Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 
  • Հիսուսի ծնունդն ու հայերը

    Հիսուսի ծնունդն ու հայերը

    06.01.2014| 00:42
    Շատ անգամ եք կարդացել Հիսուսի սուրբ Ծննդյան մասին, բայց քիչ հայորդիներ գիտեն, որ մեր ազգը անմիջական կապ ունի աշխարհի Փրկչի Ծննդյան իրողության հետ։ Իհարկե, համայն ազգերից ամենաանմիջականը հրեաներն են, որտեղից և` ըստ հինավուրց մարգարեների խոսքի, պետք է Հիսուսը ծնվեր։
  • Վաղը կազդարարվի Սուրբ Ծննդյան ավետիսը

    Վաղը կազդարարվի Սուրբ Ծննդյան ավետիսը

    04.01.2014| 21:15
    Վաղը՝ հունվարի 5-ին, ճրագալույցի արարողությունից հետո, Հայ առաքելական եկեղեցիներում կազդարարվի Սուրբ Ծննդյան ավետիսը։ Ինչո՞ւ են քրիստոնեական եկեղեցիները Հիսուս Քրիստոսի ծնունդը տարբեր օրերի նշում: Qahana.am կայքը պարզաբանում է. Հայ Առաքելական Ս. Եկեղեցին Հիսուս Քրիստոսի Ս. Ծննդյան տոնը նշում է հունվարի 6-ին: Կաթոլիկ եկեղեցին այդ տոնը նշում է դեկտեմբերի 25-ին:
  • «Փրկված մայրը»

    «Փրկված մայրը»

    03.01.2014| 14:08
    Լաս-Վեգասում Հայ Առաքելական Սուրբ Կարապետ եկեղեցու մուտքի մոտ տեղադրվել է «Փրկված մայրը» քանդակը: Տեղակացնում է news.am-ը: Քանդակագործը Ռոման Գալստյանն է: Քանդակի տեղադրումը նախաձեռնել է Գարի Տերացուն, ով իր կնոջ՝ Դորիսի հետ ապրում է ամերիկյան Լաս Վեգաս քաղաքի խաղաղ թաղամասում և չի մոռացել ողբերգական պատմությունները, որոնք իրեն պատմել է Ցեղասպանությունից փրկված մայրը:
  • Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի ուղերձը Ամանորի առթիվ

    Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի ուղերձը Ամանորի առթիվ

    02.01.2014| 13:04
    Դիմավորում ենք փրկչական 2014 թվականը: Մեր Տիրոջ Սուրբ Ծննդյան խորհրդով նոր տարի է սկսվում: Ժամացույցի ազդարարող զարկերի հետ մեր եկեղեցիներում աղոթք ենք բարձրացնելու երկինք, որ 2014 թվականը լինի երկնային օրհնությամբ ու շնորհներով լեցուն տարի և աշխարհն ավելի մոտեցնի խաղաղության ու մարդկանց մեջ հաճության այն օրհնյալ օրվան, երբ չեն լսվի թշնամության ձայներ ու պատերազմի որոտ, երբ ամենուր կյանքը կծաղկի եղբայրսիրության, բարօրության ու խնդության մեջ:
  • Հռոմի պապը աղոթում է Սիրիայի՝ քաղաքակրթության և կրոնների օրրանի խաղաղության համար

    Հռոմի պապը աղոթում է Սիրիայի՝ քաղաքակրթության և կրոնների օրրանի խաղաղության համար

    30.12.2013| 13:58
    Սիրիայի նախագահ Բաշար Ասադը Հռոմի պապ Ֆրանցիսկոսին ուղերձ է հղել. նա երախտագիտություն է հայտնել պապին Սիրիայի ճգնաժամի նկատմամբ դրսևորած դիրքորոշման համար: Ասադը նշել է, որ ճգնաժամը կհաղթահարվի համազգային երկխոսությամբ սիրիական ղեկավարությամբ՝ առանց դրսի միջամտության և միայն սիրիացիները իրավունք ունեն իրենց ապագան որոշեել քվեատուփերի առաջ:
  • Դալայ Լաման ընտրում է Ռուսաստանը

    Դալայ Լաման ընտրում է Ռուսաստանը

    28.12.2013| 14:21
    Ռուսաստանը զգալի ներդրում է կատարում լավագույն աշխարհի ստեղծման համար, ասել է Դալայ Լաման։ Բուդդիստների հոգևոր առաջնորդը նաև խորհուրդներ է տվել Ռուսաստանին։
  • Աստված միացնում է, մարդը` բաժանում

    Աստված միացնում է, մարդը` բաժանում

    25.12.2013| 13:46
    Այսօր կաթոլիկ աշխարհը տոնում է Սուրբ Ծնունդը: Առաքելականների համար այդ օրը հունվարի 6-ն է, ուղղափառների համար` հունվարի 7-ը: Ո՞րն է տարբերությունը, որ քրիստոնյա աշխարհի մի հատվածի համար Հիսուս Քրիստոսը ծնվել է դեկտեմբերի 25-ին, մյուսների համար` ավելի ուշ: Չէ՞ որ, ցանկացած բան մոլորակի վրա մի անգամ է տեղի ունենում, տարվա նույն օրը: Եթե մենք բոլորս շարժվում են նույն ժամանակով, ապա կարող է տարբերությունը մի քանի ժամի խնդիր լինել, ոչ թե օրերի:
  • 100.000 դոլար` Սիրիայի հայկական դպրոցներին՝ Մայր Աթոռից Սուրբ Ծննդյան տոների առթիվ

    100.000 դոլար` Սիրիայի հայկական դպրոցներին՝ Մայր Աթոռից Սուրբ Ծննդյան տոների առթիվ

    24.12.2013| 23:31
    Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը 100 հազար դոլար գումար է փոխանցել Դամասկոսի Հայոց թեմին` Սիրիայի հայկական դպրոցների կարիքների համար:
  • Երեք մոգերի  այցելությունը Հայաստան

    Երեք մոգերի այցելությունը Հայաստան

    24.12.2013| 01:35
    Մինչ բուն նյութին անցնելը, հիշենք, որ Հիսուսի ծննդյան մասին մարգարեություն կար դեռ Նրա ծննդից 700 տարի առաջ, երբ Եսայի մարգարեն բարբառեց. «Ահա կույսը պիտի հղիանա, և մի Որդի պիտի ծնի, ու Նրան պիտի Էմանուել կոչեն, որ նշանակում է Աստված մեր մեջ» (Եսայի 7.14):
  • Արդյոք Հուդան  նախասահմանվա՞ծ  էր որպես մատնիչ

    Արդյոք Հուդան նախասահմանվա՞ծ էր որպես մատնիչ

    24.12.2013| 01:27
    Հիսուս, ընտրելով Հուդային տասներկու առաքյալների շարքում, գիտեր, որ մատնելու է իրեն (Հովհ. 6.64-71, 13.11): Նա գիտեր, թե Հուդայի սրտում ինչ կար (Հովհ. 2.25), տեղյակ էր նրա ծրագրերին ու մտադրություններին և վերջին խոսքն ուղղված Հուդային բացահայտում է մատնիչի ամբողջ ծրագիրը. «Հիմա ինչ որ անելու ես, իսկույն արա» (Հովհ. 13.27):