Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Լակմուսի «թուղթը». ինչպե՞ս կքվեարկի ԲՀԿ-ն

Լակմուսի «թուղթը». ինչպե՞ս կքվեարկի ԲՀԿ-ն
19.06.2012 | 01:59

Կառավարության ծրագիրը կդառնա այն լակմուսը, որի վրա կերևակվի ԲՀԿ-ն: Արձանագրելու` ընտրություններից, Ծառուկյանի շուրջը «մաքրելուց», կոալիցիա չմտնելուց հետո ինչ մնաց տակը, որպես այլընտրանքային…. «կառուցողական» ուժ:
Կարծում ենք` ԲՀԿ-ն երբեք «կողմ» չի քվեարկի Տիգրան Սարգսյանի կառավարության ծրագրին, որքան էլ Գագիկ Ծառուկյանն անձամբ վեր կացավ-գնաց Տիգրան Սարգսյանի մոտ` կառավարություն, անչափ կոնֆիդենցիալ-փակ հանդիպման:
Կարծում ենք` ԲՀԿ-ն բավականին կոշտ քննադատության կենթարկի (չնայած նրա քննադատությունը բացարձակ մրցակցային չի լինի Հրանտ Բագրատյանի «մտքերի» կողքին, Օսկանյանն էլ ինչ ասի, կասեն` թանկագին, «go home», սեփական «լվացքիդ» մասին մտածելու) այդ ծրագրին:
Ինչպես կքվեարկի, բարդ է ասելը. խաղը կարծածից ավելի բարդ է զուտ այն առումով, որ կողմերն են շատ, որոնք էլ իրենց հերթին միմյանց նկատմամբ ոչ միանշանակ հարաբերություններ ունեն:
Հովիկ Աբրահամյանը, որի վրա դեֆակտո դրված է ԲՀԿ-ի «կուրացիան», որն էլ ԱԺ նախագահի իր նախընտրական ելույթում ասաց` անհրաժեշտության դեպքում քննադատելու է կառավարությանը, դեմ չի լինի, որ ԲՀԿ-ն մի լավ «քլնգի» էդ «Տիկոյի» «հեքիաթային» ծրագիրը, Տիկոյին «ռասժալովատ» անի, ինքը գնա, կուլիսներում «կարգի հրավիրի» էդ ԲՀԿ-ին, իր գինը բարձրացնի, ցույց տա, թե ինչքան կարևոր տղա-Հովիկ է ինքը մեր երկրում, մի կերպ` համոզելով-բանով ԲՀԿ-ն բերի «կառուցողական դաշտ» ու քվեարկել տա… ձեռնպահ: Հնարավո՞ր է:
Այո, որովհետև կառավարության ծրագրի նկատմամբ ԲՀԿ-ի դիրքորոշումը քննություն է առաջին հերթին հենց Հովիկ Աբրահամյանի համար, որպես ապագա քննություն:
Բայց որ Հովիկ Աբրահամյանը բարդ կացության մեջ է նույն խնամի-բարեկամական ԲՀԿ-ի հաշվով, և որ կուսակցության «ստվերային հայրիկը» բոլորովին այլ ծրագրեր ունի նույն ԲՀԿ-ին առնչվող, նույնպես փաստ է:
Եվ չնայած այն հանգամանքին, որ Ծառուկյանը բանավոր խոստում է տվել Սերժ Սարգսյանին` 2013-ին պաշտպանել նրա թեկնածությունը, Հովիկն էլ ասել է` հաստատ «տենց է»` իննսունինը տոկոսով, խոշոր հաշվով, Հովիկ Աբրահամյանին թույլ չի տրվում «մոտ գնալ» ԲՀԿ-ին. նոր պառլամենտի առաջին նիստին, երբ Ծառուկյանն ասել էր Հովիկին, որ գալու է նիստին մասնակցելու, չեկավ: Ասել է` ինչ-որ մեկը` գիշերվա ուշ ժամին, Ծառուկյանին հետ քաշեց նիստի մասնակցությունից այնպես, ինչպես հետ քաշեց կոալիցիա մտնելուց:
Այսպիսով, եթե «ինչ-որ» մեկը, անկախ նրանից, ԲՀԿ-ն անկուսակցական նախարար ունեցավ (ունի նաև լիքը փոխնախարարներ, վարչության պետեր, փոխմարզպետներ), թե` ոչ. կրկին «տվյորդո» որոշի, որ ԲՀԿ-ն էլի հետ է քաշվում և կոշտ քննադատությամբ դեմ է քվեարկում կառավարության ծրագրին, այդպես էլ կլինի, և Հովիկ Աբրահամյանը ոչինչ չի կարողանա անել:
Նրան կմնա ավելի խորացնել առանց այն էլ երկար տևած իր դեպրեսիան, բանի «չնման» տրամադրությունն է՛լ ավելի վատացնելով:
Եվ այնուհանդերձ, ԲՀԿ-ի, առավել ստույգ` Օսկանյանի շուրջ ստեղծված «կացությունը» նրբացնում է խնդիրը: Հեֆեռնի նշած` «պահի ընտրության» դիտարկումը կիրառելի է նաև կառավարության ծրագրի մասով:
Կոշտ դիրքորոշումն ու «կոշտ քվեարկությունը» կոշտության կմղեն նաև իշխանություններին, ինչն էլ այս պահին, նախագահական ընտրությունների ստարտը դեռ չտրված, կտապալի «ստվերային հայրիկների» բոլոր ծրագրերը` անդառնալի հետևանքներով հանդերձ: Այնպես որ, չի բացառվում երգով և ժամանակավոր նահանջի տարբերակը ևս:
Բոլոր դեպքերում` դիրքային պայքարի տեսանկյունից կառավարության ծրագրի քննարկումը և քվեարկությունը` ա) հստակեցնելու են կողմերի և խաղացողների ուժային կարողությունները, բ) փափուկ բարձիկների կիրառման «յոմկստն» ու կարողականությունը, գ) ուղենշելու են աշնանային քայլերի հաջորդականությունը:


Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 4371

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ