Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Ադրբեջանցի քաղաքագետը Լեռնային Ղարաբաղում «ադրբեջանական համայնք» է գտել

Ադրբեջանցի քաղաքագետը Լեռնային Ղարաբաղում «ադրբեջանական համայնք» է գտել
01.06.2012 | 01:12

Ադրբեջանի քաղաքական ինովացիաների և տեխնոլոգիաների կենտրոնի տնօրեն Մուբարիզ Ահմեդօղլուն, անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի անարգել մուտքի Եվրամիության պահանջին` հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի հայերը ԵՄ-ի այդ քայլերի կարիքն ունեն իրենց ծրագրերի իրականացման համար, դա քաղաքական, տնտեսական, մարդասիրական օգնություն է Լեռնային Ղարաբաղի հայերին: Նա համոզված է, որ նախքան տարածաշրջան մուտք գործելը Եվրամիությունը պետք է երկու քայլ անի. «Առաջինը` մանրամասն ծրագիր նախապատրաստել և ներկայացնել Ադրբեջանին ու Հայաստանին: Երկրորդ` ծրագրի կարևոր մասերի ներկայացումը կամ Ադրբեջանի ու Հայաստանի ընդունած ծրագրի նախագիծը պետք է կատարվի Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանից դուրս: Բրյուսելում, Բաքվում, Երևանում, կամ ցանկացած քաղաքում: Միայն այդ կետերից հետո ԵՄ-ն Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում կարող է արդյունավետ աշխատանք ծավալել: Այլ տարբերակները կարող են հակառակ ազդեցությունն ունենալ և մեծացնել լարվածությունը հակամարտության տարածաշրջանում, կամ էլ` հայերին լրացուցիչ հնարավորություններ կտրվեն իմիտացիայի համար»: Նա կարծում է, որ վաղն իսկ ԵՄ-ը կարող է սկսել Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական ու հայկական համայնքների ներկայացուցչների երկխոսությունը Լեռնային Ղարաբաղի տարածքից դուրս, և անմիջապես պարզ կդառնա, թե ով է իրականում խաղաղ կարգավորմանը դեմ:
Մուբարիզ Ահմեդօղլուն նաև նշել է, որ 2010 թ. ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը Եվրամիության և Ռուսաստանի Դաշնության հարաբերությունների օրակարգ էր մտցրել համատեղ գործունեության հարցը Լեռնային Ղարաբաղի և Մերձդնեստրյան համակարտությունների կարգավորման հարցում: ԵՄ-ը հրաժարվել է համագործակցել Լեռնային Ղարաբաղի համակարտության հաղթահարման հարցում, թեպետ ընդունել է Մերձդնեստրյան հակամարտության հաղթահարման հարցում համագործակցելու առաջարկը: Ահմեդօղլուն կարծում է, որ ԵՄ պաշտոնատարները պետք է հստակեցնեն իրենց դիրքորոշումը` երկրորդ Մինսկի խմբի անհրաժեշտություն չկա: Ադրբեջանցի քաղաքագետի կարծիքով, ԵՄ-ի դիրքորոշումը ավելի ագրեսիվ է դարձնում Հայաստանին. «Ստացվում է տարօրինակ պատկեր. ԵՄ-ն վախենում է փաստաթղթում ներառել «Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական և հայկական համայնքների երկխոսություն» կամ «Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական և հայկական համայնքներ» բառերը, բայց մեզ խորհուրդ է տալիս հաշվի չառնել Ռուսաստանի հետ փոխադարձ շահերը և գազ արտահանել կամ զբաղվել գազի տրանզիտով Եվրամիության համար»:

Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 3155

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ