Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 
  • Վերջին հրաժեշտը` Կոմիտասի անվան պանթեոնում

    Վերջին հրաժեշտը` Կոմիտասի անվան պանթեոնում

    28.09.2013| 12:28
    Սոս Սարգսյանի քաղաքացիական հոգեհանգիստը տեղի կունենա սեպտեմբերի 28-ին, ժամը 18:00-ից, Համազգային թատրոնում: Վերջին հրաժեշտը` սեպտեմբերի 29-ին ժամը 12:00-14:00-ն, Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում: Հուղարկավորությունը` Կոմիտասի անվան պանթեոնում:
  • Ներկայացվեցին Հայաստանի ներգնա տուրիզմի հնարավորությունները

    Ներկայացվեցին Հայաստանի ներգնա տուրիզմի հնարավորությունները

    28.09.2013| 12:26
    Սեպտեմբերի 27-ը Զբոսաշրջության համաշխարհային օրն է։ Օրվա առթիվ Հայաստանի երիտասարդական հիմնադրամը Հյուսիսային պողոտայում կազմակերպել էր զբոսաշրջային էքսպո։ 25 տաղավարներում ցուցադրված էին հանրապետության 10 մարզերը և ներգնա տուրիզմի ոլորտում գործունեություն ծավալող կառույցներ։
  • Կբացվի Գուրգեն Մարգարյանի հուշարձանը

    Կբացվի Գուրգեն Մարգարյանի հուշարձանը

    27.09.2013| 20:01
    Վաղը` ժամը 11-ին, Լենինգրադյան 52 շենքի հարակից այգում պաշտոնապես կբացվի կիսանդրի-հուշարձան՝ նվիրված հայ լեյտենանտ Գուրգեն Մարգարյանին:
  • Ցուցահանդես-վաճառքը կլուծի էկոլոգիական խնդիրները

    Ցուցահանդես-վաճառքը կլուծի էկոլոգիական խնդիրները

    27.09.2013| 16:40
    Բուսաբանական այգու հետ համատեղ «Սոբեսեդնիկ Արմենիի» թերթը մշակել է մի ծրագիր, որի համաձայն ժամանակ առ ժամանակ կկազմակերպվեն ցուցահանդեսներ: Այդ ցուցահանդեսների միջոցով ոչ միայն հանրությանը կներկայացվի հայկական մշակույթը, այլև կբարձրաձայնվեն Հայաստանում առկա էկոլոգիական խնդիրները: Այս մասին այսօր լրագրողներին հայտնեց «Սոբեսեդնիկ Արմենիի» թերթի ծրագրերի տնօրեն Մառա ԱԲՐԱՀԱՄՅԱՆԸ:
  • «Ակնկալում է աջակցություն Արևմուտքից»

    «Ակնկալում է աջակցություն Արևմուտքից»

    27.09.2013| 14:46
    Երեկվանից սոցիալական ցանցերը հեղեղված են Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանում սեպտեմբերի 25-ին ունեցած ելույթով: Առանձին օգտատերեր, որոնք վրդովված էին Սերժ Սարգսյանի՝ Մաքսային միությանը միանալուն տված համաձայնությունից հետո, հրճվանք էին ապրում այդ ելույթից: Ոմանք նույնիսկ գրել էին, թե ինչ լավ է, որ մեր տարածաշրջանում՝ Հարավային Կովկասում կա գոնե մեկ Սաակաշվիլի:
  • Մի տեսակ դատարկություն եմ զգում... չգիտեմ ո՞վ պիտի լցնի իր տեղն իրենով

    Մի տեսակ դատարկություն եմ զգում... չգիտեմ ո՞վ պիտի լցնի իր տեղն իրենով

    27.09.2013| 13:05
    Երկու տարի առաջ, երբ հեռուստաեթերի մաքրման հետ կապված նախագահին նամակ էինք գրել և մտավորականների ստորագրություններն էինք հավաքում. առաջին մարդը, ում զանգեցի` Սոս Սարգսյանն էր: Զանգեցի, ներկայացա, ասացի` ինչ ենք պատրաստել և ասացի` տեքստը կարդամ` ծանոթացեք, եթե համաձայն եք միացեք: Ասաց` էլ ինչի՞ ես կարդում, միանգամից գրի, որ միանում եմ: Շնորհակալություն հայտնեցի և ցտեսություն մաղթեցինք միմյանց: Մի րոպե չանցած հետ զանգեց. ասաց, տղա ջան, ես շատ ուրախ եմ, որ մեր երիտասարդությունը վերջապես հասկացավ, որ երկրի տերն ինքն է և ինքը իրավունք ունի և կարող է երկրին տեր լինելու և պայքարելու հանուն ավելի լավ ու ճիշտ` ազգային պետության: Շատ հուզված էի, թե մեծ վարպետին զանգելիս և թե իր այդ խոսքերից: Որոշել էինք այցի գնայինք...
  • «Երջանիկ եմ եղել, որովհետև  շրջապատված եմ եղել մարդկանցով,  ովքեր սիրում են ինձ, և ում սիրում եմ ես»

    «Երջանիկ եմ եղել, որովհետև շրջապատված եմ եղել մարդկանցով, ովքեր սիրում են ինձ, և ում սիրում եմ ես»

    27.09.2013| 11:31
    Այո, փաստորեն ծնվել է այն ժամանակ, երբ սկիզբ էր առնում, ծննդյանն էր պատրաստվում Առաջին Հանրապետությունը: 1918-ին: Ծնվել է, որքան էլ սիմվոլիկ, Թիֆլիսում. հիշենք, որ հայոց առաջին կառավարությունը նույնպես «ծնվեց» Թիֆլիսում և տևական ժամանակ չէր կարողանում Երևան տեղափոխվել:
  • Սոս Սարգսյանի մահվան կապակցությամբ  կստեղծվի թաղման  կառավարական հանձնաժողով

    Սոս Սարգսյանի մահվան կապակցությամբ կստեղծվի թաղման կառավարական հանձնաժողով

    27.09.2013| 11:22
    Սեպտեմբերի 26-ին, կյանքի 84-րդ տարում վախճանվել է ՀԽՍՀ և ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, պետական մրցանակի եռակի դափնեկիր, Մեսրոպ Մաշտոց շքանշանակիր, դերասան Սոս Սարգսյանը:
  • «Պետության համար ամենավտանգավորը լռակյաց զանգվածն է, ոչ թե կառավարական կամ ընդդիմադիր ուժերը»

    «Պետության համար ամենավտանգավորը լռակյաց զանգվածն է, ոչ թե կառավարական կամ ընդդիմադիր ուժերը»

    26.09.2013| 17:34
    Պարահոգեբան, էզոթերիկ, աստղաբան Գուրգեն ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ կարծիքով` այսօր Հայաստանում տեղի են ունենում այնպիսի երևույթներ, որոնք չպետք է լուրջ ընդունել և առավել ևս` չպետք է կենտրոնանալ դրանց վրա: «Կարիք չկա ինքնաահաբեկման ենթարկվել` ներշնչվելով, թե երկիրը կործանման է գնում: Եթե զուտ տրամաբանորեն, ռացիոնալ նայենք այդ ամենին` կտեսնենք, որ ծանր վիճակում չենք գտնվում և շարունակում ենք զարգանալ: Իհարկե, դանդաղ է զարգացման պրոցեսը, բայց որ առաջ ենք գնում, դա փաստ է»,-ասաց նա:
  • Կողմ են ցանկացած ձևաչափի

    Կողմ են ցանկացած ձևաչափի

    26.09.2013| 15:51
    ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անրի Ռենոն, պատասխանելով լրագրողների հարցին, թե ինչպես է պատկերացնում Հայաստանի և Եվրամիության հարաբերությունների հետագա զարգացումը, նշեց. «Մենք, բնականաբար, համամիտ ենք Հայաստանի կայացրած որոշմանը՝ անդամակցելու Մաքսային միությանը: