Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Նախագահ Բակո Սահակյանն ընդունել է բարերար Ռուբեն Վարդանյանին

Նախագահ Բակո Սահակյանն ընդունել է բարերար Ռուբեն Վարդանյանին
01.06.2012 | 03:37

Մայիսի 31-ին Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն ընդունել է ռուսաստանաբնակ բարերար Ռուբեն Վարդանյանին:
Երկրի ղեկավարի եւ բարերարի առանձնազրույցից հետո Արցախում տարբեր ծրագրերի իրականացման հետ կապված հարցերը քննարկվել են նաեւ ընդլայնված կազմով` կառավարության մի խումբ անդամների մասնակցությամբ:
Նախագահ Սահակյանը երախտագիտություն է հայտնել բարերարին Արցախին աջակցելու համար` նշելով, որ Սփյուռքի հետ տնտեսական կապերի խորացումն ու ընդլայնումը կենսական նշանակությույն ունեն մեր հանրապետության զարգացման գործում:
Հանդիպմանը մասնակցում էին վարչապետ Արա Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք:

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Դիտվել է՝ 2093

Մեկնաբանություններ