Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես Հայաստանից գնացողը չեմ, ես հենց այստեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք։ Միգուցե` որովհետև լուսաբանել եմ Ոսկեպարի դեպքերը, եղել եմ Ոսկեպարում»,- իր տեսաուղերձում նշել է Նիկոլյանը:                
 

Քաղաքական ուժերն «ընդդիմադիր» ԲՀԿ չեն պատկերացնում

Քաղաքական ուժերն «ընդդիմադիր» ԲՀԿ չեն պատկերացնում
25.05.2012 | 23:01

Երեկ ԲՀԿ-ի ղեկավարը վերջնականապես լուծեց կոալիցիայում լինել-չլինելու հարցը: ԲՀԿ-ն մաս չի կազմի այդ գործընթացին, այսինքն, ստացվում է` գործարարներով հագեցած կուսակցությունն ընդդիմություն է դառնալու: Գագիկ Ծառուկյանի հայտարարության առնչությամբ երեկ տեսակետներ փորձեցինք լսել տարբեր քաղաքական գործիչներից:
«Ժառանգությունից» ԱՐՄԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԸ, գործընթացը նորմալ գնահատելով, փաստեց. «Իրենց պահանջածը չեն ստացել, ուստի կոալիցիա չեն կազմել: Բայց չեմ կարծում, որ սա մե՜ծ փոփոխություններ կբերի, որովհետև տեսել ենք, թե ինչպես ՕԵԿ-ը 2007-ին կոալիցիա չմտավ, բայց նախագահական ընտրություններից հետո կոալիցիա կազմեց»: Ավելին, ըստ ընդդիմադիր գործչի, մեծ թվով գործարարներ ունեցող քաղաքական ուժը, եթե արմատական ընդդիմություն լինի, կկորցնի իր բիզնեսները: «Հայաստանում որևէ խոշոր բիզնես ընդդիմադիրի կարգավիճակ չի կարող ունենալ»,- ընդգծեց Արմեն Մարտիրոսյանը:
ՆԺԿ ղեկավար ԱՐԱՄ ԿԱՐԱՊԵՏՅԱՆՆ էլ արձանագրեց, որ առաջին անգամ է ԲՀԿ-ից քաղաքական դիրքորոշում տեսնում, և եթե սա «խաղ չէ», ապա ԲՀԿ-ն քաղաքական լուրջ խաղացող է դառնում: «Գործարարն ինքը չի կարող ընդդիմադիր լինել, բայց քաղաքական ուժը մեծ գաղափարի շուրջ այլ խաղացողների հետ կարող է միություն կազմել»,- նշեց նա:
ՀՀԿ-ի ներկայացուցիչ ԼԵՌՆԻԿ ԱԼԵՔՍԱՆՅԱՆԸ նկատեց, որ, նախ, դա ԲՀԿ-ի որոշելիքն է, սակայն դրական քայլ կլիներ, եթե գոնե համաձայնագիր ստորագրեր: «Մենք այս փաստն այդքան վատ չենք տանի»,- վստահեցրեց հանրապետականը՝ հավելելով, որ ԲՀԿ-ն ոչ հիմա, ոչ էլ հետագայում արմատական ընդդիմադիրի կարգավիճակով չի պատկերացնում:
ԲՀԿ-ի արմատական ընդդիմադիրի կեցվածքին քիչ է հավատում նաև ՍԴՀԿ անդամ ԳՈՒՐԳԵՆ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ. «Գործընթացները ցույց կտան, թե ինչ կլինի հետագայում, որովհետև ԲՀԿ-ի հայտարարության մեջ մի նախադասություն կա, որտեղ խոսվում է կառուցողական ընդդիմության մասին: Հայաստանում կառուցողական ընդդիմություն ասվածին չեմ հավատում: Ո՞նց կարող է այս իշխանության հետ լինել կառուցողական ընդդիմություն, երբ երկիրը հայաթափվում է: Կառուցողական ընդդիմություն կլինեն այն իշխանությանը, որն իր հետևից 500 հազար սոված մարդ չի թողնում»:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2403

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ