«Իրատես»-ի թիվ 29-ում (5-7.05.2015) ՀՀ առողջապահության նախարարությունը մտահոգություն էր հայտնել, որ ցորենի ալյուրի հարստացման ծրագիրը խեղաթյուրվում է: Հրապարակման մեջ ցավ էր հայտնվում, որ հանրությանը կարևոր այս ծրագրի դեմ տրամադրելու նպատակով չհիմնավորված փաստեր են բերվում:
Գյուղատնտեսական տարին միանշանակ լավ գնահատելը դեռ շուտ է՝ մեզ հետ զրույցում ասաց ֆերմերներից մեկը` հավաստիացնելով, որ եթե ծիրանն այս տարի, նախորդ տարվա համեմատ, ավելի շատ է, դեռ չի նշանակում, որ ամեն ինչ հրաշալի է:
Ճիշտ է, պետությունը սուբսիդավորում էր գյուղատնտեսական վարկերը, սակայն առաջին անգամ դրա չափը զգալիորեն մեծացվել է։ Սա գյուղացիների համար վաղուց սպասված ծրագիր էր, և քանի որ արդեն մեկնարկել է, դրա շուրջ զրուցեցինք գյուղատնտեսության փոխնախարար ԳԱՌՆԻԿ ՊԵՏՐՈՍՅԱՆԻ հետ։
Այս օրերին Հայաստանը հյուրընկալել է մեծ թվով օտարերկրացիների, առավելապես՝ սփյուռքի մեր հայրենակիցներին: Նրանց բոլորի այցի նպատակը Հայոց մեծ եղեռնի 100-րդ տարելիցի միջոցառումներին մասնակցությունն է: Իսկ ոմանք էլ պատմական առաքելությամբ են հայրենիքում:
Հայաստանի տնտեսության ամենամեծ թշնամին մենաշնորհն է: Մենաշնորհ է բոլոր ոլորտներում անխտիր: Դա ցայտուն երևում է հատկապես ապրանքների ներմուծման և արտահանման ժամանակ: Օրերս այդ առումով առևտրականներն ուշագրավ դեպք պատմեցին:
Խաղող մթերող ընկերություններն արդեն հայտարարել են, որ այս տարի հրաժարվելու են մթերումներից և հորդորել են կառավարությանը՝ իրենց վրա հույս չդնել: Կոնյակ, գինի արտադրող-արտահանողների ֆինանսական վիճակն ահավոր է, նրանք անկարող են մթերումների դիմաց վճարել:
Ի՞նչ հնարավոր վտանգներ և հիվանդություններ են դրանք, և առհասարակ, ի՞նչ կարծիքի են այդ ոլորտի մասնագետները նշված երևույթի վերաբերյալ: Այս և մյուս հարցերը պարզաբանելու նպատակով դիմեցինք հասարակական-քաղաքական գործիչ, կենսաֆիզիկոս, «Սելիմյան հացի» տեխնոլոգիայի համահեղինակ ԽԱՉԻԿ ՍՏԱՄԲՈԼՑՅԱՆԻՆ:
ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը երեկ այցելել է «Արփա-Սևան» թունել, որտեղ ծանոթացել է իրականացվող վերականգնողական շինարարական աշխատանքների ընթացքին:
Համայնքների խոշորացման ծրագիրը հերթական անգամ գլխացավանք է դառնալու գյուղացիների համար: Կառավարությունն առաջնորդվում է իր օբյեկտիվ հիմնավորումներով, որ համայնքների միացմամբ կառավարումն ավելի արդյունավետ կդառնա, իսկ գյուղացին էլ իր վերապահումներն ունի:
Աշխարհաքաղաքական տեսության մեջ կա մի մոտեցում, որը, կարծում եմ, մշտապես արդիական է, այն է՝ եթե գերտերությունը գեոտնտեսական շահեր է հետապնդում որևէ տարածքում, ապա խոչընդոտում է այդտեղի ավտոխտոն ժողովուրդների անկախացմանը...