Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Հայաստանում ՄԻԱՎ վարակման դեպքերը կապված են նաև միգրացիայի հետ

Հայաստանում ՄԻԱՎ վարակման դեպքերը կապված են նաև միգրացիայի հետ
04.06.2012 | 04:11

Վերջին հինգ ամիսներին Հայաստանում գրանցվել է ՁԻԱՀ-ի 38 և ՄԻԱՎ-ի 73 վարակման դեպք: Փաստորեն, 2011 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ ՁԻԱՀ և ՄԻԱՎ դեպքերի թիվն ավելացել է (34-ի դիմաց` 38, և 69-ի դիմաց` 73):
Ըստ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տեղեկատվության, 1988-2012 թթ. հանրապետությունում արձանագրվել է ՄԻԱՎ-ի 1226 դեպք: ՄԻԱՎ վարակակիրները, որոնց 56,9 տոկոսը տատանվում է 25-39-ի տարիքային խմբում, հիմնականում արական սեռի ներկայացուցիչներ են. ներկայումս հաշվառման է վերցված 864 տղամարդ, 362 կին և 23 երեխա:
Ըստ մասնագետների` Հայաստանում ՄԻԱՎ վարակի փոխանցման ուղիները հիմնականում հետերոսեքսուալ, թմրամիջոցների ներարկային օգտագործման, իսկ վերջին չորս տարում նաև միգրացիայի հետևանքով են: Հիվանդությունը, որի առկայությունը հնարավոր է հաստատել միայն հատուկ հետազոտությամբ, օրգանիզմում առանց ախտանշանների կարող է ընթանալ երկար տարիներ: ՄԻԱՎ-ով չվարակվելու համար հարկավոր է դրսևորել անվտանգ սեռական վարքագիծ` խուսափելով կասկածելի կապերից: ՄԻԱՎ-ով վարակված կանայք պետք է հրաժարվեն նորածնին կրծքով կերակրելուց:
Բացի ՄԻԱՎ-ից, հանրապետությունում այս տարի, 2011 թվականի նույն ժամանակահատվածի համեմատությամբ, դիտվել է նաև ինֆեկցիոն մոնոնուկլեոզով (119` 98-ի դիմաց), վերին շնչուղիների սուր վարակներով (44635` 43604-ի դիմաց), սալմոնելոզային վարակներով (112` 73-ի դիմաց), աղեստամոքսային տրակտի (2462` 2195-ի դիմաց), հոնորեայով (7` 4-ի դիմաց) հիվանդացության աճ: Վարակիչ հեպատիտով հիվանդների թիվը նվազել է (86` 133-ի դիմաց): Նվազել են նաև քոսով (66` 86-ի դիմաց), շնչուղիների տուբերկուլյոզով (294-ը` 306-ի դիմաց) և պեդիկուլյոզով (142` 307-ի դիմաց) հիվանդացության դեպքերը:


Հասմիկ ԳԵՎՈՐԳՅԱՆ

Դիտվել է՝ 5909

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ