հարստանում է ժլատությամբ և կուտակելով, նրա վարձի բաժինը այս է լինում. երբ նա ասում է, թե «Հանգիստ գտա և այժմ պիտի վայելեմ իմ հարստությունը», սակայն չգիտի, որ երբ գա օրհասը, նա այլոց կթողնի այն ու կմեռնի։ Հավատարի՛մ մնա քո ուխտին, նվիրվի՛ր նույն ուխտին և ծերացի՛ր քո գործի մեջ։
  • Աստվածաշունչ մատյանից

    Աստվածաշունչ մատյանից

    15.02.2013| 00:05
    Երանի այն մարդուն, որին չի տանջում իր խիղճը, և ով չի կորցրել իր հույսը։ Հարստությունը բարիք չէ ժլատ մարդու համար, և չկամ մարդու ինչի՞ն է պետք իր ունեցվածքը։
  • Աստվածաշունչ մատյանից

    Աստվածաշունչ մատյանից

    12.02.2013| 00:11
    Եթե քո մեջ իմաստություն կա, պատասխա՛ն տուր մերձավորիդ, իսկ եթե ոչ, քո ձեռքը թող բերանիդ վրա լինի։ Փառքն ու անարգանքը խոսքի մեջ են, և մարդու կործանումը` իր լեզվի վրա։
  • Աստվածաշունչ մատյանից

    Աստվածաշունչ մատյանից

    08.02.2013| 00:20
    Որդյա՛կ, ուսո՛ւմ փնտրիր քո մանկությունից, և մինչև ծերություն իմաստություն պիտի գտնես։ Մոտեցի՛ր նրան վարողի և սերմանողի նման, և սպասի՛ր նրա բարի պտուղներին, թեև այն մշակելու պահին մի փոքր կհոգնես, բայց շուտով կուտես նրա պտուղները։ Տգետների համար այն քարքարոտ ճանապարհ է, և անմիտ մարդը նրա մեջ երկար չի մնա։
  • Աստվածաշունչ մատյանից

    Աստվածաշունչ մատյանից

    05.02.2013| 00:02
    Հույսդ քո ունեցվածքի վրա մի դիր և մի՛ ասա, թե դա բավական է ինձ։ Գերի մի՛ դարձիր քո անձին և քո ուժին, մի՛ հպարտացիր քո հարստությամբ, մի՛ եղիր անձնապաստան և մի՛ ասա, թե` «Իմ ունեցվածքը շատ է»։