Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Ադրբեջանական հայացք հարավկովկասյան տարածաշրջանին

Ադրբեջանական հայացք հարավկովկասյան տարածաշրջանին
05.06.2012 | 00:08

Ռուս քաղաքագետ, Ռուսաստանի իսլամական կոմիտեի նախագահ Հեյդար Ջեմալը ադրբեջանական «Зеркало» կայքին հարցազրույցում լրագրողի «Ընտրություններից հետո ընդհանուր իրավիճակը Հայաստանում բոլորովին դեպի լավը չի՞ գնալու» հարցին ի պատասխան ասել է, որ ավելի է վատանալու. «Հայաստանն այսօր էլ բեռ է և Իրանի, և Ռուսաստանի համար, անկասկած: Խոսքը անբնական դաշինքների մասին է, որը Ռուսաստանի դեպքում աջակցություն է գտնում, որովհետև Մոսկվայում կարծում են, որ Հայաստանը Հարավային Կովկաս ՆԱՏՕ-ի լիակատար և անդարձ ներթափանցման դեմ երաշխիք է: Իսկ Իրանի դեպքում Հայաստանը հակակշիռ է, քանի որ Ժողովրդական ճակատի ժամանակներից Թեհրանը Բաքվին ընկալում է իբրև պերմանենտ մարտահրավեր իր քաղաքական համակարգին և տարածքային ամբողջականությանը: Եթե այս իրավիճակը փոխվի, այսինքն` Թեհրանն ու Մոսկվան հիմքեր չունենան Ադրբեջանին չվստահելու, Հայաստանին աջակցելու բոլոր վնասները նրանց համար ակնհայտ կդառնան և ի վերջո կհանգեցնեն Լեռնային Ղարաբաղի ճակատագրի նկատմամբ սկզբունքային դիրքորոշման վերանայմանը թե՜ Թեհրանում, թե՜ Մոսկվայում»:
«Ընտրություններից հետո Մոսկվա ԱՊՀ սամիթին ժամանած Սերժ Սարգսյանը չսկսեց գովաբանել Պուտինի Եվրասիական միության գաղափարը և ինչպես առաջներում Ռուսաստանի ղեկավարությունից վարկեր չխնդրեց: Ավելին` նա չարձագանքեց Դմիտրի Մեդվեդևի հայտարարությանը, որ Ռուսաստանը «պատրաստ է աջակցել Հայաստանի սոցիալ-տնտեսական զարգացմանը»: Այն տպավորությունն էր, որ Սարգսյանը Մոսկվա է եկել` վարկերի երաշխիքներ ունենալով այլ տեղերից, կոնկրետ` Եվրամիությունից: Հնարավո՞ր է, որ Հայաստանը Ռուսաստանի նկատմամբ կողմնորոշումը կտրուկ փոխի դեպի Եվրոպա»,-հարցրել է լրագրողը Հեյդար Ջեմալին և ստացել հետևյալ պատասխանը. «Միանգամայն հնարավոր է, որովհետև հայերը իրենց դաշինքների հիմքում միշտ չափազանց պրագմատիկ են եղել` ելնելով բացառապես իրենց անմիջական, ուղղակի հասկացված նյութական շահերից: Այդ իմաստով նրանք և 19-րդ դարում, և 20-րդ դարում կոպտորեն օգտագործել են Ռուսաստանն իբրև դոնոր, իբրև ծածկույթ, իբրև վահան, ներքուստ մնալով միանգամայն անկախ չեզոքության տեսակետից և բնավ չպահպանելով հավատարմության երկարատև երդումներ: Այսինքն` հենց հնարավորություն է ստեղծվում տարածություն պահպանել, շրջվել և ինչ-որ կողմից ստանալ ավելի հետաքրքիր ու հեռանկարային օգուտներ, հայերը գնում են այդ կողմ: Նրանց հետաքրքրությունների ասպարեզը միշտ եղել են Ֆրանիան և ԱՄՆ-ը՝ առաջին հերթին: Հիմա պայքար է գնում և Իսրայելի աջակցության համար: Իսրայելը հայերին վերաբերվում էր մեծ անվստահությամբ, կան մրցակցության ու առճակատման գոտիներ Հայաստանի ու Իսրայելի միջև, բայց վերջին տարիներին իսրայելական վերնախավը Հայաստանի ղեկավարության հետ մերձենալուն ուշադրություն է դարձնում: Նախևառաջ ոչ պաշտոնական հիմքերի վրա, չբարձրաձայնված, ոչ պաշտոնական կապերի միջոցով: Հիմա այդ կապերը կարող են ուժեղանալ: Իսրայելը փորձում է ստեղծել եռանկյունի` հայերից, քրդերից (նրանց հետ ակտիվորեն աշխատում են) և, բնականաբար, հարավկովկասյան երկու հանրապետությունների` Ադրբեջանի ու Վրաստանի: Իսկ դա հիվանդագին մթնոլորտ է ստեղծում, որովհետև Ադրբեջանին հնարավորություն չի տալիս պոզիտիվ կարճաժամկետ հեռանկարում լուծել իր ազգային խնդիրները»:

Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 3158

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ