USD484.29
EUR551.32
RUB7.35
  •  Երևան 
    ... °C
  •  Գյումրի 
    ... °C
  •  Աբովյան 
    ... °C
Mariam Merabova in Armenia
 

«Հետընտրական զարգացումներն ավելի շատ աշխարհաքաղաքական բնույթ են կրում»

«Հետընտրական զարգացումներն  ավելի շատ աշխարհաքաղաքական բնույթ են կրում»
08.06.2012 | 03:30

«ԼՂ հակամարտության գոտում պատերազմական գործողությունների վերսկսումը չի կարելի բացառել»,- անդրադառնալով վերջին զարգացումներին` երեկ «Իրատես de facto» ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց քաղտեխնոլոգ ԿԱՐԵՆ ՔՈՉԱՐՅԱՆԸ: «Սա կապված է նաև տարածաշրջանում ընդհանուր լարվածության հետ: Եթե հաշվի առնենք, թե ինչ է կատարվում Սիրիայում, ինչպես են զարգանում հարաբերությունները Իրանի և Իսրայելի շուրջ, բնականաբար, մենք կիզակետում ենք և չենք կարող ուշադրությունից դուրս լինել: Այդ զարգացումները, այդ թվում` հետընտրական զարգացումները, ավելի շատ աշխարհաքաղաքական բնույթ են կրում»,- ասաց նա, հավելելով, որ Սիրիայում իրավիճակի է՛լ ավելի սրման և Իրանի դեմ պատերազմի սանձազերծման դեպքում Հայաստանը կհայտնվի ծանր վիճակում:
Անդրադառնալով ԱՄՆ-ի պետքարտուղար Հիլըրի Քլինթոնի Բաքվում արած այն հայտարարությանը, թե հունիսի 18-ին Փարիզում կայանալիք Նալբանդյան-Մամեդյարով հանդիպման ժամանակ ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում ներկայացվելու են նոր առաջարկներ, Կարեն Քոչարյանը նշեց, որ ներկայացվելիք նոր առաջարկների մասին հայտարարությունները հնչում են շուրջ 20 տարի, բայց այդ ընթացքում հակամարտության կարգավորման գործընթացը որևէ առաջընթաց չի արձանագրել:
«Վերջին շրջանում սոցցանցերում, լրատվամիջոցներով ակտիվորեն քննադատվում էին բանակում առկա խնդիրները: Այս օրերին սահմանում տիրող լարված իրավիճակին հաջորդեցին հերոսական կոչերը, ինչը նույնպես խուճապի պատճառ է դառնում: Ինչպիսի՞ն պետք է լինի տեղեկատվական դաշտը»: «Իրատես de facto»-ի այս հարցին Կարեն Քոչարյանը պատասխանեց, որ անվտանգություն ապահովող բոլոր կառույցները (ազգային անվտանգության, մշակութային, ինֆորմացիոն) պետք է աշխատեն զանգվածային լրատվամիջոցների հետ և բացատրեն, թե ինչպես պետք է դրսևորեն իրենց տարբեր իրավիճակներում, որովհետև իրոք ազգային անվտանգության խնդիր է: «Պարզվեց, որ կարելի է երկու օրում խուճապ առաջացնել,- ասաց նա:- Ես կարծում եմ՝ դա լրագրողների և այն կառույցների խնդիրն է, որոնք կոչված են պահպանելու անվտանգությունը, ինչը չի արվում. թե՛ լրագրողները, թե՛ մյուս կառույցները այս մասին հիշում են այն ժամանակ, երբ կա խնդիր: Գոնե լոկալ խնդիրների ժամանակ սովորեն ու պատրաստ լինեն ամեն ինչի»:
Անդրադառնալով բանակի այսօրվա վիճակին, անառողջ մթնոլորտին, սպանություններին, բանախոսը նշեց, որ միշտ են եղել նման դեպքեր, վերջին երկու տարում ավելացել են թե՛ ինֆորմացիոն արտահոսքերը, թե՛ դեպքերը: «Տարբեր խնդիրներ կան, որոնք պետք է լուծել: Բոլոր կառույցները, որ նշեցի, կոչված են պահպանելու անվտանգությունը, այդ թվում` բանակը: Բայց ասել, թե բանակ չկա, դա հիստերիա է: Ընդամենը»,- ասաց նա:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 1835

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao