Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Աստվածաշունչ մատյանից

Աստվածաշունչ մատյանից
12.06.2012 | 00:02

Տիրոջ ձայնը քաղաքի վրա կհնչի և կփրկի նրա անունից վախեցողներին։ «Լսի՛ր, ժողովո՛ւրդ, ո՞վ կլցնի քաղաքը, եթե ոչ հուրը և անօրեն տունը, որ անօրեն գանձեր է գանձում հպարտությամբ և անիրավությամբ։ Եվ կլինի՞, որ անօրենը կշեռքով արդարանա կամ խարդախված կշռի պայուսակով։ Դրա համար էլ իրենց տունը լցրին ամբարշտությամբ, նրա բնակիչներն անիրավ բաներ խոսեցին, և նրանց լեզուները գոռոզաբանեցին իրենց բերաններում։ Ես քեզ ապականությամբ հարվածեցի քո մեղքերի համար»։
Միքիայի մարգարեություն 6. 9-13

Դիտվել է՝ 1835

Մեկնաբանություններ