Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Իլհամ Ալիևը հանդիպում են անցկացնում Կրեմլում՝ հայտնում է ՏԱՍՍ-ը։ Երկու երկրների ղեկավարները քննարկելու են ռուս-ադրբեջանական հարաբերությունների հետագա զարգացման և տարածաշրջանային արդի խնդիրներին առնչվող առանցքային հարցեր ։ Ընթացիկ բանակցությունները տեղի են ունենում Լեռնային Ղարաբաղում ռուսաստանյան խաղաղապահ առաքելության ավարտի ֆոնին։                
 

«Ճոճանակ»

 «Ճոճանակ»
21.05.2012 | 11:42

ԲՀԿ-ում դասական իմաստով երկիշխանություն է. ստվերային և` ոչ:
Սպասման մի այնպիսի հիվանդություն է այնտեղ տիրում, որ մեր բոլոր «թոքախտավոր-թափանցիկ» պոետների ցավը նսեմանում է դրա դիմաց: Ինֆորմացիան ԲՀԿ-ի մասով ոչ թե վայրկյաններ, այլ եռաչափ, քառաչափ հարթություններով է փոփոխվում, և մաքոքային այդ «քաղաքականությունն» ուղղակի անհեթեթ վիճակի մեջ է դնում կուսակցությանը, որն արդեն երկու տարի «ճոճում» է թե՛ իրեն, թե՛ քաղաքական հանրությանը, անվերջ հարուցելով նույն հարցադրումը. սիրելիներ, եթե քուններդ տանում է` քնեք, սոված եք` կերեք, զի քնած ժամանակ չեն ուտում, ուտելիս էլ, մեղմ ասած, անհարմար է քնելը:
Սերժ Սարգսյան-Գագիկ Ծառուկյան վերջին հանդիպումը եղել է շաբաթ օրը: Նախ հիշենք, որ չորեքշաբթի օրվա հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանն ասել է Գագիկ Ծառուկյանին` նախագահական ընտրություններից հետո լայն լիազորություններով փոխվարչապետի պաշտոնը կտա ԲՀԿ-ին: Ծառուկյանն ասել է` «նաղդ», հիմա: Ինչ է ուզում, չի ասել:
Շաբաթ օրվա հանդիպումից հետո Ծառուկյանն էլի «գնացել» է այգի` «համապատասխան» հանդիպման: Կիրակի օրը առավոտյան այգու իր զրուցակիցը մեկնել է Ռուսաստան, իսկ ինքն սկսել է մաքրել իրենց համամասնական ցուցակը` հատ-հատ կանչելով, խոսելով ինքնաբացարկվածների հետ (մինչ գրում ենք նյութը` Օսկանյանի մասին խաբար չկա):
Այնուհանդերձ, իր մոտ եկածներից մեկի հետ Ծառուկյանը փոքր-ինչ անկեղծացել ու ասել է, որ կոալիցիա կլինի, պետք է պաշտպանեն նախագահին` ուրիշ ինչ անեն, ուր պիտի գնան, որ չպաշտպանեն: Ասել է, որ փոխելու է միայն սպորտի և երիտասարդության նախարարին, մնացածին մի պահ ուզել է փոխի, բայց բոլորն էլ մնալու են իրենց տեղերում:
Կիրակի երեկոյան ողջ ԲՀԿ-ն գնացել է «պանիխիդայի»` հույս ունենալով, որ քաղխորհրդի նիստի մասին Ծառուկյանը մի բառ կասի, չի ասել:
Երեկ ողջ օրը ԲՀԿ-ական թևերի միջև ինֆորմացիոն պայքարը հասել էր իր «ապոգեյին». մի մասը պնդում էր, որ կոալիցիայի հարցը` վերջ, միանշանակ լուծված է, մյուս մասը, թե` Գագիկ Ծառուկյանը հրաժարական է տալիս, կուսակցությունը հանձնում Վարդան Օսկանյանին, թողնում է քաղաքականությունը: Աբսուրդ` բացականչում էին «մույս» թևից:
Բոլոր դեպքերում, անորոշությունը շարունակվում է, առաջին հերթին, ԲՀԿ-ի համար, որտեղ մի կողմից մտածում են, որ իրենք ահագին ձայն են ստացել, ի տարբերություն 2007-ի, և իրենք չէ, որ պետք է ասեն, ինչ են ուզում, քանի նախարարություն, մանավանդ տնտեսական բլոկի, որովհետև խիստ դժգոհ են տնտեսական քաղաքականությունից: Բայց չեն «տալիս» վարչապետի պորտֆելի անունը, որովհետև նաև ուզում են կոալիցիա մտնել, խաղից լրիվ դուրս չմնալ. սպասում են` Մոսկվա մեկնած իրենց «զրուցակցի» ազդանշանին:
Մեկ բան պարզ ու հստակ է. բոլոր կարգի պարզեցումները տեղի են ունենալու հունիսի 25-ին, մաքսիմում` 26-ին:

Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 3430

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ