Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

ՀՀԿ-ում, ինչպես ՀՀԿ-ում

 ՀՀԿ-ում, ինչպես ՀՀԿ-ում
21.05.2012 | 11:39

ՀՀԿ-ում ցուցակները մաքրելու գործընթացը, ի տարբերություն ԲՀԿ-ի տառապանք-մղձավանջի, խիստ սահուն և բնականոն էր ընթանում: Դրսում` դռանը, ՀՀԿ-ի «զնաչոկով», կոստյում-շալվար հագած կանգնած էր ՀՀՇ-ի Գևորիկը. նա գիտեր, որ էս «էրկու օրը» բոլոր նախարարները, հայտնի պաշտոնյաներ գալու են դիմում գրեն, ինքնաբացարկվեն, ինքը «պաչոտնի» կանգնած` պարտաճանաչ իր «գործին» էր: Երբ ներս էինք մտնում, Գևորիկը հարկ համարեց մեզ զգուշացնելու, որ ոչ միայն «զնաչոկ» ունի, այլև ՀՀԿ-ի տոմս` «ճարել եմ ընգերներիցս»:
Ողջ օրը ՀՀԿ էին գալիս նախարարները, «նկուղային հարկում» դիմում գրում, նոտարվում-գնում: ՀՀԿ-ում ոչ մի կերպ չէին կարողանում «ճարել» Ռոբերտ Նազարյանին. «ո՛չ հեռախոսի, ո՜չ մի բանի չի պատասխանում», ասին գործավար աղջիկները. Արտակ Շաբոյանին մի կերպ «ճարել» էին, վերջինս ասել էր` «հեսա գալիս եմ»:
Երբ Ռուբեն Թադևոսյանի «կազմակերպչական» դուռը բացեցինք, ներսում ֆինանսների նախարար Վահե Գաբրիելյանն ու էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանն այնքան կիպ, ձիգ ու այնպիսի ողբերգական հայացքով էին նստել կողք կողքի, որ թվաց` Բունյուելի էկզոտիկ ֆիլմի կադր ենք դիտում։ Հո պաշտոնանկ լինելու լուր չե՞ք առել` սրտացավ հարցրինք մենք։ Ո՛չ` ասին. ահավոր բարձր տրամադրություն ունենք ու մեզ շա՜տ լավ ենք զգում:
Դուռը բացեց փոխվարչապետ Արմեն Գևորգյանը, մեզ տեսնելով` միանգամից ու արագ դուռը փակեց, նույն արագությամբ մենք գնացինք իր հետևից. երկարատև ու բուռն բանակցությունները նրա հետ` խոսել ապագա վարչապետից, «գազետից-բանից», «մույս» թեմաներից, անցան ապարդյուն:
Հա, ի դեպ, այդ ողջ ընթացքում Ռուբիկ Թադևոսյանի սեղանին դրված էին լի՜քը փաթեթավորված ՀՀԿ «զնաչոկներ», պարոն Թադևոսյանը նրանցից մեկը մեզ «հյուրասիրեց». պարզվեց` այնքան էլ «զնաչոկ» չէր, փոքրիկ շոկոլադե սալիկ էր` ՀՀԿ-ի էմբլեմայով. կերանք-ՀՀԿ-ոտվեցինք. ՀՀԿ-ի գրիչները, վառիչները և կոնֆետները փուչիկների չափ վտանգավոր չէին, փաստորեն: Ասին` «պրոբնի» կոնֆետներ են` մեր շտաբների համար: Որ էսպես գնա, մեր բոլոր ուտելիքներն էլ «մրցակցայնորեն» կփաթեթավորվեն-«կՀՀԿ-ացվեն»։
Ինչ վերաբերում է ՀՀԿ-ի գրասենյակում տիրող քաղաքական մթնոլորտին, այնտեղ դեռ քննարկում էին նախորդ օրը տեղի ունեցած ԳՄ նիստի «արդյունքները», ցիտում իրենց առաջնորդին, որը նույն ԳՄ-ում ասել էր` «կոալիցիա կլինի-կլինի, չէ` ոչ մի պրոբլեմ. «Օրինացը» կա, քվեարկության հարցերում` «գաղափարական խնդիրներով», ՀՅԴ-ն էլ երբեմն-երբեմն կողմ կքվեարկի, այնպես որ…»:
Վերապատմում էին երկխոսությունը, որ տեղի էր ունեցել ԳՄ անդամներից մեկի և «առաջնորդի» միջև. երկու (վարչապետ, ԱԺ նախագահ) կարևոր պաշտոններից մեկը, կարո՞ղ է, ԲՀԿ-ն ուզում է (խնդիրն այն է, որ ԳՄ-ում Սերժ Սարգսյանն ասել էր, որ Գագիկ Ծառուկյանն իրենց առաջին հանդիպմանն ասել էր` հարց չկա, «նախագահ ջան», գնացել` ում էր հանդիպել… մենք ասել ենք` ում, իսկ արդեն երկրորդ հանդիպմանը ԲՀԿ-ն վերջնական ոչինչ չէր ասել` ինչ է ուզում, ումով է ուզում). հա, հարցրել էին ԳՄ-ում` կարո՞ղ է պաշտոններից մեկն են ուզում. Ազատիչը պատասխանել էր` պետք չէ իրենց տեղը կանխագուշակել, կանխագուշակելն անշնորհակալ գործ է:
-Իսկ եթե հայտարարեն, որ 2013-ին պաշտպանում են ՀՀԿ նախագահի թեկնածուի՞ն,- հարցրել է ԳՄ անդամը:
Սերժ Սարգսյանը բազմանշանակ լռել էր:
Գործկոմականները հասկացել էին` բայց խի՞:

Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 3489

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ