Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Կայացավ «Ժառանգություն» խմբակցության անդրանիկ նիստը

Կայացավ «Ժառանգություն» խմբակցության անդրանիկ նիստը
05.06.2012 | 05:23

Այսօր տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետության 5-րդ գումարման Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության անդրանիկ նիստը: Օրակարգում էին խմբակցության ղեկավարի ու քարտուղարի ընտրության, ԱԺ մշտական հանձնաժողովներում խմբակցության անդամների ընտրության և այլ հարցեր:

Միաձայն որոշմամբ խմբակցության ղեկավար ընտրվեց Ռուբեն Հակոբյանը, քարտուղար` Զարուհի Փոստանջյանը:

Խմբակցության որոշմամբ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի, ինչպես նաև տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողովներում խմբակցության ներկայացուցիչ ընտրվեց Ռուբեն Հակոբյանը, պետական-իրավական հարցերի և գյուղատնտեսական ու բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովներում «Ժառանգության» ներկայացուցիչը կլինի Զարուհի Փոստանջյանը, արտաքին հարաբերությունների ու մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովներում հանրությանը կծառայի Ալեքսանդր Արզումանյանը, տնտեսական հարցերի և պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովներում կաշխատի Խաչատուր Քոքոբելյանը:


«Ժառանգություն» կուսակցության լրատվական ծառայություն

Դիտվել է՝ 1886

Մեկնաբանություններ