Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Մեդվեդևն ընտրվեց «Եդինայա Ռոսիա» կուսակցության նախագահ

Մեդվեդևն ընտրվեց «Եդինայա Ռոսիա» կուսակցության նախագահ
26.05.2012 | 02:31

«Միացյալ Ռուսաստան» կուսակցության 13-րդ համագումարն այսօր կուսակցության նախագահ է ընտրել ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևին։ Նշենք, որ Մեդվեդևը կուսակցությանն անդամագրվել է մայիսի 22-ին։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ով կուսակցությունը ղեկավարել է 2008-2012թթ., համագումարի ընթացքում վայր է դրել «Եդինայա Ռոսիա» կուսակցության նախագահի լիազորությունները և նախագահի պաշտոնում առաջադրել Մեդվեդևի թեկնածությունը։
Ելույթ ունենալով համագումարում՝ Մեդվեդևն ընդգծել է, որ կուսակցությանն անհրաժեշտ է երկխոսություն սկսել ընդդիմախոսների հետ և բաց քննարկումների հրավիրել ընդդիմությանը։

Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Դիտվել է՝ 3432

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ