Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Ֆրանսիան դուրս կբերի իր զորքերն Աֆղանստանից

Ֆրանսիան դուրս կբերի իր զորքերն Աֆղանստանից
10.06.2012 | 02:07

Ֆրանսիան հուլիսին կսկսի իր զորքերի դուրսբերումն Աֆղանստանից և գործընթացը կավարտի տարվա վերջին։ Այդ մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը։ Նախագահն այդ հայտարարությունն արել է անմիջապես այն բանից հետո, երբ Աֆղանստանում գրոհայինների հարձակման հետևանքով զոհվել է 4 և վիրավորվել 5 ֆրանսիացի զինվոր։ Հարձակման պատասխանատվությունը ստանձնել է Թալիբան շարժումը։ Ֆրանսիական զորքերի դուրսբերումն Աֆղանստանից Օլանդի նախընտրական առանցքային խոստումներից մեկն էր։ Պարշտոնական Փարիզի այս քայլը նշանակում է, որ ֆրանսիացիները տարածաշրջանը կլքեն ՆԱՏՕ-ի իրենց դաշնակիցներից 2 տարի շուտ։
Նշենք, որ վերջին շրջանում բավականին հաճախակի են դարձել հարձակումներն Աֆղանստանում։ Թալիբները գրոհում են ինչպես աֆղանական զորքերի, այնպես էլ ՆԱՏՕ-ի ուժերի վրա։

Դիտվել է՝ 1819

Մեկնաբանություններ