«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 

Փրկե՛ք երեխաներին, կամ ինչո՞ւ են լաց լինում մանուկները

Փրկե՛ք երեխաներին, կամ ինչո՞ւ են լաց լինում մանուկները
31.05.2012 | 12:43

Ինչպես գիտենք, Հունիսի 1-ը Երեխաների պաշտպանության համաշխարհային օրն է։ Ըստ իս, արդեն ժամանակն է նաև երեխաների փրկության օր սահմանելու։ Ինչո՞ւ։
Մանուկների առաջին «խոսքը» լացն է՝ ծննդյան իսկ պահից։ Եկեղեցու սուրբ հայրերն ասում են, որ դա մարդու կրելիք ապագա վշտերի, տառապանքների ու վերջում էլ մահվան սարսափն է խորհրդանշում։ Մինչ ադամական մեղքը Աստված օրհնեց ու ասաց. «Աճեցե՛ք ու բազմացեք», իսկ մեղանչումից հետո ասաց. «Քո հղիության ցավերը պիտի շատացնեմ, ու ցավով զավակ ծնես» (Ծննդոց 3.16)։ Այսինքն` մեղքն արգելեց Աստծո անցավ օրհնությունների մուտքը ադամական սերնդի մեջ։ Եվ այդ մահվան մունետիկը՝ մեղքը, աշխարհ եկած բոլոր երեխաների դժբախտությունների ու հաճախ էլ մահերի պատճառն է ։ Այո՛, ցավալի այդ երևույթի, երեխաների կրած տառապանքների ու մահերի մասին պետք է հիմա խոսենք, որովհետև դրանք գնալով ահագնանում են, ու աշխարհը կարծես երեխաների լացով բողոքում է մեր՝ մեծերիս կատարած արարքների համար։ Էլ ո՞ւմ բողոքեն այդ խեղճ ու անօգնական արարածները, եթե ոչ իրենց Արարող Աստծուն։ Սուրբ հայրերն ասում են. «Երեխաներին բնականորեն, ի ծնե տրված անհոգությունը մի յուրահատուկ քող է պաշտպանվելու մարդկային բրտությունից ու կրած ցավերից»։
ՈՒմի՞ց պետք է պահպանենք ու փրկենք անմեղ երեխաներին։ Պարզվում է, շատ անգամ նաև հենց իրենց հարազատ ծնողներից ու մեծահասակներից, ովքեր անպաշտպան երեխաներին հաճախ (այն էլ չափազանց հաճախ) որպես առք ու վաճառքի իր են օգտագործում, այո՛, ընդամենը որպես շնչավոր առարկա։ Մի՛ զարմացեք, քանի որ այնպիսի բաներ ենք լսում ու տեսնում երեխաների հանդեպ կատարված ոճրագործությունների մասին, որ միայն սարսափ¬կինոներում են ցույց տալիս։ Օրինակ, Չինաստանում վերջերս հայտնաբերեցին մի ամբողջ գանգստերային խումբ, որոնք պարզապես հղի մայրերից որպես ապրանք, ու ինչպես այդ երկրում է ընդունված, էժան գներով գնում էին նրանց գաղտնի ծնած երեխաներին (գաղտնի, քանի որ այդ երկրում մեկ երեխայից ավելի թույլ չեն տալիս ունենալ) և այդ էժան հումք¬երեխաներին վաճառում էին արտասահմանի բժիշկներին, ընդամենը որպես առողջ օրգանների պահեստամասեր, որ պետք է պատվաստեն հիվանդ մարդկանց, օրինակ` երիկամներ, սիրտ, լյարդ և այլն, ու իհարկե այդ ամենն արդեն մեծ գումարներով։ Իսկ ժամանակակից տեխնոլոգիական միջոցները հնարավորություն են տալիս դեռ չծնված երեխաների մարմինները որպես հումք օգտագործելու հետզհետե ավելի ու ավելի այլասերվող մարդկության «նուրբ» (իմա` դիվական) ճաշակը բավարարելու համար։ Քանի որ աբորտի միջոցով սպանված երեխաներն այս դարի պարֆյումերիայի «նրբաճաշակության» հիմքն են, քանի որ երեխաների մարմիններից զտված հորմոնները գրգռում են մարդկանց հոտոտելիքը. այսինքն` կանանց օծանելիքի մեջ աղջիկների հորմոն են ավելացնում, որ տղաները այդ հոտը շնչելիս ցանկություն ունենան օծանելիք օգտագործած այդ կնոջ հանդեպ, և հակառակ մեթոդն են կիրառում աղջիկների համար։ Դեռ չծնված երեխաների վերաբերյալ կան առավել զազրելի տվյալներ։ Ինչպես ինտերնետային ցանցից իմացանք, կան հարուստ ու այլասերված գուրմաններ (իմա՝ համեղաճաշակներ), որոնք սիրում են ուտել դեռ չծնված, մի քանի ամսական «ժարիտ» արած երեխայի մարմին, համապատասխան սոուսով։ Կարծում եմ, չինական խոհանոցը, որտեղ համեղաճաշակներն ախորժակով ուտում են տապակած գորտ ու առնետ, հատուկ մեթոդով պատրաստված խավարասերներ, այսինքն` տարականներ, որոնք ինչքան խոշոր են ու «յուղալի», այնքան թանկ արժեն (այդ ճաշակման կինոկադրերն ինքս եմ տեսել «Խելակորույս աշխարհ» ֆիլմում), և այլ գարշելի կենդանիները, վիժված երեխաներին ուտողները պարզապես պուրիտաններ են (իմա՝ խստակյաց, մաքրակրոններ)։ Այնպես որ, անմեղ երեխաների միջոցով բիզնեսի հումքն անսպառ է, քանզի աշխարհում ամենաշատը մարդկությունը մեղսագործում է հենց այս բնագավառում։ Հաշվել են, որ միայն Մոսկվայի դպրոցահասակ «աղջիկների» մեծ մասը մինչև 14 տարեկանը մի քանի անգամ դիմել է աբորտի. ահա և քեզ անսպառ «հումքի» աղբյուր։ Միայն Ռուսաստանում տարեկան 3-5 միլիոն աբորտ է կատարվում (և դա պաշտոնական տվյալներով), իսկ թե ինչքան է իրականում, միայն Աստված գիտի։ Իսկ որ իսկապես գիտի, դա կերևա երկնքում՝ Դատաստանի ժամանակ, երբ աբորտով սպանված երեխաները կլինեն իրենց սպանողների առաջին վկաները. սա ի գիտություն կանանց։ Ի՜նչ կա զարմանալու, այդ խեղճ երեխաներին «քաղաքակիրթ» ազգերը դպրոցական հասակից սովորեցնում են «անհետևանք շնանալու» ժամանակակից մեթոդները։
Հեթանոսական ժամանակներում Պաղեստինի ժողովուրդը Մողոք անունով մի կուռք ուներ, որին իբրև աստված էին պաշտում ու որպես մեծարման նշան երբեմն իրենց երեխաներին էին զոհաբերում։ Եվ այդ կուռքը, որը մետաղից էր ու սնամեջ, տաքացնում էին այնքան, որ շիկանում, կարմրում էր, ու մարդիկ իրենց երեխային մերկացնում ու կուռքի պարզած և արդեն շիկացած ձեռքերի մեջ էին դնում որպես պաշտամունքի զոհաբերություն։
Սարսափելի է, չէ՞, այդ տեսարանը պատկերացնելը, այն էլ սեփական երեխայի համար։ Բայց շատ «մամաներ ու պապաներ», «ղասաբ-բժիշկների» ձեռքով, հենց այդ պաշտամունքն են մատուցում անձամբ սատանային, որը մարդկությանն ատող առաջին թշնամին է։ Իսկ զոհասեղանը, որտեղ կատարվում է սեփական երեխաների զոհաբերությունը, տվյալ դեպքում դառնում է հենց հարազատ մոր որովայնը, որտեղ սաղմնավորվել ու հոգի է ստացել այդ մանուկը։ Մայրե՛ր (նաև համաձայնությամբ հանցակից հայրեր ու այլ հարազատներ), որ անգիտակցաբար եք կատարել նման արարքներ, միայն ճշմարիտ զղջումն Աստծո ու Իր քահանայի առջև կատարած խոստովանությունը, և դրանից հետո ստացած ներումը ձեզ կփրկեն Դատաստանի օրվա դժոխքի բնակիչ դառնալու վճռից։ ՈՒ քանի դեռ ժամանակ ու ամնիստիա¬համաներման այսօրն է ընձեռած ձեզ, մի՛ հապաղեք, գնացե՛ք մարդասպանության այդ «հոդվածից» ազատվեք։
Իսկ թե Հայաստանում որքան սպանություններ են կատարվում այդ «ցիվիլ» մեթոդով, մեզ հայտնի չէ. տվյալներ չունենք, բայց որ մեր ազգի «գլխաքանակը» նվազում է, դա անզեն աչքով է երևում։ Իսկ գլխաքանակ բառը հենց այնպես չգրվեց, այլ ինքներս մեր հանդեպ այդ կարևոր հարցում, այդ բառին համապատասխան անհոգի վերաբերմունք ունենալու պատճառով։
Իսկ ինչո՞ւ են ժամանակից շուտ մահանում երեխաները։ Մինչ այդ հարցին սուրբ հայրերի խոսքով պատասխանելը, լսենք մի չինացի իմաստունի մասին պատմությունը։ Մի անգամ այդ իմաստունին մեծահարուստը կանչում է ուրախության խնջույքի։ Բոլորի տրամադրությունը լավ է, և ուտել¬խմելուց հետո նրանք մինչ այդ խոնարհաբար անկյունում նստած իմաստունին խնդրում են, որ լավ խոսք ասի, այդ օրվա ուրախությունը շարունակելու համար։ Նա էլ չմերժելով նրանց խնդրանքը, տեղից վեր է կենում և ասում այս կարճ նախադասությունը. «Պապը մեռավ, հետո հայրը մեռավ, ապա որդին մեռավ», ու նստեց տեղը։ Բոլորը սառած ժպիտներով, զարմացած իրար էին նայում, թե այս ինչ մի ուրախ խոսք է խնջույքի սեղանի շուրջը։ Հրավիրող մեծահարուստը հասկանալով, որ դրա տակ կարևոր միտք կա, իմաստունին խնդրեց բացատրել ասածի իմաստը։ Նա նորից տեղից վեր կենալով, ասաց. «Եթե ասեի տղան մեռավ, հետո հայրը, ապա պապը, որի՞դ դուր կգար, եթե ձեր ընտանիքում այդպես լիներ, ուրեմն լավ և ուրախ բան է, երբ ամեն ինչ իր ընթացքով է գնում, և նախ մեծահասակն է մեռնում, հետո մնացածներն իրենց ժամանակին»։ Բոլորը հասկանում են իմաստունի խոսքերը և իրենց ընտանիքին նման հերթականություն ցանկանում։
Նույն Չինաստանում էլ կան յուրահատուկ երեխաներ «աճեցնող» մասնագետներ, որոնք դեռ մանուկ երեխային նստեցնում են մի մեծ կժի մեջ, ու այլևս դուրս չեն թողնում, ու միայն կերակրում են ու «խնամում»` մինչև մեծանա ու աճը կանգ առնի։ Դրանից հետո կուժը զգուշությամբ ջարդում են ու արդեն մեծացած երեխային դուրս հանում այդ գերությունից։ Արդյունքում այդ արդեն երիտասարդ տղան կամ աղջիկն ունենում են ճիշտ այդ կժի տեսքը, տգեղ ու այլանդակ տեսքով, բայց անցորդների ու հարուստների բթացած ու քարացած խղճմտանքը գրգռելու ձեռնտու լավ միջոց։
Իսկ Աֆրիկայում կան ձեռներեցներ, որոնք երեխաներին իրենց աղքատ ծնողներից գնում են որպես ստրուկներ, հետո հատուկ գործիքների ու հնարքների միջոցով այդ մատղաշ երեխաներին մեծացնում են, մեկին մի ոտքը բարակ, մյուսը` ծուռ, երկրորդին` ոտքերը ծուռումուռ, հաջորդին` մաշկի վրա մեծ վերքեր անելով, և այդպես տասնյակ միջոցներ մտածելով ու իրագործելով, որ այդ երեխաները մարդկանց սրտերում խղճմտանք առաջացնեն ու գումար տան նրանց, այսինքն` այդ տառապյալ երեխաները, փաստորեն, փողի կենդանի գանձանակների են վերածվում նրանց տերերի համար։ Այդ փաստագրական տվյալները դարձյալ ինքս եմ տեսել վերը նշված ֆիլմում, որտեղ մարդկության իրական դեմքն է, ո՛չ շպարված հումանիզմի գաղափարների փուչ խոսքերով։
Այսքանից հետո գրենք սուրբ Գրիգոր Տաթևացի վարդապետի խոսքը, թե ինչու է Աստված թույլ տալիս մանուկների անժամանակյա մահերը։
«ՀԱՐՑ- Ինչո՞ւ են փոքր երեխաները մահանում, չէ՞ որ անմեղ են։
ՊԱՏԱՍԽԱՆ- Յոթ պատճառով է Աստված մահ տալիս երեխաներին։
Նախ, քանի որ Աստված սիրում է նրանց բնական անմեղության համար. և Իր մոտ է տանում, որպես ծառի վրայի վաղահաս պտուղը։
Երկրորդ՝ քանզի սիրում է ծնողներին, և տանում է նրանց զավակին, որպես բարի հիշատակ նրանց, ինչպես ողջակեզ գառան անուշահոտ պատարագ։ Արդ՝ եթե գառը, որ ծնունդ է ոչխարների, հիշատակ է մատուցողին, որքան առավել զավակը, որ ծնողների միջից ընծայվում է Աստծուն։
Երրորդ՝ խնայում է նրան Աստված նախահոգ կամքով և մահ տալիս, քանզի աշխարհի առաջիկա փորձություններից կընկնի կամ էլ սատանայի պատրանքներից կխաբվի։
Չորրորդ պատճառը չար ծնողների համար է, երբ վերցնում է նրանց զավակներին, որ նրանց հիշատակը կորչի։
Հինգերորդ՝ եթե ծնողները բարեգործ լինեն, և ծնված զավակները չարի պատճառ լինեն ծնողների համար, կամ էլ չար հիշատակ մնան, դրա համար վերցնում է նրանց, որ ծնողները բարությամբ մնան։
Վեցերորդ պատճառ՝ զավակներին մահ է տալիս ծնողների մեղքերի համար, որպեսզի մորմոքեն նրա վրա, որ իմանան, թե այդպես և Աստված է նրանց հոգիների վրա մորմոքում։
Յոթերորդ պատճառ. քանզի շնության և պոռնկության որդիները լինում են վաղամահ, ինչպես ասում է առակը. «Ամբարիշտների զավակները թերակատար են։ Եվ թերակատար են լինում մահվամբ, ինչպես Դավթի առաջին որդին, որ Բերսաբեից էր, որ շնությունից ծնվեց՝ վաղամահ եղավ, թեպետ բազում անգամ աղաչեց Դավիթը, բայց չլսեց Աստված, ու մեռավ մանուկը, ինչպես գրված է Թագավորության գրքում։
Այս պատճառներով Աստված փոքրիկ երեխաներին մահ է տալիս»։
Իսկ որ ծնողների մեղքերից առաջինը երեխաներն են տուժում, կարող ենք համոզվել թեկուզ այս մի օրինակից. «Երբ դեռ Նիտրա լեռան վրա ապրում էր Հայր Ամմոնը, պատմում են, որ նրա մոտ են բերել շղթայակապ կատաղած մի տղայի, որին կատաղած շունն էր կծել: Անտանելի ցավերից տղան ամբողջովին կրծոտել էր իրեն: Սուրբ Ամմոնը, տեսնելով նրա ծնողներին, որոնք եկել էին նրան խնդրելու իրենց որդու համար, ասաց. «Ինչո՞ւ եք ինձ չարչարում, պահանջելով ինձնից այն, ինչ իմ ուժերից վեր է: Օգնությունը պատրաստ է ու այն ձեր ձեռքերում է. վերադարձրե՛ք այն որբևայրու փողը, որի եզը գաղտնի մորթեցիք, ծախեցիք, ու ձեր տղան կլավանա»: Այդ մերկացումից ահաբեկված ծնողներն իսկույն կատարեցին ինչ ասվեց իրենց: Եվ Հայր Ամմոնի աղոթքով տղան բժշկվեց»:
Իսկ անձամբ մեր մարդասեր Տեր Հիսուսը քանիցս ցույց է տվել իր գորովը հատկապես երեխաների հանդեպ, ասելով այս սարսափազդու զգուշացման խոսքերը. «Ով որ ինձ հավատացող այս փոքրիկներից մեկին գայթակղեցնի, նրա համար լավ կլինի, որ նրա պարանոցից էշի երկանաքար կախվի, և նա սուզվի ծովի խորքը» (Մատթ.18.5):
Բայց ահա աշխարհի մեղքերի ու այլասերվածության պատճառով եկել են սարսափելի ժամանակներ, երբ ամեն ինչ հակառակ ընթացք է ստացել, ու երեխաները մեռնում, ավելի ճիշտ սպանվում են, ավելի շատ ու շուտ, քան մեծահասակները. աշխարհը ծերանում է իր բազմադարյան մեղքերի մեջ ու, վավաշոտ պառավի նման ամեն օր շպարվելով զանազան գայթակղություններով, փորձում է, ինչպես ասացինք ու նորից կրկնենք, որ ինքներս չխաբվենք, հումանիստական փուչ գաղափարներով խաբել մեզ, բայց նրա գարշելի դիահոտը մինչև տիեզերք է հասել, քանզի հատկապես արդար ու անմեղ երեխաների արյան ճիչը մինչև Արարիչ Աստծո գահն է բարձրանում, ինչպես արդար Աբելի արյան բողոքը։ Եվ ինչպես Սոդոմ-Գոմորի համար Աստված կրակով ու ծծմբով ոչնչացնելու վճիռ կայացրեց, այդպես էլ աշխարհի համար արդեն կա վերջնավճիռ, ըստ Պետրոս առաքյալի հետևյալ խոսքի. «Ի սկզբանե եղել է երկինքը, և երկիրը՝ ջրերից, և ջրերը, որ մնում են հաստատ Աստծու խոսքով. դրա համար էլ այն ժամանակվա աշխարհը ապականվելով կործանվեց ջրհեղեղով: Իսկ այժմ երկինք և երկիր պահված են այդ նույն խոսքով, վերապահված են կրակին՝ դատաստանի օրվա և ամբարիշտ մարդկանց կործանման համար» (Բ Պետրոս 3.5-7): ՈՒշադիր կարդացի՞ք վերջին խոսքերը՝ ամբարիշտ մարդկանց կործանման համար, ոչ թե բարեպաշտների, ինչպես աստվածավախ Նոյը փրկվեց իր ընտանիքով։ Եվ ինչպես այն ժամանակ Սոդոմ-Գոմորից փրկվեցին արդար Ղովտն ու իր ընտանիքը, այդպես էլ սպասվելիք կրակից կփրկվեն Աստծո երկյուղն իրենց սրտերում կրողներն ու Նրա պատվիրանները պահողները։
ՈՒրեմն, օգտվե՛նք ընձեռված ողորմության այս ժամանակներից, փրկե՛նք մեր երեխաներին, ինքներս խոստովանությամբ ու ապաշխարությամբ փրկվելով. այս է միակ միջոցը Աստծո դատաստանի գալիք կրակից ազատվելու։
Տերը թող իմաստություն շնորհի ամենքիս. ամեն։


Մեհրուժան ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 4135

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ