USD483.14
EUR549.38
RUB7.23
  •  Երևան 
    ... °C
  •  Գյումրի 
    ... °C
  •  Աբովյան 
    ... °C
 
«Իրատես» թերթն ու irates.am կայքը մեկնում են ամառային հանգստի: Կայքն աշխատանքը կվերսկսի սեպտեմբերի 3-ից, իսկ թերթի հետարձակուրդային առաջին համարը լույս կտեսնի սեպտեմբերի 7-ին: Օգոստոսյան հաճելի օրեր ենք մաղթում մեր ընթերցողներին:               
 
  • «Գյուղացուն նախևառաջ ֆինանսական օգնություն է հարկավոր»

    «Գյուղացուն նախևառաջ ֆինանսական օգնություն է հարկավոր»

    21.05.2013| 15:25
    «Հայաստանի գյուղատնտեսությունն այս տարի 35-40 մլն ԱՄՆ դոլարի վնաս կրեց: Մեր հաշվարկով, ոչնչացվել են շուրջ 20 հզր հեկտար այգիներ: Գյուղացին հայտնվել է անելանելի վիճակի մեջ»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ծամանակ ասաց Հայաստանի Ագրարագյուղացիական միության նախագահ Հրաչ ԲԵՐԲԵՐՅԱՆԸ և հավելեց, որ գյուղացուն առաջնահերթ ֆինանսական օգնություն է անհրաժեշտ. «Իհարկե, պետք է նաև սերմեր և պարարտանյութ տրամադրել, բայց այսօր միայն սերմով օգնելը նրան ոչինչ չի տա: Անհարժեշտ է գոնե մեկ տարով սառեցնել գյուղացու վարկը»,-ընդգծեց նա:
  • Նոր տեխնոլոգիա` նոր շուկաներ

    Նոր տեխնոլոգիա` նոր շուկաներ

    21.05.2013| 00:48
    Հայաստանում շուրջ մեկ տարի պաշտոնապես գործող «ՈՒրարտու ագրոհոլդինգ» ընկերության գործունեությունը նպատակաուղղված է գյուղատնտեսության ոլորտում ինովացիոն նոր տեխնոլոգիաների, սարքավորումների և ջրային ռեսուրսների օգտագործման համար առավել արդյունավետ հիդրոֆիքս համակարգերի արտադրմանն ու ներդրմանը: Դրանք ընկերությունը շուկայականից առավել մատչելի գներով տրամադրում է ֆերմերներին և գյուղատնտեսական նշանակության կառույցներին: «Ինչպիսի՞ տեխնոլոգիաներ են դրանք և ի՞նչ նպատակաուղղվածություն ունեն». այս հարցով սկսեցինք մեր զրույցը ընկերության գլխավոր տնօրեն ԱՐԱՐԱՏ ՍԻՆԱՆՅԱՆԻ հետ:
  • Գյուղացիներին «մխիթարեցին»

    Գյուղացիներին «մխիթարեցին»

    20.05.2013| 20:50
    Կարկտահարությունից տուժած գյուղերի ճարահատյալ բնակիչները այսօր որոշել էին բողոքի ակցիա անցկացնել նախագահական նստավայրի առաջ, բայց նրանք մայրաքաղաք չհասան, փոխարենն Արմավիր տանող գլխավոր ճանապարհին նրանց հետ հանդիպման եկան գյուղնախարար Սերգո Կարապետյանն ու փոխվարչապետ Արմեն Գևորգյանը:
  • Արմավիրցիները` Կառավարությանը`«1 պարկ սերմը և 1 լիտր դիզվառելիքը տվել ես, որ ի՞նչ անենք»

    Արմավիրցիները` Կառավարությանը`«1 պարկ սերմը և 1 լիտր դիզվառելիքը տվել ես, որ ի՞նչ անենք»

    17.05.2013| 21:50
    Այսօր Արմավիրի բնակիչները լրագրողներին ներկայացրեցին օրերս կարկուտի հասցրած վնասի իրական չափերը և դրանց թողած հետևանքները:
  • Կարկուտը վնասել է ցանքատարածքները

    Կարկուտը վնասել է ցանքատարածքները

    12.05.2013| 20:14
    Արտակարգ իրավիճակների նախարարությունում տեղեկություն է ստացվել, որ ժամը 13.40-14.10-ը ընկած ժամանակահատվածում կարկտահարությունից վնասվել են Արմավիրի մարզի Մեծամոր և Արմավիր քաղաքների, Գետաշեն, Ամասիա, Շենավան, Ջրաշեն, Ակնալիճ, Նոր Արմավիր, Նոր Արտագես գյուղերի գյուղատնտեսական մշակաբույսերը և ցանքատարածքները:
  • Քննարկվել է գյուղոլորտի զարգացման առաջիկա չորս տարիների ծրագիրը

    Քննարկվել է գյուղոլորտի զարգացման առաջիկա չորս տարիների ծրագիրը

    12.05.2013| 12:48
    ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը իր պաշտոնում վերանշանակվելուց հետո, անցկացրել է նախարարի իր առաջին ընդլայնված խորհրդակցությունը, որին մասնակցել են նախարարության բոլոր ստորաբաժանումների ներկայացուցիչները: Վարչապետի և նորանշանակ նախարարների հետ հանդիպման ժամանակ քննարկվել է ոլորտի զարգացման առաջիկա չորս տարիների ծրագիրը, Սերժ Սարգսյանի կողմից գործադիրի առջև դրված նոր խնդիրներն ու պահանջները:
  • ՀՀ վարչապետ  ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ

    ՀՀ վարչապետ ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ

    03.05.2013| 11:58
    Շնորհավորելով Ձեզ Հայաստանի Հանրապետության վարչապետի բարձր և պատասխանատու պաշտոնը կրկին ստանձնելու կապակցությամբ` հույս եմ հայտնում, որ առաջիկայում Դուք լուրջ ուշադրություն կդարձնեք և կնպաստեք մեր հայ գիտնականների մշակումները կյանքի կոչելու գործին:
  • Գայլերը հոշոտել են 20 ոչխար

    Գայլերը հոշոտել են 20 ոչխար

    27.04.2013| 15:11
    ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տվյալներով, այսօր առավոտյան` ժամը 8:58-ին, Լոռու մարզի Դեբեդ գյուղում գայլերը հոշոտել են Ա. Պետրոսյանին պատկանող 20 ոչխար:
  • Շարունակում են ցրտահարվել պտղատու այգիները

    Շարունակում են ցրտահարվել պտղատու այգիները

    27.04.2013| 15:07
    Վայոց ձորի որոշ համայնքներում այս գիշեր ցրտահարության դեպքեր են եղել: Ըստ ԱԻՆ տեղեկությունների՝ ապրիլի 26-ի գիշերը վնասվել են Վայոց Ձորի մարզի Արին և Զեդեա գյուղերի տարածքների պտղատու այգիները: Ջերմաստիճանի խիստ նվազեցում է նկատվել մարզի ողջ տարածքում, հիմնականում վնասվել են այն ջերմոցային կուլտուրաները, որոնք թեթև են ծածկված եղել և վատ պաշտպանված: Ցրտահարվել են կորիզապտուղը և հնդավորները:
  • Ցրտահարությունը դեռ վերջը չէ

    Ցրտահարությունը դեռ վերջը չէ

    26.04.2013| 17:54
    Վերջին օրերին Արարատյան հարթավայրում և հանրապետության նախալեռնային գոտում գիշերային ժամերին արձանագրված ցածր ջերմաստիճանի հետևանքով ցրտահարություններ են դիտվել հիմնականում Արարատի մարզի Արտաշատ, Մասիս և Արմավիրի մարզի Էջմիածին բնակավայրերի առանձին համայնքների ցածրադիր տարածքներում: Նշված համայնքներում ցրտահարությունից տուժել են վաղահաս կարտոֆիլի, լոբազգի մշակաբույսերի ցանքերն և խաղողի այգիների որոշ հատվածներ:
Marketers CommunityԱռողջ սիրտ