Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Հին հաշիվներ

Հին հաշիվներ
31.05.2012 | 12:28

Հնարավոր է, որ արդեն այս աշնանը WBA վարկածով աշխարհի ժամանակավոր չեմպիոն, գերծանրքաշային Ալեքսանդր Պովետկինը ռինգ դուրս գա գերծանրքաշային կարգ տեղափոխված, առաջին ծանրքաշային կարգում IBF վարկածով աշխարհի նախկին չեմպիոն, լեհ Թոմաշ Ադամեկի հետ: Հիշեցնենք, որ ռուս մարզիկի վերջին մարտը եղել է այս տարվա փետրվարին, որտեղ նա միավորներով կասկածելի հաղթանակ է տարել առաջին ծանր քաշում WBO վարկածով աշխարհի չեմպիոն Մարկո Հուկի նկատմամբ, ով քաշը փոխել էր հատուկ այս հանդիպման համար, իսկ Ադամեկը, մեկ ամիս անց, գերազանցել էր դոմինիկացի Նագի Ագիլերին:
Այո, հնարավոր է Պովետկին-Ադամեկ մրցամարտը, սակայն այն դեպքում, եթե լեհը հունիսի վեցին Նյու Ջերսիում նախատեսված խաղում հաղթի Էդդի Չեմբերսին, իսկ Պովետկինն անցնի Հասիմ Ռահմոնի արգելքը (մարտը կայանալու է հուլիսի 14-ին):
Սակայն այստեղ մի սակայն էլ կա: Բացառված չէ, որ ռուս բռնցքամարտիկն այս հաղթանակից հետո ձեռնոց նետի բրիտանական Դևիդ Հեյ-Դերեկ Չիսորա զույգի հաղթողին: Ընթերցողն այստեղ, բնականաբար, կարող է հարց տալ` ի՞նչ Դևիդ Հեյ-Դերեկ Չիսորա մրցամարտի մասին կարող է խոսք լինել, երբ անգլիական բռնցքամարտի համապատասխան կազմակերպությունը որակազրկել է Չիսորիային Վիտալի Կլիչկոյի հետ մարտից հետո բրիտանացի բռնցքամարտիկի խուլիգանական պահվածքի համար (մենք այդ մասին ժամանակին գրել ենք, ուստի հավելյալ մանրամասների անհրաժեշտություն չկա): Բանն էլ հենց այն է, որ որակազրկել է բրիտանական կազմակերպությունը, բայց հակառակ բանականության բոլոր կանոնների, շվեյցարական բռնցքամարտի ասոցիացիան վայ-բռնցքամարտիկին առել է իր թևի տակ ու մարտն անցկացնելու պատրաստակամություն հայտնել:
Կրկնակի ստանդարտների հե՞տ գործ ունենք: Միանշանակ: Բայց թե սա է այսօրվա սպորտի դեմքերից մեկը, որտեղ գերական սեփական շահն է:
Ինչ վերաբերում է այս բրիտանացի բռնցքամարտիկներին, նրանք միմյանց հետ արդեն իսկ մենամարտել են նախկինում: Բայց ոչ ռինգում: «Մենամարտել» բառի տակ մենք մեծ պայմանականություն ենք դրել, որովհետև իրականում եղել է շարքային ծեծկռտուք: Այո, այո, Կլիչկո-Չիսորա մենամարտից հետո կուլիսներում, պարտությունից հետո, Չիսորան հարձակվել է Հեյի վրա` փորձելով հին հաշիվներ լուծել: Նրա համոզմամբ` Հեյի մեղքն այն է եղել, որ իր գոյությամբ տևական ժամանակ փակել է երիտասարդ բռնցքամարտիկների (այդ թվում և իր) մեծ ռինգ տանող ճանապարհը:
Ինչ վերաբերում է WBC վարկածով աշխարհի չեմպիոն Վիտալի Կլիչկոյին, նրա հնարավոր մրցակիցների թվում հիշատակվում է ծագումով սիրիացի Մանուել Չարը: Որպես թեկնածուներ հիշատակվում են նաև լեհ Մարիուշ Վախը, կուբացի Լուիս Օրտիսը, կանադացի Բերման Ստիվեռնը, ամերիկացիներ Սետ Միտչելն ու Ֆրանկլին Լոուրենսը:
Ինչպես տեսնում ենք, առաջին մեծության և ոչ մի անուն: Սակայն երևի չեմպիոնները հենց նրա համար են նաև չեմպիոն, որ իրենք են ընտրում իրենց մրցակիցներին:
Այսպիսին են այս աշխարհի բաները:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2858

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ