Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Րաֆֆին իր ժեստով նախ ասաց` «մերսի»

Րաֆֆին իր ժեստով նախ ասաց` «մերսի»
12.06.2012 | 01:38

Դիվերսիաներով գլուխներս խառը մոռացանք թե՛ սպասվելիք նախարարական պորտֆելների, թե՛ բավականին նուրբ փաստի մասին, որ Քլինթոնը ոչ միայն իր հետ «բերեց ու տարավ» դիվերսիաները, այլև Րաֆֆի Հովհաննիսյանին:
Առավել ստույգ` նրա որոշումը: «Աբիսողոմաղայական»: Որոշում առ այն, որ ինքն այնպիսի «հարս-էակ» է ուզում, որի մի աչքը կապույտ լինի, «մույսը»` սև, ասել է` և՛ կույս լինի, և՛ բազմափորձ:
Ինչպես միշտ, Րաֆֆի Հովհաննիսյանի որոշումներն աչքի են ընկնում մեծ «խորքայնությամբ», ու հիմա քաղաքական դաշտը «միմյանց» տեսնելիս հարցնում է` Րաֆֆին չի՞ դնում իր թեկնածությունը, թե՞ դնում է, բայց չի դնում: Րաֆֆին վերցնո՞ւմ է մանդատը, թե՞ չի վերցնում, բայց վերցնում է` չվերցնելու համար:
Հասկանանք:
ՀՀԿ ԳՄ նիստերից մեկում, երբ արդեն իսկ հայտնի էր, որ ԲՀԿ-ն կոալիցիա չի մտնելու, Սերժ Սարգսյանն ասել էր` կարելի էր «Ժառանգությանը» հրավիրել կոալիցիա, սակայն իրենք թեկնածու են առաջադրելու նախագահական ընտրություններում, ուստի իմաստ չունի:
Խոսքի շարունակության մեջ Սերժ Սարգսյանն ասել էր նաև, որ եթե ԲՀԿ-ն էլ թեկնածու «դնի», ապա չի բացառվում, որ նախագահական ընտրություններում առաջանա երկրորդ փուլի խնդիր: ՀՀԿ ծերակույտն ասելու «ձևից» հասկացել էր, որ երկրորդ փուլն առանձնապես իրենց առաջնորդի սրտով չէ (իրե՞նց ինչ` նախագահը նախընտրական ողջ բեռը կրելու է իր ուսերին):
Մի խոսքով, Քլինթոնը հունիսչորսյան այցի ընթացքում իր և Օբամայի անունից այնքան դիֆիրամբներ ձոնեց «հիանալի առաջնորդ» Սերժ Սարգսյանին, որ հետահայացի անհրաժեշտություն առաջացավ. երկու օր առաջ տեղի ունեցած «Ժառանգության» համագումարում նույնքան «հիանալի առաջնորդ» Րաֆֆին ասել էր, որ չի դնելու իր թեկնածությունը նախագահական ընտրություններում, այլ պաշտպանելու է «ուրիշի»:
ՈՒրիշն ո՞վ է` էս մի «թիքա» Հայաստանում: Համ էլ` «մեր ու ձեր» անելը ո՞րն է` Քլինթոնի այցի, Օբամայի ընտրության ֆոնին, երբ ՀՀԿ-ն անցնող ընտրություններում երկու գերխնդիր էր ունեցել` իր համար ապահովել քառասուն տոկոս և ավելին, անպայման «Ժառանգության» համար «բերել ու ապահովել» տոկոս` ձայներ ու ձայներ. ՀՀԿ-ի բոլոր շտաբներում հրահանգ կար` հանկարծ աչքաթող չանել «Ժառանգությանը»:
Այսպիսով, Րաֆֆին իր ժեստով նախ ասաց` «մերսի», և ապա ապահովեց նախագահական ընտրությունների պասաժը:
Բայց քանի դեռ նախագահական ընտրություններին ԲՀԿ-ի մասնակցության հարցը բաց է, ու որոշված չէ, ի վերջո, այդ կուսակցությունն ունենալո՞ւ է թեկնածու, թե՞ ոչ, մասնակիորեն բաց պահվեց նաև «Ժառանգության» պասաժը` արդեն շարքային ժառանգականների շուրթերով, առ այն, որ Րաֆֆին անպայման պետք է դնի իր թեկնածությունը: Դա այն դեպքի համար, եթե ԲՀԿ-ն վերջնական որոշում կայացնի (ինչպես խոստացել է Հովիկ Աբրահամյանը)` պաշտպանել Սերժ Սարգսյանին:
Այնպես որ, «Ժառանգության», նաև արևմտյան վեկտորի համախմբման, մասնակցության ձևաչափերի «մասով» դեռ զարգացումներ կլինեն:
Ընդ որում, սպասվող նախագահական ընտրություններում Արևմուտքը կունենա մեկ այլ հստակ թեկնածու: «Վիկիլիքսը»: «Նա» պատրաստվում է նոր մանրամասներ «թողարկել» հայոց մեջ, մասնավորապես` օլիգարխների ու «այլոց» մասին:

Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 2480

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ