Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Օսկանյանի խնդիրը քաղաքական չէ

Օսկանյանի խնդիրը քաղաքական չէ
13.06.2012 | 04:40

Երեկվանից հայաստանյան մամուլը ողողված է ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր, նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանին և նրա «Սիվիլիթաս» հիմնադրամի շուրջ ծավալվող գործընթացներին առնչվող հրապարակումներով, որոնք վերաբերում են «փողերի լվացմանը»։ Քաղաքական հասարակության տեսակետներն այս հարցի շուրջ երկու մասի են բաժանված։ Առաջին մասը համոզված է, որ Օսկանյանի դեմ հարուցված գործը քաղաքական ենթատեքստ ունի, ինչը սկիզբ դրվեց ԲՀԿ-ի` կոալիցիայից դուրս գալու մասին հայտարարությունից հետո։ Երկրորդ հատվածն այս տեսակետը ժխտում է և համոզված է, որ իսկապես հիմքեր կան։ Վերջապես, ի՞նչ են ասում նրանք։ «Կարծում եմ, քաղաքական որևէ բան չկա և չի կարող լինել։ Խնդիրը պետք է դիտարկել միայն իրավական հարթությունում»,- մեզ հետ հեռախոսազրույցում ասաց ՀՀԿ անդամ, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը։ Այդ դեպքում հարց է առաջանում, ինչո՞ւ այդ բացահայտումները իրականացվեցին ԲՀԿ-ի` կոալիցիայից դուրս գալուց հետո։ «Իսկ արդյո՞ք բացահայտումներն ժամանակացույցով են արվում»,- հարցին հարցով պատասխանեց Արտակ Զաքարյանը։
Խնդրի վերաբերյալ քաղաքական մյուս ուժերի, մասնավորապես, ՀՅԴ-ի և ՀԱԿ-ի տեսակետները կներկայացնենք նրանց հետ զրուցելուց հետո։


Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 4290

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ