Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 
  • «Я Вас любил…»

    «Я Вас любил…»

    06.06.2013| 13:09
    Երևանի «Մոսկվայի տուն» մշակութային կենտրոնում այսօր տեղի կունենա Ալեքսանդր Պուշկինի ծննդյան օրվան նվիրված երեկո: Կներկայացվի «Սիրո երգիչ պոետի սերը» կոմպոզիցիան, որը պատմում է Գոնչարովայի հանդեպ Պուշկինի սիրո, նրանց փոխհարաբերությունների և բանաստեղծի ճակատագրում Գոնչարովայի դերի մասին:
  • Հունիսի 6-ին կմեկնարկեն Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթն ու փառատոնը

    Հունիսի 6-ին կմեկնարկեն Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթն ու փառատոնը

    01.06.2013| 17:16
    2013 թվականին ամբողջ երաժշտական աշխարհը նշում է հայ մեծ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի ծննդյան 110-ամյակը: Ելնելով մշակութային այս իրադարձության կարևորությունից` 2013թ. ընթացքում նախատեսվում է բազմաթիվ միջոցառումների անցկացում ինչպես Հայաստանում, այնպես էլ` մեր երկրի սահմաններից դուրս, միջոցառումներ, որոնք կմիավորվեն Արամ Խաչատրյանի անվան միջազգային փառատոնի շրջանակներում:
  • Պլենզայի «Արև, լուսին, երկիրը», և ոչ միայն

    Պլենզայի «Արև, լուսին, երկիրը», և ոչ միայն

    01.06.2013| 13:13
    «Գաֆէսճեան» արվեստի կենտրոնը համալրվել է իսպանացի քանդակագործ Ժաումե Պլենզայի «Սեր, ատելություն, ոգի», «Արև, լուսին, երկիր» աշխատանքներով:
  • Արա Գյուլերի երևանյան ցուցահանդեսը

    Արա Գյուլերի երևանյան ցուցահանդեսը

    31.05.2013| 14:49
    Աշխարհահահռչակ պոլսահայ լուսանկարիչ Արա Գյուլերը Հայաստանում է: Հունիսի 4-ին Հայաստանի ազգային պատկերասրահում կբացվի Գյուլերի «Բարև ձեզ» խորագիրը կրող ցուցահանդեսը, որը կշարունակվի շուրջ երեք ամիս:
  • «Երանի՜ այն գրողին,  ում գրականությունը  քաղաքականացված չէ»

    «Երանի՜ այն գրողին, ում գրականությունը քաղաքականացված չէ»

    31.05.2013| 11:12
    «Քարե երազներ», հետընտրական զարգացումներ, գրողն ու իր շրջապատը: Այս և այլ թեմաների շուրջ է մեր զրույցը արձակագիր ԼԵՎՈՆ ՋԱՎԱԽՅԱՆԻ հետ:
  • Լևոն Խեչոյանը չի ընդունել նախագահի շնորհած մեդալը

    Լևոն Խեչոյանը չի ընդունել նախագահի շնորհած մեդալը

    28.05.2013| 22:32
    Այսօր նախագահի հրամանագրերով Հանրապետության տոնի առթիվ պետական պարգևներ և կոչումներ են շնորհվել գիտության, կրթության, մշակույթի, առողջապահության ոլորտների մի խումբ ներկայացուցիչների:
  • «Թողել ենք մեր պապերի հայրենիքն ու հարմարվում ենք ինչ-որ բանի»

    «Թողել ենք մեր պապերի հայրենիքն ու հարմարվում ենք ինչ-որ բանի»

    28.05.2013| 22:25
    Գեղանկարիչ Վարուժ Կարապետյանը Ռիգայում է 1982-ից: Մեկնել է սովորելու` վերադառնալու մտադրությամբ, բայց հանգամանքների բերումով դեռ օտար երկրում է: Վերադարձի մտադրությունը չի փոխել:
  • «Տառապատկերները հոգու խաղ են, և ես խաղում եմ ներքին մղումով»

    «Տառապատկերները հոգու խաղ են, և ես խաղում եմ ներքին մղումով»

    28.05.2013| 01:41
    Թաիլանդի մայրաքաղաք Բանգկոկում վերջերս տեղի ունեցած «Երևանը 2012 թ. գրքի համաշխարհային մայրաքաղաք» ծրագրի ամփոփիչ միջոցառմանը, այն է` տիտղոսի փոխանցում Երևանից Բանգկոկին, իր «Տես քեզ հայերեն» նախագծով ներկա էր նաև հայ արվեստագետ, երիտասարդ դիզայներ ՍԱՇԱ ՂԱԼԵՉՅԱՆԸ կամ, ինչպես հայտնի է նա արվեստի ասպարեզում, Առնո Կուռը:
  • «Ստեղծագործությունների մեծ մասը երբևէ չի կատարվել»

    «Ստեղծագործությունների մեծ մասը երբևէ չի կատարվել»

    21.05.2013| 16:43
    «Արս Լունգա» դուետը` ի դեմս Արամ Թալալյանի և Ջուլիետա Վարդանյանի, իրականացրել է «Հայ կամերային երաժշտության անթոլոգիա (մաս 1. ստեղծագործություններ թավջութակի և դաշնամուրի համար)» նախագիծը:
  • Ռոք մրցույթ-փառատոն` Հայաստանում

    Ռոք մրցույթ-փառատոն` Հայաստանում

    12.05.2013| 11:43
    Մայիսի 16-18-ը Հայաստանում առաջին անգամ կանցկացվի «ArmRockFest» միջազգային երիտասարդական ռոք մրցույթ-փառատոն: Մասնակցելու են 18-32 տարեկան անձանցից կազմված 12 խմբեր: Հայաստանից մրցույթին ներկայանալու է 8 մրցութային խումբ, Վրաստանից և Իրանից` 4-ը: Մրցույթի փառատոնային մասին մասնակցելու են Հայաստանում հայտնի ռոք խմբեր, ինչպես նաև անգլիական «Antimatter» խումբը: Մասնակիցները կարող են ելույթ ունենալ ռոք երաժշտության ցանկացած ժանրում: Յուրաքանչյուր մասնակից խումբ առաջին օրը ներկայացնելու է մեկ համաշխարհային հիթ, իսկ երկրորդ օրը` խմբի հեղինակային ստեղծագործությունը կամ հատուկ գրված ստեղծագործություն: