-
30.06.2017|
10:55
Կառավարություն կառավարության հետևից «սեփական» հակակոռուպցիոն մարմինն են ստեղծում, սակայն, ժողովրդական լեզվով ասած, «Անունը կա, ամանում չկա»: Ասել է` նախորդ մարմինների արդյունավետությունը զրո է եղել, և, նոր հանձնաժողով ստեղծելով, իշխանությունը ևս փաստում է դա:
-
29.06.2017|
23:34
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի թեժ գծին ստացվել են հաղորդումներ Արայիկ Խանդոյանի, Արեգ Կյուրեղյանի, Մխիթար Ավետիսյանի, Սմբատ Բարսեղյանի և Գագիկ Եղիազարյանի նկատմամբ բռնություն գործադրելու վերաբերյալ: Այս մասին հրապարակային հայտարարություններ են եղել նաև նրանց փաստաբանների կողմից:
-
29.06.2017|
23:31
ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը դիմել է ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանին՝ ստուգելու փաստաբան Մուշեղ Շուշանյանի արարքում կարգապահական խախտման հատկանիշների առկայությունը:
-
14.06.2017|
19:36
Սահմանադրական դատարանը վարույթ է ընդունել Գյումրիում Ավետիսյանների իրավահաջորդներ Լուսինե Ավետիսյանի, Անահիտ Կոշտոյանի, Անդրանիկ Պողոսյանի, Նարինե Պողոսյանի դիմումը՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 376-րդ հոդվածի՝ ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու մասին: Դիմումի քննությունը կմեկնարկի հոկտեմբերի 3-ին:
-
13.06.2017|
01:17
Անկարայի գլխավոր դատախազությունից հայտարարել են, որ ՌԴ դեսպան Անդրեյ Կառլովի սպանությունը պատվիրել են իսլամի քարոզիչ Ֆեթհուլլահ Գյուլենի կողմնակիցները ( FETO կազմակերպություն):
-
06.06.2017|
10:41
ՀՀ ԱԱԾ աշխատակիցների կողմից ձեռնարկված լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտվել են Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում քննված գործերով առանձնապես խոշոր չափերով կաշառք տալու, կաշառքի միջնորդության և ինչպես դատական իշխանության, այնպես էլ` այլ պաշտոնատար անձանց կողմից կաշառք ստանալու դեպքեր:
-
05.06.2017|
15:47
ՀՀ ԱՆ «Հրազդան» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալից և նրա հարազատներից խոշոր չափերով կաշառք պահանջելու և ստանալու համար կալանավորվել է «Հրազդան» ՔԿՀ-ի օպերատիվ խմբի նախկին ղեկավար Վ. Ա.-ն:
-
02.06.2017|
19:51
ՀՀ հատուկ քննչական ծառայությունը հայտնում է, որ ապօրինի պահվող հրազենով զինված, կազմակերպված խմբի կողմից ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկապահակետային ծառայության (ՊՊԾ) գնդի վարչական շենքերն ու հարակից տարածքը զավթելու և պահելու դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 219-րդ և 235-րդ հոդվածներով հարուցված քրեական գործից 18 մեղադրյալների վերաբերյալ անջատված քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Այս մասին տեղեկացնում են ՀՔԾ լրատվական ծառայությունից:
-
31.05.2017|
16:19
Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից հայտնաբերվել է ս.թ. մայիսի 29-ին նախապատրաստվող ահաբեկչության մասին կեղծ ահազանգ կատարած անձը:
-
29.05.2017|
13:20
ՀՀ հատուկ քննչական ծառայությունը տեղեկացնում է, որ կաշառք ստանալու, կաշառք տալու, կաշառքի միջնորդության և առևտրային կաշառք ստանալու դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում կալանավորվել են ՀՀ ԿԱ ՊԵԿ Բավրայի մաքսակետի պետ Ե. Մ.-ն ու մաքսային միջնորդական (բրոքերական) ծառայություններ իրականացնող ՍՊԸ-ի տնօրեն Ա. Է.-ն: