Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Որոնվում է քաոս` ղեկավարելու համար

Որոնվում է քաոս`  ղեկավարելու համար
25.05.2012 | 12:49

Ակնհայտ է` Հայաստանում վերջին շրջանում ընթանում է մոդելավորման գործընթաց, կիրառվում Բժեզինսկու լավ փորձարկված սկզբունքը: Նախ` չմոռանանք, որ ամերիկյան «ժրեցը» հայկական արմատներով լեհ է, և «ղեկավարվող քաոսի» մասին նրա տեսությունը նանո աշխարհի համար այդպես էլ չի կորցնում իր արդիականությունը: Պարզապես, մոդելավորումների նոր ձևեր են կիրառվում. ամերիկյան բացառիկությունը վերածելով առավել նրբագեղ տեխնոլոգիայի. Բժեզինսկին այլևս ասում է` որևէ ուժ չի կարող գերիշխել այսօր աշխարհում, և Ռուսաստանի վրայով Չինաստան հասնելու համար բոլորի, այդ թվում և` այդ երկուսի ներուժը պետք է օգտագործել` ղեկավարման ու քաոսի անտեսանելի թելերը սեփական «թաթիկում» պահելու համար:
Սա` իրենց մոտ:
Մենք, ինչպես ցույց են տալիս վերջին զարգացումները, նոր-նոր ենք սկսում «մոդելավորվել»: Ի՞նչ կստացվի, փոքր-ինչ դժվար է ասել, սակայն, կանխատեսելի հասարակություն, ցիվիլ գործընթացներ, գրագետ խաղի կանոններ ամրագրելու առումով, ցանկալի գործընթաց է:
Ասել ենք. Մաշտոցի պուրակի սոցիալական բողոքը շատ սահուն վերածվեց ղեկավարվող քաղաքական մոդելի, ուր բոլոր կողմերը բավարարված մնացին, քաղաքացիական գիտակցությունը կայացավ:
Հետաքրքիր է, որ նույն զուգահեռում Բրյուսովի ուսանողների բողոքը այդպես էլ կինետիկա չդարձավ, որովհետև մինչև վերջ չէր մոդելավորվել: «Դեմոկրատիայի հայրերի» կողմից:
Հաջորդը բազմազանության շքերթն էր: Սա, ի դեպ, շատ ավելի փխրուն ու ենթագիտակցական շերտեր ունեցող գործընթաց է, և ասել, որ այս «քաոսը» հնարավոր է արագ և էֆեկտիվ «ղեկավարել», շատ դժվար է: Բայց, անկախ ամեն ինչից, Հայաստանում ևս կա «բազմազանության» երևույթը, որքան էլ մեզ համար անընդունելի, Սուրբ Գրքի կողմից խիստ մերժելի լինի, ու ավելի լավ է այն բերել լույսի մեջ, քան թողնել քաղաքապետարանի հարակից փողոցներում: Ճիշտ է, ժողովրդավարության շղարշն այս կամ այն կերպ պահելու թաքուն գործոնն էլ կա, սակայն գոնե առաջինը քրիստոնեությունն ընդունած մեր տեսակի համար հեշտ չի լինելու այս «քաոսը ղեկավարել», որովհետև եթե լուծումը էթնոսի առանձնահատկություններից չբխեց, հետևանքները, առանց այն էլ դեգրադացվող մեր տեսակի համար, անընդգրկելի են լինելու, որքան էլ մոդելավորումը «սիրուն» բան է, բայց մի բան է Մաշտոցի պուրակի մոդելավորումը, մեկ այլ բան` հոգու-տեսակի:
Մոդելավորման հաջորդ նոմինացիան շատ ավելի հետաքրքիր ու պակաս վտանգավոր է: Այո, խոսքը սպասվող քաղաքական կոալիցիային է վերաբերում: Ինտրիգը ձգվո՜ւմ էր. բոլորն ինֆորմացիոն կախվածության մեջ են մի մտքից` կկայանա՞ կոալիցիան, թե՞ ոչ. ընդ որում, ինտրիգի «հայրիկները» առավոտյան ասում են` կկայանա, երեկոյան` «նիխտ»:
Անկախ նրանից, կկայանա՞, թե՞ ոչ, այն ևս «ղեկավարվող քաոսի» ծիրում է: Հայոց «ժրեցները» պնդում են նաև, որ Պուտին-Սարգսյան «չհանդիպումը», ընտրությունների արդյունքների Ռուսաստանի «չընդունումը»` վասն ԲՀԿ-ի ու յուր «պապայի», նույնպես «ղեկավարվող քաոսի» շարքից են. պետք էր «համատեղ» ցույց տալ արևմտյան «ժրեցներին» (ոմանց էլ տեղում), որ Պուտինը ջղային, «ալֆա» տղա է:
Ականջդ մոտ բեր ասեմ` Չիկագո «չայցն» էլ այդ շարքից էր: Ղեկավարման: ՈՒ քաոսի:

Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 2855

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ