Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

13 զոհ` Ղազախստանի սահմանին

13 զոհ` Ղազախստանի սահմանին
31.05.2012 | 03:16

Ղազախստանի հարավարևելյան սահմանին 13 սահմանապահ է զոհվել: Ոչ պաշտոնական տվյալների համաձայն` զինվորականների մահվան պատճառ է դարձել հրդեհը: Քննարկվում է նաև սահմանային պահակախմբի վրա հարձակման վարկածը:
Այդ սահմանային անցակետում ծառայում է 15 զինվոր: Բոլոր զոհվածներն էլ Ղազախստանի քաղաքացի են:

Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Դիտվել է՝ 3640

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ