USD480.46
EUR592.36
RUB8.49
  •  Երևան 
    ... °C
  •  Գյումրի 
    ... °C
  •  Աբովյան 
    ... °C
 
  • Աղոթարան

    Աղոթարան

    27.10.2017| 00:07
    Երազները միայն մարմնէն է, որ կը ստանան իրենց գոյներն ու կերպարանքները: Չէ՞ որ Աստուած ալ շերամի սրբազան եղանակով կերպարանափոխուեցաւ մարդուն մէջ, եղաւ նպատակ գերագոյն, եղաւ կատարեալ, եղաւ անմատչելի, եղաւ անվախճան ճշմարտութիւն, եղաւ յավիտենականութիւն, եղաւ Աստուած:
  • Աղոթարան

    Աղոթարան

    24.10.2017| 00:08
    Ինչպէս արեւը կþարգասաւորէ սերմը հողին, այնպես ալ Տէրը իմ մարմնին մեջ կþարգասաւորէ իմ մտածումները ու կը ներշնչէ տենդը իմ զգայարանքներուն:
  • Աղոթարան

    Աղոթարան

    20.10.2017| 00:29
    Ինչպէս արեւն է ծառին աւիշին ու սերմին համար, նոյնն է Տէրը ինծի համար: Արեւը իր ջերմութիւնով կը կանաչազարդէ ծառը, որ բուք ու բորան ձմեռէն անցած է:
  • Աղոթարան

    Աղոթարան

    17.10.2017| 00:01
    Երբ Տէրը իմ հետն է, արեւ կայ իմ ճամբուն վրայ, նաեւ իմ հոգուն մէջ, ու ես երջանիկ եմ: Երբ կը քալեմ արեւոտ ճամբաներէն, Անոր շունչը կը զգամ իմ զգայարանքներուն ու իմ մտածումներուն մէջ:
  • Աղոթարան

    Աղոթարան

    13.10.2017| 00:13
    Իմ մարմնի, իմ հոգիի, իմ տենչանքներուն մէջ Դուն Ինքդ կաս, Տէ՜ր, ու մենք իրարմով լրացած՝ միաւորած ենք մարդկայինն ու աստուածայինը:
  • Աղոթարան

    Աղոթարան

    10.10.2017| 00:05
    Օ՜հ, օրհնութիւն արեւին, կանաչին, կապոյտին, սերմին ու պտղաբերութեան: Օրհնութի՜ւն մօր ժպիտին ու կնոջ սրբազան բեղմնաւորութեան: Օրհնութի՜ւն արտերուն, ճամբաներուն ու փոքրիկներու ճաճանչաւոր շարժումներուն:
  • Աղոթարան

    Աղոթարան

    06.10.2017| 00:09
    Կը հաւատամ, որ կաս, Տէ՛ր, որովհետեւ կը զգամ Քու շունչը ծաղիկներուն մէջ, որոնք բուրմունքներով կը մտածեն, կը տխրին ու կը ժպտին գոյներով:
  • Աղոթարան

    Աղոթարան

    03.10.2017| 00:01
    Մեր փրկության միջնո՛րդ, ողջ աշխարհի (հույսի) գրավակա՛ն, տիեզերքի ճառագայթավետ լու՛յս, սիրո արեգա՛կ, հույսի ապաստա՛ն, Աստծո՝ մեր հանդեպ բարերարության սուրբ ու սոսկալի նշա՛ն, աստվածամուխ սու՛ր՝ մեր հակառակորդին սպանող, մեր զգայարանների դրոշմ, մեր հույսի ամուր ապաստա՛ն, քո աստվածային զորությունը, որ հաստատուն է պահում աշխարհի հիմքերը, թող իմ հոգին ու մարմինը հեռու պահի բարկությունից, ցանկությունից, ատելությունից և հոգևոր ու մարմնավոր բոլոր փորձություններից ու գայթակղություններից (և պահպանի) քո սոսկալի զորությամբ հավիտյանս հավիտենից, ամեն:
  • Աղոթարան

    Աղոթարան

    29.09.2017| 00:04
    Հանուն կանանց ծնունդների մեջ մեծի՝ Հովհաննես (Մկրտչի), սուրբ Ստեփանոս Նախավկայի և բոլոր սրբերի, նրանց բարեխոսությամբ սրբի՛ր մեզ հոգու և մարմնի ամեն տեսակի պղծություններից և արժանացրու՛ մեզ Քո ճշմարիտ երկրպագուների հետ հոգով և ճշմարտությամբ երկրպագելու և փառավորելու Քեզ՝ Ամենասուրբ Երրորդությանդ. ամեն:
  • Աղոթարան

    Աղոթարան

    26.09.2017| 00:03
    Հանուն մեր սուրբ հայրապետների և առաջնորդների, (նրանց) բոլորի բարեխոսությամբ, որոնց իշխանություն տվեցիր ոտնակոխ անելու օձերը, կարիճները և թշնամու բոլոր զորությունները, նրանց բարեխոսությամբ և ա՛յժմ շնորհիր ոտնակոխ անել մոլորակամ վիշապի գլուխը, լռեցնել (նրա) գնդերը և փակել հերձվածողների բերանները:
Marketers CommunityԱռողջ սիրտ