Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 
  • Հայտնի դերասանուհի Լալա Մնացականյանը Պրահայում կներկայացնի Չապեկի «Մայրը» դրաման

    Հայտնի դերասանուհի Լալա Մնացականյանը Պրահայում կներկայացնի Չապեկի «Մայրը» դրաման

    19.03.2014| 11:56
    «Օրեր» եվրոպական անկախ ամսագիրը տեղեկացնում է, որ Երևանի Թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի թատերախումբը պատրաստվում է ներկայացնել չեխ մեծանուն գրող Կարել Չապեկի «Մայրը» դրամայի բեմադրությանը: Պիեսի բեմադրիչն ու գլխավոր դերակատարն է Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ Լալա Մնացականյանը:
  • Լեգենդները՝ «Armenia» Music Awards ազգային երաժշտական մրցանակաբաշխությանը

    Լեգենդները՝ «Armenia» Music Awards ազգային երաժշտական մրցանակաբաշխությանը

    19.03.2014| 11:38
    «Armenia» Music Awards ամենամյա ազգային երաժշտական մրցանակաբաշխությունը սփյուռքում ունի երկար տարիների պատմություն: Այն սկսվել է 2006թ., երբ առաջին անգամ Մոսկվայում՝ Կրեմլի մեծ համերգասրահի բեմում, հավաքված էին հայկական էստրադայի լավագույն ներկայացուցիչները: Այդ ժամանակից ի վեր «Արմենիա» պրոդաքշնի ջանքերի շնորհիվ այդ երաժշտական միջոցառումը դարձավ ավանդույթ:
  • Արտաշես Հովհաննիսյանի վերջին հրաժեշտը

    Արտաշես Հովհաննիսյանի վերջին հրաժեշտը

    18.03.2014| 12:42
    Մշակույթի նախարարությունը հայտնում է, որ Արտաշես Հովհաննիսյանի վերջին հրաժեշտը տեղի կունենա մարտի 18-ին, ժամը 12:00-14:00, Կոնդի Սբ. Հովհաննես եկեղեցում: Հուղարկավորությունը՝ ժամը 14:00-ին, Երևանի քաղաքային պանթեոնում:
  • Կյանքից հեռացել է Արա Շիրազը

    Կյանքից հեռացել է Արա Շիրազը

    18.03.2014| 12:40
    Այսօր, մարտի 18-ի գիշերը «Նաիրի» բժշկական կենտրոնում ծանր հիվանդությունից հետո վախճանվել է քանդակագործ, ժողովրդական նկարիչ Արա Շիրազը: Արա Շիրազը ծնվել է 1941-ի հունիսի 8-ին, Երևանում: Հովհաննես Շիրազի և Սիլվա Կապուտիկյանի որդին էր:
  • ԱՐԱ ՇԻՐԱԶ.  «Կյանքը արվեստ է»

    ԱՐԱ ՇԻՐԱԶ. «Կյանքը արվեստ է»

    18.03.2014| 12:29
    «Իմ գործերի կողքով անցնելիս հետաքրքիր մի զգացողություն եմ ունենում: Դրանք այլևս իմը չեն, այլ՝ ժողովրդինը»,- ասում է քանդակագործ ԱՐԱ ՇԻՐԱԶԸ:
  • Պատմություններ Արծվի Բախչինյանից

    Պատմություններ Արծվի Բախչինյանից

    18.03.2014| 12:17
    Արծուիի (Արծվի Բախչինյանի) «Ձնծաղիկները ֆուտբոլի դաշտում» պատմությունների ժողովածուն նախ և առաջ գրավեց ինձ վերնագրով: Թեկուզ օրինաչափ չէ, որ ֆուտբոլի` անգործության մատնված դաշտում ձնծաղիկներ են աճում, բայց ամեն դեպքում ձնծաղիկները գեղեցիկ են: ՈՒ երբ դրանք տրորվում, հունցվում են հողի հետ ֆուտբոլիստների ոտքերի տակ, միևնույն է, տխուր է: Մանավանդ որ ձնծաղիկները տրորած ֆուտբոլիստներն առայժմ մեզ ֆուտբոլային բերկրանք չեն կարողանում պարգևել, և, իմ կարծիքով, իզուր է Արծվիի պատմության հերոս սպորտային «մասաժիստը» ջանասիրաբար մերսում բնության հրաշքը ավերած մարզիկների ոտքերը:
  • ՀՊՖՆ-ն` Պավել Կոգանի ղեկավարությամբ

    ՀՊՖՆ-ն` Պավել Կոգանի ղեկավարությամբ

    18.03.2014| 12:14
    Վաստակավոր կոլեկտիվ Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր` Էդուարդ Թոփչյան) իր հերթական ուրբաթյան համերգին հանդես եկավ հռչակավոր ջութակահար, դիրիժոր Պավել Կոգանի (Ռուսաստան) ղեկավարությամբ: «100 համերգ Հայոց ցեղասպանության նահատակների հիշատակին» խորագրի ներքո կայացած համերգային երեկոյի ընթացքում հնչեցին հետևյալ ստեղծագործությունները. Բիզե` «Առլեզիեն» սյուիտ թիվ 1, Գունո` բալետային տեսարաններ «Ֆաուստ» օպերայից, Բեթհովեն` Սիմֆոնիա թիվ 4:
  • «Նոյյան ճանապարհով»

    «Նոյյան ճանապարհով»

    17.03.2014| 21:40
    «Նարեկացի» արվեստի միությունում տեղի ունեցավ Դանիել Դավիթի «Նոյյան ճանապարհ» բանաստեղծությունների և պոեմների գրքի շնորհանդեսը: Գիրքը նվիրված է Մեծ Եղեռնին:
  • Ֆեդերիկո Մոնդելչիի «Անմոռանալի Beatles» խորագրով երեկոն

    Ֆեդերիկո Մոնդելչիի «Անմոռանալի Beatles» խորագրով երեկոն

    17.03.2014| 18:07
    Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի կունենա Իտալացի հանրահայտ սաքսոֆոնահար Ֆեդերիկո Մոնդելչի և Հայաստանի պետական կամերային նվագախմբի համերգը (գեղարվեստական ղեկավար` Վահան Մարտիրոսյան):
  • Թուրք բանաստեղծի համար «ամոթ է թուրք լինելը»

    Թուրք բանաստեղծի համար «ամոթ է թուրք լինելը»

    17.03.2014| 16:40
    «Մայրս թուրք է, սակայն ես ինձ լազ եմ համարում` ինչպես հորս նախնիները, քանի որ ամաչում եմ իմ մայրական կողմի նախնիների փոխարեն: Ես հրաժարվում եմ ինձ թուրք համարել, քանի որ իմ թուրք նախնիները Օսմանյան կայսրության ժամանակ հայերի ցեղասպանություն են իրականացրել: Մեկ միլիոն 500 հազար հայեր դաժանաբար սպանվել են թուրքերի և քրդերի խողմից: Թուրքերը և քրդերը սպանել են իրենց հայ հարևաններին, բռնաբարել փոքրիկ աղջիկներին, ողջ-ողջ այրել երեխաներին, թալանել հայերի ունեցվածքը: Հայերի հետ Օսմանյան կայսրությունում սպանվել են և հազարավոր ասորիներ»: