Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

Վարչապետն աշխատակազմերին է ներկայացրել նորանշանակ նախարարներին

Վարչապետն աշխատակազմերին է ներկայացրել նորանշանակ նախարարներին
18.06.2012 | 15:05

Վարչապետ Տիգրան Սարգսյանը հինգ նախարարությունների աշխատակազմերին է ներկայացրել նորանշանակ նախարարներին` ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանին, ՀՀ քաղաքաշինության նախարար Սամվել Թադևոսյանին, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանին, ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանին և ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանին: Անդրադառնալով կառավարությունում նոր նախարարների նշանակման հարցին` վարչապետը մասնավորապես նշել է. «Տեղյակ եք, որ Ազգային Ժողովի ընտրություններից հետո ՀՀ սահմանադրության 74-րդ հոդվածի համապատասխան ձևավորվում է նոր կառավարություն, որն Ազգային Ժողովին է ներկայացնում իր ծրագիրը: Ընտրությունների արդյունքում տեղի են ունեցել փոփոխություններ: Մասնավորապես, մենք ձևավորում ենք նոր կառավարություն նոր ֆորմատով: Այդ տրամաբանության ներքո էլ երկու կոալիցիոն կուսակցություններն ըստ ստորագրված կոալիցիոն համաձայնագրի ձևավորում են նոր կառավարություն»: Տրանսպորտի և կապի նորանշանակ նախարար Գագիկ Բելգարյանին ներկայացնելով նախարարության աշխատակազմին` Տիգրան Սարգսյանն ընդգծել է. «Տրանսպորտի և կապի նախարարությունն այս տարիների ընթացքում ներքաշվել է բավականին լուրջ գործառույթների մեջ: Առաջինը՝ Հյուսիս-հարավ ճանապարհի շինարարությունն է, որն իրականացնում ենք Ասիական բանկի վարկային միջոցների հաշվին: Այս տարի մեկնարկելու են մեծածավալ շինաշխատանքները և այն մրցույթները, որոնք անցկացվել են՝ ի հայտ են բերել

խոշոր եվրոպական կազմակերպությունների, որոնք Հայաստանի Հանրապետությունում առաջին անգամ կառուցելու են եվրոպական լավագույն ճափանիշներին համապատասխանող ճանապարհ: Երկրորդ կարևորագույն գործառույթը՝ համագործակցությունն է Համաշխարհային բանկի հետ, որտեղից մենք ստանում ենք մեծածավալ վարկային միջոցներ՝ նպատակ ունենալով ՀՀ-ում էապես բարելավել ինչպես հանրապետական
նշանակության, այնպես էլ միջհամայնքային ճանապարհների վիճակը: Հաջորդ ուղղությունը՝ հեռահաղորդակցության ոլորտում թվայնացման նոր ծրագիրն է: Հեռահաղորդակցության ոլորտում պետք է կարողանանք իրականացնել եվրոպական նոր պահանջներին համապատասխան թվայնացում, առանց որի հնարավոր չի լինելու աահովել որակյալ հեռարձակում: Կարելի է թվարկել մնացած ծրագրերը ևս, սակայն ես սահմանափակվում եմ այս ծրագրերով, որովհետև սրանք այն խոշոր ծրագրերն են, որոնք ՀՀ-ի մասշտաբով ունենալու են էական ազդեցություն մեր բոլոր ցուցանիշների վրա: Այդ առումով, ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Մանուկ Վարդանյանին կատարած աշխատանքի համար:
Այս պատասխանատվությունը, որ նա վերցրել էր իր վրա, արժանապատիվ կերպով մեզ հետ միասին կարողացել է կրել: Տեսնում ենք, որ նախարարությունում ձևավորվել է բավականին լուրջ ներուժ՝ բոլոր ծրագրերն ի կատար ածելու համար: Միևնույն ժամանակ, ցանկանում եմ շնորհավորել պարոն Բեգլարյանին՝ նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և հայտնել իմ համոզմունքը, որ նա կկարողանա սահուն կերպով ապահովել աշխատանքների շարունակականությունը: Այն ծրագրերը, որոնք սկսել ենք կհասցվեն տրամաբանական ավարտին»:

ՀՀ քաղաքաշինության նորանշանակ նախարար Սամվել Թադևոսյանին ներկայացնելով նախարարության աշխատակազմին` Տիգրան Սարգսյանը նշել է. «Նրա աշխատանքային փորձը և գիտելիքները համապատասխանում են այն պահանջներին, որոնք դրվում են նախարարի առջև: Այդ տեսակետից, ցանկանում ենք նրան բեղմնավոր աշխատնք: Միևնույն ժամանակ, ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Վարդան Վարդանյանին համատեղ աշխատանքի համար: Ես բարձր եմ գնահատում պարոն Վարդանյանին և որպես մասնագետ, և որպես նախարար, և որպես գործընկեր, որի հետ այս տարիների ընթացքում անցել ենք լուրջ փորձությունների միջով: Համոզված եմ, որ նախարարությունն ամեն ինչ կանի, որպեսզի այս փոփոխությունը լինի սահուն և որպեսզի նորանշանակ նախարարը կարողանա սահուն կերպով անցնել իր պարտականությունների կատարմանը: Այս տարիների ընթացքում մեծածավալ աշխատանքներ են կատարվել նախարարության կողմից: Մենք ձեզ հետ միասին կարողացել ենք իրականացնել մեր պետության պատմության մեջ ամենամեծածավալ շինաշխատանքը: Աղետի գոտում իրականացվել են 250 մլն դոլարի շինաշախատանքներ, ինչի արդյունքում շուրջ 6000 անօթևան ընտանիքներ բնակարաններ կստանան պետության կողմից: Ըստ էության, դրանով իսկ աղետի գոտում կատարվեց որակական փոփոխություն: Նախարարության առջև այսօր կանգնած են նոր խնդիրներ, մասնավորապես, շինարարության որոլորտւմ անհրաժեշտ է ներդնել միջազգային լավագույն չափանիշներին համապատասխան գործառույթներ, այդ մշակույթը հաղորդել բոլոր շինարարական կազմակերպություններին, էապես ուժեղացնել քաղաքաշինական վերահսկողությունը: Սա այն խնդիրն է, որը գտնվում է հանրության ուշադրության կենտրոնում: Հանրությունն արդարացիոներն ներկայացնում է նոր և ավելի խիստ պահանջներ և այս փուլում մենք պարտավոր ենք իրականացնել հենց այդպիսի փոփոխություններ»: ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նորանշանակ նախարար Արտեմ Աաստրյանին ներկայացնելով նախարարության աշխատակազմին` Տիգրան Սարգսյանն ասել է. «Ցանկանում եմ նախ շնորհակալություն հայտնել Արթուր Գրիգորյանին այս տարիների ընթացքում կատարած աշխատանքի համար: Ես բարձր եմ գնահատում պարոն Գրիգորյանին՝ որպես մարդու, նախարարի, և կարծում եմ՝ կիսում եք իմ այն տեսակետը, որ նրան հաջողվեց իրականացնել բոլոր այն ծրագրերը, որոնք դրված էին նախարարության առջև: Այդ առումով դա գնահատելի հանգամանք է: Ես Արթուր Գրիգորյանին համարում եմ լավագույն նախարարներից մեկը: Արտեմ Ասատրյանին դուք շատ լավ գիտեք, որովհետև նրա քաղաքական և մասնագիտական կարիերան ձեր աչքերի առջև է իրականացել: Նա մեր հմուտ և լավագույն մասնագետներից մեկն է, ով իր աշխատանքով ապացուցել է, որ կարող է դժվար խնդիրներ վերցնել իր վրա և արժանմապատվորեն լուծել դրանք: Ցանկանում եմ Արտեմ Ասատրյանին բեղմնավոր աշխատանք: Սոցիալայկան ոլորտն այսօր ամենակարևոր ոլորտն է ՀՀ-ում, քանի դեռ լուծված չէ աղքատության հիմնախնդիրը, քանի դեռ մենք ունենք ժամանակակից բարձր վարձատրությամբ աշխատատեղերի պահանջ:
Հասկանալի է, որ սոցիալական խնդիրները բազմազան են: Այս ոլորտի աշխատանքով է նաև շատ հաճախ պայմանավորված լինում կառավարության և իշխանությանությունների նկատմամբ վերաբերմունքը: Մենք ձեզ հետ միասին ունենք լուրջ անելիքներ: Եթե մենք թվարկենք բարեփոխումների մեր օրակարգը, ապա պարզ կդառնա, թե ինչ մեծածավալ աշխատանք է սպասվում ձեզ: Նոր կենսաթոշակային բարեփոխումներն աշխարհում համարվում են ամենաբարդն ու ծավալունը, որովհետև այն առնչվում է հասարակական կյանքի բոլոր
ոլորտների հետ: Ինտեգրացված սոցիալական ծառայության ներդրումն էապես բարձրացնելու է պետության կողմից մատուցվող ծառայությունների որակը: Հաշմանդամների համար պետք է հնարավորություն ստեղծենք ինտերգրվել հասարակական կյանքին, մարդկային կյանքի դրսևորման համար էլ պետք է ստեղծենք համապատասխան միջավայր և այլն: Համոզված եմ, որ նախարարությունում ձևավորված կոլեկտիվը կերաշխավորի սահուն անցումը: Այս փոփոխությունները կլինեն առանց ցավի և Արտեմ Ասատրյանը կարճ ժամանակահատվածում կառավարման ղեկը կվերցնի իր փձեռքը և մեր ծրագրերը կիրականացվեն, որպեսզի մեր առջև ծառացած սոցիալական բոլոր ծրագրերն արդյունավետ կերպով լուծենք»: ՀՀ առոջղապահության նորանշանակ նախարար Դերենիկ Դումանյանին ներկայացնելով նախարարության աշխատակազմին` Տիգրան Սարգսյանն ընդգծել է. «Համոզված եմ, որ ձեզանից շատերը լավ ճանաչում են Դերենիկ Դումանյկանին, որովհետև նա առողջապահության ոլորտում հայտնի մարդ է, և իր անցած ուղով ու գիտելիքներով վայելում է համակարգի մասնագետների վստահությունը, ինչը կարևոր հանգամանք է: Միևնույն ժամանակ, պարոն Դումանյանը նաև քաղաքական գործիչ է, Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի անդամ և լավ պատկերացումներ ունենք նրա կազմակերպչական ու մասնագիտական ունակությունների վերաբերյալ: Պարոն Դումանյանը կկարողանա ղեկավարել առոջղապահության համակարգը: Մաղթում եմ նրան բեղմնավոր աշխատանք: Միևնույն ժամանակ, ցանկանում եմ շնորհակալություն հայտնել պարոն Քուշկյանին, ով վարչապետի թույլտվությամբ ասյօր բացակայում է հանրապետությունից, նրա կատարած աշխատանքի համար: Մենք առողջապահության ոլորտում սկսել ենք բարեփոխումների նոր փուլ, որը բավականին բարդ փուլ է: Այն առաջին հերթին վերաբերվում է ֆինանսական մեխանիզմների կատարելագործմանը, շուկայական մեթոդների ներդրմանը, հավասար մրցակցային պայմանների ստեղծմանը: Ունենք համակարգն արդիականացնելու ծրագրեր: Այս տարիների ընթացքում մեծածավալ աշխատանքներ են իրականացվել այս ոլորտում, բոլոր մարզերում կառուցել ենք ժամանակակից հիվանդանոցներ և դա մեր բնակչությունը, բնականաբար, գնահատում է: Այս տարիների համար երկու կարևորագույն խնդիր է դրվում առողջապահության համակարգի առջև. առաջինը՝ ծառայությունների որակը պետք է կտրուկ բարելավվի, իսկ դա նշանակում է ոչ միայն ժամանակակից սարքավորումներ, շինարարականա աշխատանքներ, այլև պրոֆեսիոնալ բուժսպասարկող անձնակազմ, պրոֆեսոինալո բժիշկներ, որոնք պետք է հնարավորություն ունենան աշխարհի լավագույն բուժհիմնարկներում անցնել վերապատրաստում և այդ ծառայությունները դարձնեն մեր հասարակության համար հասանելի: Երկրորդ, մեր քաղաքացիները պետք է կարողանան օգտվել այս ծառայություններից: Գաղտնիք չէ, որ դեռևս այնպիսի վիճակ է, որ շատ հաճախ մեր քաղաքացիները խուսափում են դիմել առողջապահական հիմնարկներին, քանի որ չունեն ֆինանսական բավարար միջոցներ: Այս տարիների ընթացքում մեր գերակա խնդիրն է լինելու առողջապահական ծառայությունները բոլոր քաղաքացիների համար հասաբելի դարձնելը:

Կառավարության նոր ծրագիրը թիրախավորում է հենց այս խնդիրը: Ֆինանսական միջոցների բացակայությունը չպետք է լինի պատճառ, որպեսզի մեր քաղաքացիները չստանան առաջին անհրաժեշտության բուժսպարակսման ծառայությունները: Համոզված եմ, որ պարոն Դումանյանի փորձը և գիտելիքները կօգնեն մեզ այս փոփոխություններն արդյունավետ կերպով իրականացնելու համար»: ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նորանշանակ նախարար Հրաչյա Ռոստոմյանին ներկայացնելով նախարարության աշխատակազմին` Տիգրան Սարգսյանը նշել է. «Պարոն Ռոստոմյանը սպորտի ասպարեզում հայտնի գործիչ է: Տեղյակ եք, որ նա անցել է մարզիկի դժվարին ճանապարահ՝ ունենալով հաջողություններ: Նա հանդես է եկել նաև կազմակերչական ունակություններով, ունի համապատասխան մասնագիտական որակավորումներ: Այս ամենը վկայում է, որ պարոն Ռոստոմյանը կարող է ստանձնել նախարարի պարտականությունները: Չնայած երիտասարդ է, սակայն ունի մեծ փորձառություն այս բնագավառում և դա հույս է ներշնչում, որ ոլորտի առջև դրված խնդիրներն ի վիճակի կլինի ի կատար ածել: Այսօր սպորտի ասպարեզում թիվ մեկ խնդիրը հետևյալն է. մենք պետք է ֆիզիկական կուլտուրան Հայաստանում դարձնենք մասսայական, որպեսզի հայ քաղաքացին իր կյանքը չպատկերացնի առանց սպորտի: Համոզված եմ, որ պարոն Ռոստոմյանն ի վիճակի է ձեզ հետ միասին այս խնդիրը լուծել: Նա քաջատեղյակ է երիտասարդներին մտահոգող խնդիրներից և այդ ասպարեզում, կարծում եմ, նրա ղեկավարությամբ կունենանք առաջընթաց: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Արթուր Պետրոսյանին՝ կատարած աշխատանքի համար: Այս դժվար տարիներին նրա հետ միասին կարողացել ենք համակարգում իրականացնել միջոցառումներ՝ հաճախ չունենալով հնարավորություններ: Այնուամենայնիվ, տեսնում ենք, որ վերջին շրջանում սպորտի ասպարեզում արձանագրել ենք լուրջ նվաճումներ և առաջընթաց: Այստեղ մեծ է նաև պարոն Պետրոսյանի անձնական ներդրումը»: Նախկին և նորանշանակ նախարարները շնորհակալություն են հայտնել վարչապետ Տիգրան Սարգսյանին գնահատականների և ցուցաբերած վստահության համար։

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Դիտվել է՝ 2133

Մեկնաբանություններ