Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Մոսկվայում կանգնեցվել է Արցախի Շահումյանի շրջանի ողբերգական իրադարձություններին նվիրված խաչքար

 Մոսկվայում կանգնեցվել է Արցախի Շահումյանի շրջանի ողբերգական իրադարձություններին նվիրված խաչքար
15.06.2012 | 16:21

Մոսկվայի նորակառույց վանական համալիրի տարածքում հունիսի 13-ին կանգնեցվել է 1992 թ. Արցախի Շահումյանի շրջանի ողբերգական իրադարձություններին նվիրված խաչքար: Ըստ ՀՀ ԱԳ նախարարության մամուլի ծառայության, արարողությանը մասնակցել են Նոր Նախիջևանի և Ռուսաստանի թեմի առաջնորդ Տ. Եզրաս եպիսկոպոս Ներսիսյանը, ՌԴ-ում ՀՀ դեսպան Օլեգ Եսայանը, ՌԴ-ում Արցախի ներկայացուցիչ Ալբերտ Անդրյանը, մոսկվաբնակ շահումյանցիներ, հայ համայնքային կառույցների և տեղի ԶԼՄ-ների ներկայացուցիչներ:
«Շահումյանում ադրբեջանցիների գործած վայրագությունների քաղաքական և բարոյական իրական գնահատականին հասնելու, ինչպես նաև արդարության վերականգնման նպատակով և հայրենիքում, և սփյուռքում յուրաքանչյուր հայի պարտքն է անել ավելին», -խաչքարի օծման արարողության ժամանակ ընդգծել է Օլեգ Եսայանը:
ՌԴ-ում ԼՂ ներկայացուցիչ Ալբերտ Անդրյանն իր խոսքում անդրադառնալով Հյուսիսային Արցախի 1991-1993 թթ. ողբերգական իրադարձություններին` նշել է, որ կատարվածը դեռևս դատապարտված չէ միջազգային հանրության կողմից, ինչը թույլ չի տալիս շահումյանցիներին վերադառնալ իրենց հայրենի բնակավայրերը:

Դիտվել է՝ 1558

Մեկնաբանություններ