Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Պաշտոնական անդրադարձ

Պաշտոնական անդրադարձ
19.06.2012 | 01:43

«Իրատես de facto»-ն հունիսի 15-ի (թիվ 43) «Նոր գաղութ «ցմահների» համար» լուրում հանրությանը տեղեկացնում էր, որ Արմավիրի մարզում կառուցվել է «Արմավիր» քրեակատարողական հիմնարկը ցմահ դատապարտյալների համար: Հրապարակման կապակցությամբ խմբագրությունը ստացել է ՀՀ արդարադատության նախարարի մամուլի քարտուղար Կարինե Քալանթարյանի պատասխանը, որում մասնավորապես նշվում է. «Արմավիրում կառուցվող քրեակատարողական հիմնարկը բաղկացած է լինելու երեք առանձին մասնաշենքերից, ընդհանուր առմամբ 1240 դատապարտյալի համար: 2013 թվականի երկրորդ կեսին կավարտվեն առաջին` 450 հոգու համար նախատեսված, մասնաշենքի շինարարական աշխատանքները: Ի դեպ, անկախությունից ի վեր սա Հայաստանում կառուցվող առաջին քրեակատարողական հիմնարկն է, ուր տեղափոխվելու են հանրապետության փակ և կիսափակ տեսակի ուղղիչ հիմնարկներում պահվող դատապարտյալները: Այնպես որ, քրեակատարողական հիմնարկը միայն ցմահ ազատազրկման դատապարտված անձանց համար չի կառուցվում: Այստեղ կարող են պահվել նաև այլ պատժաչափով ազատազրկման դատապարտված անձինք:
Ի դեպ, արձանագրենք նաև, որ այսօր Հայաստանում ոչ թե 105, այլ 104 ցմահ ազատազրկման դատապարտված անձ կա, որոնցից մեկի դատավճիռն էլ դեռևս ուժի մեջ չի մտել:
Ինչ վերաբերում է նոր կառուցվող քրեակատարողական հիմնարկի պայմաններին, ապա իսկապես այն համապատասխանելու է միջազգային չափանիշներին, բայց խցերը ոչ թե երկու, այլ 4 անձի համար են նախատեսված լինելու, ինչը ևս համապատասխանում է նշված չափանիշներին»:

Դիտվել է՝ 1534

Մեկնաբանություններ