Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Ծառուկյանի մամլո քարտուղարի հրաժարականը

Ծառուկյանի մամլո քարտուղարի հրաժարականը
06.06.2012 | 02:27

Այսօր իրականություն դարձան վերջին օրերին համառորեն պտտվող այն լուրերը, թե հրաժարական է տալու ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի մամուլի քարտուղար Խաչիկ Գալստյանը։ Իր տարածած հաղորդագրության մեջ Գալստյանը մասնավորապես նշում է. «Ս. թ. հունիսի 6-ից պաշտոնապես դադարեցնում եմ իրականացնել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակի պարտականությունները:
Շնորհակալություն եմ հայտնում բոլոր այն լրատվամիջոցներին, որոնց հետ աշխատանքային գործունեության այս տարիների ընթացքում ունեցել եմ ակտիվ, կառուցողական ու արդյունավետ համագործակցություն»:

Դիտվել է՝ 2456

Մեկնաբանություններ