Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Մարզերում դիմորդներն ավելի կարգապահ են

Մարզերում դիմորդներն ավելի կարգապահ են
18.06.2012 | 19:29

Հունիսի 19-ին տեղի կունենա «Ֆիզիկա» առարկայի միասնական քննությունը։ Հունիսի 22-ին «Հայոց պատմություն» և «Քիմիա» առարկաների քննություններով էլ կավարտվի միասնական քննությունների առաջին փուլը։
Գնահատման և թեստավորման կենտրոնի առաջադրանքների մշակման և մեթոդական օժանդակության բաժնի պետ ԳՈՒՐԳԵՆ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ մեզ հետ զրույցում նշեց, որ այս տարվա միասնական քննություններն առանձնապես չեն տարբերվում նախորդ տարվանից։ «Թերևս շտեմարանների առկայությունն ինչ-որ շտկումներ մտցրեց։ Հայոց լեզվի պարագայում դիմորդներն ավելի պատրաստված էին, և բավականին բարձր էին գնահատականները։ Թեև «Մաեթեմատիկա» առարկայից դարձյալ շրջանառության մեջ էին դրվել շտեմարանները, բայց պարզվեց, որ մեկ տարին այն ժամանակահատվածը չէ, որ հնարավոր լիներ լրիվ անգիր սովորել առաջադրանքները։ Եվ այս առարկայից արդյունքները նախորդ տարիների միջին գնահատականին մոտ էին»,- ասաց Գուրգեն Խաչատրյանը։
Գուրգեն Խաչատրյանը նկատում է նաև, որ մարզերում նույնպես քննություններն ընթանում են նորմալ հունով. «Պատրաստվածության առումով գուցե մայրաքաղաքում փոքր-ինչ ավելի բարձր ցուցանիշներ են գրանցվել, բայց մարզերում ավելի կառավարելի են երեխաները և ավելի կարգապահ»։
Ի դեպ, բուհ ընդունվածների անուններն այս տարի կփակցվեն հուլիսի 15-ին, այսինքն, զորակոչային տարիքի դիմորդները կհասցնեն բուհ ընդունվել։ Նշենք նաև, որ կկազմակերպվի լրացուցիչ փուլ։ Երբ փակցվեն ընդունվածների ցուցակները, մրցույթներից դուրս մնացած, բայց դրական միավոր ստացած դիմորդները հնարավորություն կունենան մասնակցելու թափուր տեղերի համար մրցույթին, եթե այդ մասնագիտությունների համար պահանջվող առարկաներից արդեն իսկ հանձնել են միասնական քննություն և ստացել դրական միավոր։


Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Դիտվել է՝ 4867

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ