Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Պայթյուն Չարենցավանում. կան վիրավորներ և մեկ զոհ

Պայթյուն Չարենցավանում. կան վիրավորներ և մեկ զոհ
14.06.2012 | 09:57

Ինչպես հայտնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, հունիսի 14-ին, ժամը 19.59-ին Կոտայքի մարզային ոստիկանությունից տեղեկություն է ստացվել, որ Չարենցավան քաղաքում՝ նախկին Լեռնաշինարարական գործարանի մոտակայքում, փլուզվել է կիսաքանդ շինություն, կա զոհ: Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության փրկարար ջոկատը, օպերատիվ խումբը, փրկարար ուժերի վարչության հատուկ փրկարարական ջոկատը, ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը և մեկ մարտական հաշվարկ:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

Դիտվել է՝ 2816

Մեկնաբանություններ