Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Ո՞Ւմ բաժին կհասնի երկաթուղու բաժնետոմսերից

 Ո՞Ւմ բաժին կհասնի երկաթուղու բաժնետոմսերից
24.05.2012 | 07:44

Հայաստանը ձեռքերը ծալած չի հետևի, թե ինչպես է Ադրբեջանը փորձում ձեռք բերել Վրաստանի երկաթուղու բաժնետոմսերի 25 %-ը։ Ըստ մեր տեղեկությունների, Վրաստանի երկաթուղու բաժնետոմսերի 25 %-ի օտարման գործընթացին կմասնակցի նաև հայկական մասնավոր ընկերությունը։ Այս տեղեկությունը ճշտելու համար դիմեցինք ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն, որտեղից այն հաստատեցին մեկ ճշգրտումով` ոչ թե մեկ, այլ 4-5 մասնավոր ընկերություն է մասնակցելու «օտարմանը»։ Ի դեպ, նշված բաժնետոմսերի արժեքը 250 մլն դոլար է։ Նկատենք, որ եթե հայաստանյան մասնավոր ընկերությունները միասին կարողանան ձեռք բերել բաժնետոմսերի 10-15 %-ը, արդեն իսկ զգալի ձեռքբերում կլինի, քանի որ կփոքրանա Ադրբեջանի մասնաբաժինը։ Նյութն արդեն պատրաստ էր, երբ կեսօրից հետո Վրաստանը պաշտոնապես հայտարարեց, որ հրաժարվում է երկաթուղու բաժնետոմսերի վաճառքից։


Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 2262

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ