10.03.2015|
12:26
Իր նախնիների վիճակը հեշտ էր: Նրանք տասը միլիոն էին, նույնիսկ ավելին: Թշնամիներ ընտրելու անսահման հնարավորություններ կային ցեղի ներսում և անթի՜վ ու անհամար պատճառներ: Ստեղծվում էին խմբավորումներ, միություններ, կուսակցություններ, որոնք փրփուրն ի բերան պաշտպանում էին իրենց սկզբունքները՝ անկախ այն բանից, թե դրանք որքան էին ճշմարիտ ու օգտակար ընդհանուրի համար: