Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

ԵՊԲՀ ուսանողական խորհրդարանը նշում է 20-ամյակը

ԵՊԲՀ ուսանողական խորհրդարանը նշում է 20-ամյակը
31.05.2012 | 06:03

Մայիսի 31-ին Երևանի պետական բժշկական համալսարանում (ԵՊԲՀ) Հայաստանի երիտասարդական հիմնադրամի և բուհի ուսանողական խորհրդարանի նախաձեռնությամբ տեղի ունեցավ «Ուսանողական գարուն-2012» ծրագիրը: Այն իրականացվեց բուհի ուսանողական խորհրդարանի 20-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում:
Ինչպես նշեց ուսանողական խորհրդարանի նախագահ Կարեն Ակոպյանը, ԵՊԲՀ ուսանողական խորհրդարանը ստեղծվել է 1992 թվականին և Հայաստանում առաջին ուսանողական ինքնակառավարվող կառույցն էր: Այն կոչված է նպաստելու ուսանողների հասարակական, գիտական, ինտելեկտուալ, ստեղծագործական, մշակութային և հոգևոր զարգացմանը: «Այս տարվա «ՈՒսանողական գարունը» մեր կառույցի 20 տարիների ամփոփումն է: Կներկայացվեն նախորդ տարիների լավագույն հումորային համարները, որոնք առնչվում են բուհական առօրյային, ուսանող-դասախոս հարաբերություններին, երբեմն նաև քաղաքական թեմաներին»: Կարեն Ակոպյանը նշեց, որ ԵՊԲՀ ուսանողական խորհրդարանում 20 տարի առաջ ձևավորված լավագույն ավանդույթներն այսօր էլ պահպանվում են:
«ՈՒսանողական գարուն» մշակութային ցերեկույթի ընթացքում ելույթներով հանդես եկան բժշկական համալսարանի «Մեդունի» էստրադային համույթը, բուհի ազգագրական և էստրադային պարի համույթը:
Միջոցառման ժամանակ տեղի ունեցավ նաև պատվոգրերի և հուշանվերների հանձնում, այդ թվում` ֆուտբոլի ներբուհական մրցաշարի մասնակիցների և հաղթող թիմի, Լաերտ Ղավալյանի անվան շախմատի ներֆակուլտետային մրցաշարի հաղթող ուսանողի, Medicus Expo լրատվական և տեղեկատվական միջոցների ցուցահանդեսի մասնակիցների և հաղթողների պարգևատրում:

Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Լուսանկարներ

. .
  • ԵՊԲՀ1
  • ԵՊԲՀ2
  • ԵՊԲՀ3
Դիտվել է՝ 4024

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ